Posted in Աշխատանքային նախագծեր

Տոնական նախագիծ 03.01.2022֊07.01.2022

Ընտանեկան նախագիծ Հունվարի 3ից-7ը

Նախակրթարանի օրացույց 2021֊2022

Ձմեռային պարտեզ

Աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Բուժքույրը դիմավորում է սաներին և ջերմաչափում, տվյալները լրացնում էլեկտրոնային մատյանում, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է:
  • Ձմեռային բակային խաղեր։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:  Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
  • 9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)

Հավես նախագծերը շարունակում են ֆիզիկական միջավայրում։ Հունվարի 3,4,5,7֊ը կունենանք 5 սանի հաճախում։

03.01.2022

  • Միջավայրի խնամք ներսից և դրսից, նախակրթարանի բույսերի և թռչունների, ջրում, կերակրում և խմբասենյակը պըլ֊ պըլ։

04.01.2022

  • Ռոդարիական խենթություններ՝ ստեղծում ենք պահարան, որտեղ տեղ կգտնեն, մայրիկների ու հայրիների, տատիկների ու պապիկների, շորերը և կոշիկները։ Հավես խաղեր, խաղաստեղծ միջավայրում։

04.01.2022

  • Ինքնագլորների շքերթ՝ Արևելյան դպրոց֊ պարտեզով մեկ։

05.06.2022

Սուրբ Ծննդյան, խոհանոցային եռուզեռ Արևելքում՝ պատրաստելու ենք չրերով կարկանդակ։

07.01.2022

Այլընտրանքային նկարչություն՝ պատրաստելու ենք գույնզգույն սառույց և նկարելու ենք պաուհաների վրա։

Posted in Աշխատանքային նախագծեր

Ամանորյա ծես (փաթեթ)

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝

Posted in Ամանոր

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների Արևելյան արտադրամասում

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների արտադրամասում նախագիծ

Էլֆիկները Արևելյան արտադրամասի դռները բացվել էին, տոնական սրահը լեփ լեցուն էր թե՛ երեխաներով, թե՛ մեծահասակներով:

Բոլորը հավաքվել էին մասնակցելու «Էլֆիկների արտադրամաս» խորագրով Ամանորյա հեքիաթ֊ծեսին: Սրահը այնպես էինք ձևափոխել, որ թվում էր իրական արտադրամաս է: Ինքնաշեն Տոնական գոգնոցներ և գլխակապերով հանդես եկած սաները իրենց ելույթն սկսեցին այսպես.
֊Այս տարի իմացության տարի է լինելու, այս տարի մեր հրճվանքի տարին է լինելու:
Սկսեցինք ծիսական երգերի և պարերի շքերթներով։

Երգերի շքերթ՝

Պարերի շքերթ՝

Սաները անհամբեր սպասում էին, արտադրամասի բացմանը, մինչ այդ նրանք հարցրեցին.
֊Երբ ենք փայլելու, էս կարմիր գորգի վրա, ասվեց ու սկսվեց: Կարմիր գորգի վրա փայլող աստղերը միշտ նուրբ ճաշակ ու յուրահատուկ գեղեցիկ ոճ են ունեցել։ Արևելքի նախակրթարանի սաների և ծնողների առաջին բեմելը սեբաստացիական հասարակության մեջ, այսքան տպավորիչ դեռ չի եղել: Ներկայացնում ենք Արևելքի աստղերի` առաջին անգամ կարմիր գորգով քայլելը և fashion ցուցադրությունը։
Կարծես այն հետաքրքիր հեքիաթներից լիներ, որտեղ հաղթում է ընկերություն և միասնությունը։

Եվ սկսվում է Հեքիաթային ծեսը։ Մեծիկ էլֆիկները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Տոնական սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։ Մենք միավորվեցինք և կառուցեցինք Մեր Ամանորյա արտադրամասը։

Իսկ Վերնատան տանիքը, վերծվել էր իսկական Սանտայի տնակի, որտեղ սկսվում է «Գաղտնի Սանտա» խաղը։ Մի փոքր մեր այսքան սիրված «Գաղտնի Սանտա» խաղի մասին: Գաղտնի Սանտան(Secret Santa), մի խումբ սաների և ծնողների կողմից նվերների անանուն փոխանակման սուրբծննդյան ծես է։ “Գաղտնի Սանտա” կոչվում է ինչպես բուն արարողությունը, այնպես էլ նրա մասնակիցներից ցանկացածը։ Արարողության նպատակն է՝ սահմանափակել նվերների չափը: Այս տոնական արարողությանը մասնակցելը սովորաբար կրում է կամավոր բնույթ։ Սաների և ծնողական համայնքի հետ խաղացինք այս զվարճալի խաղը և ապրեցինք իմացության հերթական հրճվանքը:

Մինչ երեխաները ուսումնասիրում են նվերները, ծնողական համայնքի մոտ, Ամանորյա կրետիվ բարեմաղթանքների շքերթ էր, թե՛ ինչ կլինի 2022 թվականին։

Ինչպես բոլոր Ամանորյա հեքիաթներում, այստեղ նույնպես ամեն ինչ ուրախ ավարտ ունեցավ, անսպասելի անակնկալն էլ վկա:

Իսկ երեխաները ուրախ տրամադրությամբ դուրս եկան Սանտայի վերնատուն տնակից։ Իսկ խմբասենյակում մեզ էր սպասում, տոնական ուտեստների շքերթը։ Ուտա իդա, խըմա իդա, Էլնա, ինա: Վի՞ր տուն իջնա։ Արևելքի տու՜ն:

  • Էս՝ Հալվա
  • Էս՝ գաթա
  • Էս՝ փոխինդ
  • Էս՝ պասուց տոլմա

Կերանք, խմանք, թըռավ, գնաց, թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Ահա և Արևելքի նախակրթարանը ամփոփում էր 2021֊ի դեկտեմբերը, իմի բերելով բոլորի տարին։ Բոլորին բարի երթ ենք մաղթում: Նոր տարին, նոր սպասումներով։ Ամանորը իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ, և երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցած տարին, հասկանում եմ, որ շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ողջ տարվան, դրա համար այն պետք է բաժանել տարբեր ժամանակահատվածների և այնուհետև փորձել հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ ժամանակահատվածը իմ կյանքում: Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր կյանքը: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

Բնագետիկ Ձմեռ պապիկը

Ամանորյա տոնը ընտանիքում գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե կրտսեր սեբաստացիները` սպասում են գալիք հրաշքին։ Նոր տարին լավն ակնկալելու հույսեր է բերում։ Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների ներկայությունը։ Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական տոն:

Ամանորյա ընտանեկան հեքիաթներ