Posted in Դաստիարակի օրագիր

Ձմեռն է գալիս ձմեռը

֊Ուռա, վազվելով ներս մտավ Միքայելը։

֊Ի՞նչ ա եղել, Միքո, ֊հարցրեց Մարինան:

֊Ճանապարհին է, քիչ մնաց, հասնում է:

֊Ո՞վ Միքո, կամ ի՞նչը:

֊Ձմեռն է գալիս, ձմեռը… Պատուհանից դուրս նայիր կամ էլ արի` դուրս գնանք, կտեսնես։ Միքայելը շատ էր ուրախացել, որ առանց Մարինայի պատասխանը լսելու ձեռքից բռնեց ու տարավ դեպի դուրս։

-Դե տես, Ձմեռն է եկել, ցուրտ է: Բա մի քանի ամսից Ձմեռ պապիկը գալու է։

Մարինան զարմացած ու լուռ էր։

֊Ի, Մարինա, ուրախ չե՞ս:
Այսքան ոգևորվորվածությունից հետո, դե արի ու մի գնա զբոսնելու։