Posted in 2022֊2023 ուսումնական տարի

Անվանական մրցանակներ 2022. ինքանաառաջադրում

«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակ տրվում է՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար։

Բարև և բարի գալուստ այս զարմանալի և միաժամանակ գեղեցիկ անկյուն՝ իմ մեդիամիջավայր: Ուզում եմ ասել, որ այս սրտաբաց անկյուն մուտք եք գործում միայն ձեզ հետ բերելով սեր, լույս ու ջերմություն: Եթե ճիշտ ասացիր գաղտնաբառը, կարող ես ներս գալ: Ես այս վայրում ապրում եմ ու ստեղծագործում: Կարող եմ հպարտ լինել, քանի որ այն հարթ ու ընթերցելի տեսք է ունենալու: Ինչպես հին ու բարի ժամանակներում, այնպես էլ հիմա։ Իմ նյութերը գիրք են, իսկ ես հեղինակ: Ամեն օրս պատմություններն են, հետաքրքիր նյութերով: Ես թույլ եմ տալիս, որ սեբաստացի աշխարհը կարդա ինձ: Կարո՞ղ է վրիպումներ էլ տեսնեք: Նկատեք դրանք, առաջ շարժվեք և այն ավելի լավը կդարձնեմ հաջորդ անգամ: Սխալները պետք են այստեղ, որպեսզի ես սովորեմ դրանցից։ Տրամադրությունս էլ ավելի բարձրանում է այն ժամանակ, երբ սաները գալիս են պարտեզ: Եթե նրանք նախակրթարանում են, ապա միացված է լինում ուրախությունը և նույն ֆիլմը «հավեսի պարտեզ ջանը»: Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ մեզ էլ են ներքաշում ։Այդ հասարակ խաղերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած վազվզում ենք, մոռանում ենք մեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չենք, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Մենք գտնվում ենք այն մեծիկ մարդկանց խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է ու հրճվելը: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Եթե բարկացած ես, մի լավ բղավում ես կամ էլ լացում ու անցնում առաջ: Դու կարիք չունես քեզ ու քո մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ է, որ նրանց իրավունք է վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ են նրանք, թերևս, իրապես ազատ: Իսկ լիաթոք ազատություն և երևակայություն սաներին և մեզ, տալիս է Բլեյանի պարտեզը։ «Հավեսի պարտեզ ջանը» նախագիծը ծնվեց, 2022 թվականի ամռանը։ Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, իսկ մեր սեբաստացիական ժիր ու աշխույժ խմբի համար էլ ամառային պարտեզի, երանելի երեք ամիսներն են։ 2֊4 տարեկանում սաների մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի, հետ։ Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև նրա երևակայությունը, նա դառնում է մեծիկ նկարիչ, սկսում բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ թաթիկներով ու ոտիկներով։ Երեխան իր նկարած փոքրիկ գլուխգործոցով կարող է մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրա նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Դաստիարակը պիտի հնարավորություն տա երեխային, որ նա ազատ ստեղծագործի՝ չմտածի ներկոտվելու կամ ներկը հատակին թափելու մասին, ինչպես նաև պիտի կարողանա համբերատարությամբ լսել, թե սանը ինչ է նկարում, հարցերի օգնությամբ սանին ստեղծագործելու, խոսքը զարգացնելու հնարավորություն տա։ Երբեմն երեխան իր նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ ինքը ռեժիսոր է, հորինում է սցենար, նա
դառնում է փոքրիկ հրաշագործ ու կարողանում է աշխուժացնել ցանկացածյ
միջավայր։ Իր նկարած կերպարները կարող են
դառնալ իր հեքիաթի հերոսները, որոնց գույները, գտնվելու վայրը հեշտությամբ փոխում է ներկոտ մատիկների օգնությամբ։
Ամեն մի երեխա (սան) առանձին մի աշխարհ է: Սիրում եմ նրանց անկեղծությունը։ Ա՜խ, այդ ճստիկ հրաշամանուկները: Երեխաները ձգտում են նմանվել մեծերին, բայց եթե հակառակը լիներ, այ դուք՝ մեծերդ, կսովորեիք ապրել ներկայով: Ինձ միշտ հիացմունք է պատճառում նրանց աղմուկը, բայց լռությունը խորհրդավոր և կասկածելի է թվում: Նրանք գործում են ներքին հանճարով, գործում են այնպես, ինչպես մի փորձառու արվեստագետ: Աշխարհում ամենահաճելի պահը այն է, երբ ջրից և հողից, ստանում են ցեխ և խաղում իրենց պատկերացումներով: Այսօր  Արևելքում ցեխաղախերի առաջնությունն էր։ Ծիծաղ և սեր, այդ ծիծաղը, գրավել էր բոլորի ուշադրությունը, մոտեցան, որ տեսնեն: Սաները  նստել էին գետնին ու ցեխերով խաղում էին, այնքան երջանիկ էին: Երեխաների ամբողջ դեմքը, մարմինը ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցվում էր հողերի մեջ ու մի լավ ցեխաջուր ստեղծում: Մենք  էլ կանգնեցինք ու սկսեցինք հետևել ու նկարել: Ես էլ ցանկացա ցեխերով խաղալ, ծիծաղում էի երեխաների  հետ:  Այո՛ այսպիսին է «Ցեխախաղերի հրճվանքը»։

֊Էրեխեք, էրեխեք, լսո՞ւմ եք:

֊ Լսում ենք, լսում ենք:

֊Փրփրադեզ, լվացք անենք, արդեն մեծացել եք:

֊Լավ էր, էլի, ընկեր Հասմիկ, ի՞նչ լվացք, չենք հասկանում:

֊Էրեխեք ջան, կանենք կհասկանաք:

Ու սկսվեց: «Ի՞նչ լվացք, է՞, մենք՝ ուր, լվացքը՝ ուր, ֊բարձրաձայն խոսեց Մհերը, ֊լավ է, սպասի՝ փորձենք, թե չէ երբեք չենք իմանա, ասաց Էվան.
Սպիտակ, գունավոր սրբիչները վերցրեցինք, հեղուկը ավելացրեցինք և սկսվե՜ց փրփրոտ հրճվանքը, ավարտելուն պես այն տարանք պարանի մոտ՝ փռելու: Ծուռ ու շիտակ, թաց ու չոր, երկար ու կարճ՝ առանց նայելու փռեցինք: Մեզանից գոհ նստել էինք մեկ էլ պարանը պոկվեց։

֊Վայ, բայց ինչի՞:

֊Երևի շատ էր ծանր։

Հիմա կարող ենք հանգիստ գրել՝ 2֊5 տարեկանները, ընտիր լվացք են անում ու փռում:

Պարտեզում կան գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։ «Ջրի ազդեցությունը սաների վրա» թեման այսօր հիմնովին ուսումնասիրված է։ Հետքրքիր է իմանալ այս ռոդարիական (երևակայության) աշխարհի ու էներգետիկայի մասին։ Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել սաների հրճվանքը և տրամադրությունը։ Այսպես, օրինակ՝ Կոմիտասի «Արև արև, եկ, եկ » ստեղծագործության մեջ տեսնում ենք գեղեցիկ ձևավորված կառույց, որը հիշեցնում է սաների խրախճանքը։ Արդեն կեսօր է։ Արևը ջերմ ժպտում է և տաքացնում մեր սրտերը։ Բնությունը, ինչպես նաև Արևելքս, աստիճանաբար իր տաքուկ շողերն է սփռում ամենուր։ Կրթահամալիրը իր առեղծվածային գույներով է պատել շուրջ բոլորս։ Օդը պարզ է ու ջինջ։ Երկնքում լողում են ճերմակ֊ճերմակ ամպերը, որոնք շարժվում են դեպի կրթահամալիրի Քոլեջի սի՛րտը, իսկ ծառի ճյուղերը օրորվում են մեղմ քամուց։ Լողափնյա պարտեզի հոսող շատրվանը վարարել է խենթ ջրերից, և ուրախ քչքչոցով հոսում է լանջերից ներքև, հաղթահարելով ամեն մի խոչընդոտ, ինչպես սաներն են հաղթահարում բարձրունք լանջերն ի վեր, ի վար։ Թռչունների երգը տարածվում է կրթական պարտեզով, լցնելով ամենուր ուրախ ծլվլոցով։ Իրենց ժրաջան աշխատանքներն են սկսել փոքրիկ և աշխույժ մեղուները։ Եվ մեղուների տզզոցը, և՛ թռչունների ծլվլոցը, և՛ հոսող ջրի ձայնը, միաձուլվում է ֆլեյտայի կախարդական հնչյուններին, մի հետաքրքիր երաժշտության է նմանվում։ Այս տեսակ բացօթյա անուշ քուն, հեքիաթային երաժշտության ներքո։ Արևն իր ջերմ ճառագայթները սփռում է, կրկին ժպիտ նկարում քնած սաների դեմքերին։ Իսկ դաստիարակը իր այլընտրանքային վրձինը ձեռքին, գույնզգույն ներկերով երջանկություն է նկարում։ Եվ այս ամենը նշան է այն բանի, որ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում հակաբացիլ է անգամ բացօթյա քունը։ Սեբաստացի սաների սերունդը այն հետաքրքիրներից են։ նրանք եզակիներից են, որոնց մանկությունն անցնում է «բնական միջավայրում»։ Նրանց մանկության ամենասիրուն հուշերում կմնա ամենօրյա գործունեության հրճվանքը։ Նրանք նստած են լողափնյա այգում ու սրտատրոփ սպասում են, թե ինչպես են հազարի կամ նեխուրի տերևները դառնում շորիկ աղցան։ Նրանք նայում են մեզ ( ինձ, Աննային, Տաթևին), թե ինչպես ենք, սիրուն և խնամքով, շարում թելի վրա լոբին, վարունգն ու կանաչին, ոգևորված սպասում հագուստի աճելուն։ Որովհետև հազարի տերևները նրանց սիրելին է բոլոր կանաչիներից։ Նրանք լոբին փնջում են իրենց մանրիկ ձեռքում ու հասկանում, որ իմացության հերթական պահը մոտ է։ Ես ժպտում եմ ու էդ ժամանակ երևի դեռ էնքան գիտակից չեմ լինում, որ կարողանամ ամբողջովին զգալ սիրված լինելուս աստիճանը։ Մանկություն. Հետաքրքիր օղակ է, չէ՞: Ամենաուրախ, անհոգ տարիները: Երբ ոչ մի լուրջ խնդրի մասին չենք մտածում, երբ մեզ համար հասանելի չեն մեծական աշխարհում տեղի ունեցող գործերը։ Երբ ուղղակի անում ենք այն, ինչ խելքներիս փչում է: Բայց անընդհատ ուզում ենք մեծանալ ու ավելի ազատ լինել, բայց չենք գիտակցում, որ ազատությունն ու մանկությունը կարելի է նույնականացնել, քանի որ կախված չենք ոչ մեկից: Մեր այսօրվա նմանը չունեցող խաղն էլ վկա։Ընկեր Հասմիկ, այս անգամ ես մենակ եմ գնալու խոհանոց, պլաններս չխառնես, հա՞: Հենց մեկնումեկդ (իմ և Անուշի մասին է խոսքը) որոշի հետս գա, միանգամից ասեմ՝ ես չեմ գնալու:-Մենակ, Մհեր ջան, կա՛մ ես եմ գալու հետդ, կա՛մ չես գնալու:Այս խոսակցությունն ամեն անգամ ծագում է երեխաների միջև, խոհանոց գնալուց առաջ, ինչն ինձ աննկարագրելի զվարճանք է պարգևում: Սեբաստացի սաների մոտ վաղ տարիքում ինքնուրույն լինելու ցանկություն է առաջանում: Արևելքի մեծիկները սիրում են ինքնուրույն լինել, շրջապատում ինքնուրույն կողմնորոշվել, ունենալ անձնական կարծիք, գործել որոշ չափով դաստիարակներից անկախ: Սակայն բոլորս էլ գիտենք, որ մեծերը, հատկապես՝ մայրիկները, դժվար են համակերպվում այդ փաստի հետ՝ մոռանալով, որ այդ տարիքում իրենք էլ են ձգտել ինքնուրույնության: Նրանք կարծում են, որ դա ուղղակի սաների կողմից ավելորդ ինքնավստահություն է: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իմ կարծիքով՝ կյանքի այդ հատվածում ինքնուրույնությունը շատ մեծ ու որոշիչ դեր է խաղում, քանի որ հաշված տարիներ հետո սաները մեծանալու են, և թևակոխեն մեծ կյանք, որն էլ պահանջելու է ինքնուրույնություն ու ինքնավստահություն: Ժամը 10։15֊ին, 12։15֊ին և 3։15֊ին, սաների, շատ սիրելի դարձած` ականջ ծակող ձայներն, խոհանոցում դեսուդեն քայլող ոտնաձայներն, չխչխկացող սպասք ու առավոտյան համեղ նախաճաշի, կեսօրին ճաշիկի և հետճաշիկի բույրն. դե ինչ, այսօրվա համեղ ուտեստների հրճվանքը համարենք բացված։ Առավոտյան ծեսը սանի համար շա՛տ կարևոր է թե՛ պարտեզում, թե՛ տանը։ Ծեսը սովորեցնում է երեխաներին լինել ինքնուրույն, զարգացնել ֆիզիկական և մտավոր երևակայությունը։ ինչ լավ է չէ, հիգիենայի ու խոհանոցային ստուգատեսի պատասխանատուն հենց ինքն է՝ երեխան։ Այո՛, այդպիսին են սեբաստացի սաները։ Արևելքի նախակրթարանի բաղադրատոմսով, այսօր շոկոլադ պատրաստեցինք: Բայց էնպես պետք է սովորեցնենք, որ շատ տպավորիչ լինի ու երբեք չմոռացվի: Դրա համար այլընտրանքային ձև ենք գտել բացատրելու: Կհավատաք, թե ոչ, բայց շոկոլադ պատրաստելը նման է մարդակային հարաբերություններին: Կակաոյի փոշին մեր զգացմունքներն են, որը դանդաղ կրակի վրա եփվելով պնդանում է, այսինքն՝ ամրանում ու դառնում միասեռ զանգված: Հետո ավելանում է կաթը ու այն ավելի պինդ է դառնում: Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց միաձուլվում են իրար: Ու դառնում են շատ հարմոնիկ, կարծես իրարից առանձին դրանք չեն էլ լինում: Ամեն ինչ պատրաստելուց հետո ամենակարևոր հատվածներից մեկն էլ շոկոլադե ճանապարհի ստեղծումն է: Կստեղծենք նմանը չունեցող ճանապարհ և կհամեմենք Ջանի Ռոդարիի. Շոկոլադե ճանապարհը հեքիաթով։ Շոկոլադե հրճվանք սաների հետ։ Ողջույն, ժպտալ սիրող մեր ընկերներ, իսկ դուք այսօր ժպտացե՞լ եք։ Մի բան պատմեմ, դուք էլ ժպտացեք։Այնքան դրական էներգիա է փոխանցվել, որ ուզում եմ անպայման կարդաք և նայեք ։ Եվ իրոք, ամեն մի գործի համար, եթե այն արվում է լայն քայլերով, պետք է մղիչ ուժ՝ սեր և հավես։ Հենց ամենասկզբից մտածում էի, որ սա ուղղակի ժպիտի ու ժպտալու տիեզերական զգացումների մասին է, բայց ոչ Հենց համի և հոտի «բանաձևը» սա էր. «մաշմելո+Ժպիտ=Ժպիտոմանիա»։Իսկ դուք երբևէ լսե՞լ եք, որ պարտեզում ծննդյան ծեսի ժամանակ կրակ վառեն մեր ամենասիրելի քաղցրավենիքը՝ խորովեն։ Այսօր ույսը բացվելուն պես, մի անուշ բույր, առանց դուռը թակելու, ներս մտավ Արևելք: խենթանալու է այդ բույրը, այն էլ առավոտ շուտ, սոված փորիիկներիս: Կարծես խաղ ենք սկսում փորիկների հետ. «Բռնի՛ր, թե կարող ես»: Բույրը վազում է, իսկ մենք՝ նրա հետևից: Վերջապես հասանք այն հեքիաթային վայրը՝ բացօթյա խոհանոց:
Սաները, ինչպես միշտ, մինչև մազերի ծայրը ալյուրի մեջ կորած, պիցցա են պատրաստում: Մեկը գրտնակում է խմորը ու տալիս միյուսին: Եվ այդտեղ սկսվում է մեր ամենասիրած տեսարանը. խմորը սաների մի ձեռքից մյուսն է թռչում, հետո բանջարեղենի, պանրի, հավի կրծքամսի հերթն է։ Խմորը գնում է ջեռոց «Քիչ-քիչ սկսում է կարմրել ու արձակել այն սրտամաշ բույրը, որին անկարող ենք դիմանալ: Սաների կեսն էլ սկսում են իրենց սիրած բանն անել՝ վերցնել ու խրթխրթացնելով ուտել պիցցան: Եվ երբ կշտանում են քիչ թե շատ, վերցնում եմ մի քանի կտոր ու գնում տուն: Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ մանկությունս, կարծես մի պահ կրկին մանկանում եմ և զգում երեխաներին բնորոշ անհոգությունը: Մանկությանս ընկերները եղել են մեր բակի երեխաները` նաև մայրիկիս քսվելիքները (կոսմետիկ միջոցները): Ամենախենթ հուշերս դրանց հետ են կապված: Պետք է ասեմ, որ մեր մանկությունն ու այժմյան երեխաների մանկությունը շատ է տարբերվում: Սակայն մի բան մնացել է նույնը, սերը դեպի մեծական խնամքի պարագաները։ Մեր խաղերը կրթահամալիրում ամեն անգամ տարբեր է լինում, մեկը մյուսից խենթ ու խելառ: Այսօր էլ մեզ շատ բան պետք չէ մեր օրը տոն դարձնելու համար, երբեմն քաղցրահամ խաղողն էլ բավական է, որ մենք դեմքի դիմակներ ստեղծենք, և մեր ռոդարիական երևակայությամբ մի լավ խաղանք։Մենք սիրում ենք լսել Ջանի Ռոդարիի հեքիաթները։ Այնտեղ ամեն ինչ այնքան ուրիշ է, գունավոր է, պայծառ ու անթերի։ Սաները տարվում ենք երևակայական ու հորինված այդ աշխարհով, հավատում են, որ սերը պիտի հաղթի, որ վերջում բարին պիտի վարակի չար հերոսին։Սիրում ենք, երբ ինքներս ենք հորինում ու շարունակում հեքիաթը, խելքը֊գլխին մտացածին մի բան է։ Մենք մեր առօրյայից հեռանալու համար պատրաստ ենք հավատալ ամենաֆանտաստիկ հերոսներին, հավեսի արկածներին, խոսող մեքենաներին, ակերի վրա շարժվող քաղաքներին, սեբաստացիական երկրի փայլփլուն բնությանը, տարօրինակ կենդանիների գոյությանը։ Մեր այլընտրանքային մոլորակում, ձիերը կարող են թռչել, իսկ թռչունները խոսել։ Այսօր հորինեցինք մեր այլընտրանքային լեզուն, ու տարվեցինք այդ հնարովի աշխարհով։Արևելքում կան այնպիսի երեխաներ, առանց որոնց պարտեզը կզրկվեր բոլոր գույներից, արևն էլ չէր լինի այնպես պայծառ, ինչպես այժմ է…Սեբաստացիական աշխարհը՝ մեզ համար մի հեքիաթային մոլորակ է՝ արևելյան կողմում գտնվող, որի մասին խոսելիս թվում է, թե շատ քիչ բառեր գիտենք, և դրանք բավական չեն պատմելու համար այն ամենը, ինչը կա ու կատարվում է այդ այլընտրանքային մոլորակում… Գիտե՞ք, այնքան բարի ու հոգատար բնակիչներ են այնտեղ ապրում, որ կարելի է նրանցից յուրաքանչյուրի մասին անչափ բարի հեքիաթներ հորինել…Հը՜մ, բայց ես կպատմեմ նախակրթարանի՝ սաների մասին, որոնց տեսնելիս այդ մոլորակի արևն ավելի է պայծառանում։ Մեր Ռոդարիական շիլաշփոթ նկարներն էլ վկա։Ինքնագլորներով նկարչությունը անկրկնելի է՝ ամեն մի գիծ, իր գույնզգույն հրաբուխը ունի, սեբաստացու ստեղծագործելը տարիներ շարունակ եղել և այսօր էլ մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնատուր կարողությունների և տարիների ընթացքում ձեռք բերած իմացության վրա:-Սիրում եմ թաքուն հետևել, թե ինչպես հարազատներս (սաները) նկարելիս վարում ինքնագլոր, ինչ գույներ են խառնում: Իսկ երբ մի քանի րոպեով հեռանում եմ նկարից, ինքս եմ վերցնում ինքնագլորը, թաթախում գույների մեջ, իսկ հետո ինքնագոհ հայացք ընդունում ու ուրախ վարում, որ չեն նկատել իմ արած գծերը: Կարևորելով գունային ճիշտ ընտրությունը, ստեղծում ենք գունային հատուկ և տարբերվող համադրություններ, օգտագործում վառ գույներ: Նկարներիս գույները մեր հոգու ու կյանքի արտացոլանքն են։ Ծնողական համայնքի և սաների հետ այսօր սկսեցինք մի նոր սովորություն. Ամեն օր երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերին գնալու ենք Արևելքի բակ՝ ինքնագլոր քշելու։ Ինքս շատ սիրեցի այդ զբաղմունքը։ Մաքուր օդ, սպորտ, ծնողների հետ հետաքրքիր զրույցներ և լավ ժամանակ։ Այսօր, նոր սովորության համաձայն, միասին շրջում էինք ինքնագլորներով։֊Անուշ, պատկերացրու ինչ լավ կլիներ, եթե լիներ ինքնագլորների միջազգային օր։֊Բայց մեր մոտ ամեն օր այդպես է։֊Դե հա, բայց ոչ այնպես, ինչպես ես եմ այն պատկերացնում։֊Իսկ ո՞նց ես դու պատկերացնում, ֊շարունակեցի։֊Դե՜, օրինակ, այդ օրը ոչ մի մեքենա չերթևեկի, միայն ինքնագլորներ վարեին բոլորը, պատկերացրու, ի՜նչ հավես կլիներ։֊Հա՜, իրոք։ Այսօր մեզ մոտ ինքնագլորների ստուգատեսն էր, համեմված մարզառոդարիկան խաղերով։ Արևելքի կենտրոնական սրահը, վերածվել էր իսկական մարզադահլիճի։ Սաների տրամադրությունն շատ բարձր էր։ Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կար, որ ինչքան էլ հոգնած լինենք, ուզում ե՛նք էլի նրանց հետ խաղալ, վազել ու ինքնագլոր քշել:

֊Էրեխե՜ք, Մհերը եկավ…

֊ Ինքնագլոր ինձ կտա՞ս…

֊Արի՝ ուժեղ քշենք …

֊Չէ, վայ կընկնես…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել: Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու ինքնագլոր քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը: Ամենալավ 2֊4 տարեկաններին ասում ենք ջա՛ն։Սաների հիգիենան մի շարք գործողությունների ամբողջություն է, որոնց կատարումը նպաստում է նրանց առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։ Նեղ իմաստով, սաների անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, անկողնու, հագուստի, խմբասենյակի, սննդի, ինչպես նաև ինքնագլոր վարելու ժամանակ ինքնագլորների մաքրության պահպանումն է։ Այսօր սաների հետ այցելեցինք Արևելքի բուժկետ՝ ընկեր Անահիտի մոտ։ Հավես անցավ։ Ընկեր Անահիտը ցույց, տվեց թե ինչպես խնամենլ և մաքրենլ ինքնագլորները։ Ձմռանը դրանց մաքրելու հիմնական միջոցները սպիրտը և անձեռոցիկն են։ Իսկ վերջում ընկեր Անահիտը ասաց, որ առողջությունը պահպանելն ավելի հեշտ է, քան այն վերականգնելը: Հետևելով մեր հիգիենիայի էթիկետին՝ մենք պահպանում ենք սաների առողջությունը:Առավոտյան նախավարժանքը՝ առողջության երաշխիք է, իսկ եթե՞ այն համեմենք, գլխապտույտ գլուխկոնծիներով կստացվի հավեսախաղ։ Նախաճաշից հետո, հագանք մարզական շապիկները և գնացինք բակ: Արագ փչեցինք մեր փուչիկը (շրջանը) ու սկսվեց.֊մեկ, երկու, երեք:Նույն կերպ մարզվում ենք վաղ առավոտյան՝ կլինի խմբասենյակում, թե բակում, սաներին սովորեցնում ենք մարզվելու և կոփվելու նուրբ արվեստը։ Սաների կեսը քայլելով, կեսը՝ վազելով հասնում իրար, ջանք չեն խնայում, ավելի առույգ մարզվելու համար: Ողջ ընթացքում հումորն ու ծիծաղը չի լքում մեզ, դե, երևի պատճառն այն է, որ մենք սեբաստացի ենք։ Եվ ինչպես ընկեր Սյուզին է ասում.-Հա՛մ մարզվում ենք, հա՛մ խենթություններ անում:Իսկապես, եթե հատկապես այս շոգ օրերին առավոտյան մաքուր օդն ամեն ինչ արժե:

Հ.Գ Սեբաստացիական մոլորակ. հեքիաթային մի աշխարհ, որտեղ մենք գտնում ենք մեզ, որտեղ մտքի թռիչքն անսահման է ու անծայրածիր: Այս միջավայրը այսօր միակ վայրն է, որն ճաշակ է թելադրում և ամեն վարկյան ասելիք ունի:

Posted in 2022֊2023 ուսումնական տարի

Անվանական մրցանակներ 2022. ինքնաառաջադրում

«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակ տրվում է՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար։

Բարև և բարի գալուստ այս զարմանալի և միաժամանակ գեղեցիկ անկյուն՝ իմ մեդիամիջավայր: Ուզում եմ ասել, որ այս սրտաբաց անկյուն մուտք եք գործում միայն ձեզ հետ բերելով սեր, լույս ու ջերմություն: Եթե ճիշտ ասացիր գաղտնաբառը, կարող ես ներս գալ: Ես այս վայրում ապրում եմ ու ստեղծագործում: Կարող եմ հպարտ լինել, քանի որ այն հարթ ու ընթերցելի տեսք է ունենալու: Ինչպես հին ու բարի ժամանակներում, այնպես էլ հիմա։ Իմ նյութերը գիրք են, իսկ ես հեղինակ: Ամեն օրս պատմություններն են, հետաքրքիր նյութերով: Ես թույլ եմ տալիս, որ սեբաստացի աշխարհը կարդա ինձ: Կարո՞ղ է վրիպումներ էլ տեսնեք: Նկատեք դրանք, առաջ շարժվեք և այն ավելի լավը կդարձնեմ հաջորդ անգամ: Սխալները պետք են այստեղ, որպեսզի ես սովորեմ դրանցից։ Տրամադրությունս էլ ավելի բարձրանում է այն ժամանակ, երբ սաները գալիս են պարտեզ: Եթե նրանք նախակրթարանում են, ապա միացված է լինում ուրախությունը և նույն ֆիլմը «հավեսի պարտեզ ջանը»: Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ մեզ էլ են ներքաշում ։Այդ հասարակ խաղերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած վազվզում ենք, մոռանում ենք մեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չենք, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Մենք գտնվում ենք այն մեծիկ մարդկանց խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է ու հրճվելը: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Եթե բարկացած ես, մի լավ բղավում ես կամ էլ լացում ու անցնում առաջ: Դու կարիք չունես քեզ ու քո մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ է, որ նրանց իրավունք է վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ են նրանք, թերևս, իրապես ազատ: Իսկ լիաթոք ազատություն և երևակայություն սաներին և մեզ, տալիս է Բլեյանի պարտեզը։ «Հավեսի պարտեզ ջանը» նախագիծը ծնվեց, 2022 թվականի ամռանը։ Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, իսկ մեր սեբաստացիական ժիր ու աշխույժ խմբի համար էլ ամառային պարտեզի, երանելի երեք ամիսներն են։

2֊4 տարեկանում սաների մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի, հետ։ Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև նրա երևակայությունը, նա դառնում է մեծիկ նկարիչ, սկսում բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ թաթիկներով ու ոտիկներով։ Երեխան իր նկարած փոքրիկ գլուխգործոցով կարող է մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրա նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Դաստիարակը պիտի հնարավորություն տա երեխային, որ նա ազատ ստեղծագործի՝ չմտածի ներկոտվելու կամ ներկը հատակին թափելու մասին, ինչպես նաև պիտի կարողանա համբերատարությամբ լսել, թե սանը ինչ է նկարում, հարցերի օգնությամբ սանին ստեղծագործելու, խոսքը զարգացնելու հնարավորություն տա։ Երբեմն երեխան իր նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ ինքը ռեժիսոր է, հորինում է սցենար, նա
դառնում է փոքրիկ հրաշագործ ու կարողանում է աշխուժացնել ցանկացածյ
միջավայր։ Իր նկարած կերպարները կարող են
դառնալ իր հեքիաթի հերոսները, որոնց գույները, գտնվելու վայրը հեշտությամբ փոխում է ներկոտ մատիկների օգնությամբ։
 Ամեն մի երեխա (սան) առանձին մի աշխարհ է: Սիրում եմ նրանց անկեղծությունը։ Ա՜խ, այդ ճստիկ հրաշամանուկները: Երեխաները ձգտում են նմանվել մեծերին, բայց եթե հակառակը լիներ, այ դուք՝ մեծերդ, կսովորեիք ապրել ներկայով: Ինձ միշտ հիացմունք է պատճառում նրանց աղմուկը, բայց լռությունը խորհրդավոր և կասկածելի է թվում: Նրանք գործում են ներքին հանճարով, գործում են այնպես, ինչպես մի փորձառու արվեստագետ: Աշխարհում ամենահաճելի պահը այն է, երբ ջրից և հողից, ստանում են ցեխ և խաղում իրենց պատկերացումներով: Այսօր  Արևելքում ցեխաղախերի առաջնությունն էր։ Ծիծաղ և սեր, այդ ծիծաղը, գրավել էր բոլորի ուշադրությունը, մոտեցան, որ տեսնեն: Սաները  նստել էին գետնին ու ցեխերով խաղում էին, այնքան երջանիկ էին: Երեխաների ամբողջ դեմքը, մարմինը ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցվում էր հողերի մեջ ու մի լավ ցեխաջուր ստեղծում: Մենք  էլ կանգնեցինք ու սկսեցինք հետևել ու նկարել: Ես էլ ցանկացա ցեխերով խաղալ, ծիծաղում էի երեխաների  հետ:  Այո՛ այսպիսին է «Ցեխախաղերի հրճվանքը»։

֊Էրեխեք, էրեխեք, լսո՞ւմ եք:

֊ Լսում ենք, լսում ենք:

֊Փրփրադեզ, լվացք անենք, արդեն մեծացել եք:

֊Լավ էր, էլի, ընկեր Հասմիկ, ի՞նչ լվացք, չենք հասկանում:

֊Էրեխեք ջան, կանենք կհասկանաք:

Ու սկսվեց: «Ի՞նչ լվացք, է՞, մենք՝ ուր, լվացքը՝ ուր, ֊բարձրաձայն խոսեց Մհերը, ֊լավ է, սպասի՝ փորձենք, թե չէ երբեք չենք իմանա, ասաց Էվան.Սպիտակ, գունավոր սրբիչները

֊Վայ, բայց ինչի՞:

֊Երևի շատ էր ծանր։

Հիմա կարող ենք հանգիստ գրել՝ 2֊5 տարեկանները, ընտիր լվացք են անում ու փռում:

Պարտեզում կան գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։ «Ջրի ազդեցությունը սաների վրա» թեման այսօր հիմնովին ուսումնասիրված է։ Հետքրքիր է իմանալ այս ռոդարիական (երևակայության) աշխարհի ու էներգետիկայի մասին։ Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել սաների հրճվանքը և տրամադրությունը։ Այսպես, օրինակ՝ Կոմիտասի «Արև արև, եկ, եկ » ստեղծագործության մեջ տեսնում ենք գեղեցիկ ձևավորված կառույց, որը հիշեցնում է սաների խրախճանքը։ Արդեն կեսօր է։ Արևը ջերմ ժպտում է և տաքացնում մեր սրտերը։ Բնությունը, ինչպես նաև Արևելքս, աստիճանաբար իր տաքուկ շողերն է սփռում ամենուր։ Կրթահամալիրը իր առեղծվածային գույներով է պատել շուրջ բոլորս։ Օդը պարզ է ու ջինջ։ Երկնքում լողում են ճերմակ֊ճերմակ ամպերը, որոնք շարժվում են դեպի կրթահամալիրի Քոլեջի սի՛րտը, իսկ ծառի ճյուղերը օրորվում են մեղմ քամուց։ Լողափնյա պարտեզի հոսող շատրվանը վարարել է խենթ ջրերից, և ուրախ քչքչոցով հոսում է լանջերից ներքև, հաղթահարելով ամեն մի խոչընդոտ, ինչպես սաներն են հաղթահարում բարձրունք լանջերն ի վեր, ի վար։ Թռչունների երգը տարածվում է կրթական պարտեզով, լցնելով ամենուր ուրախ ծլվլոցով։ Իրենց ժրաջան աշխատանքներն են սկսել փոքրիկ և աշխույժ մեղուները։ Եվ մեղուների տզզոցը, և՛ թռչունների ծլվլոցը, և՛ հոսող ջրի ձայնը, միաձուլվում է ֆլեյտայի կախարդական հնչյուններին, մի հետաքրքիր երաժշտության է նմանվում։ Այս տեսակ բացօթյա անուշ քուն, հեքիաթային երաժշտության ներքո։ Արևն իր ջերմ ճառագայթները սփռում է, կրկին ժպիտ նկարում քնած սաների դեմքերին։ Իսկ դաստիարակը իր այլընտրանքային վրձինը ձեռքին, գույնզգույն ներկերով երջանկություն է նկարում։ Եվ այս ամենը նշան է այն բանի, որ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում հակաբացիլ է անգամ բացօթյա քունը։ Սեբաստացի սաների սերունդը այն հետաքրքիրներից են։ նրանք եզակիներից են, որոնց մանկությունն անցնում է «բնական միջավայրում»։ Նրանց մանկության ամենասիրուն հուշերում կմնա ամենօրյա գործունեության հրճվանքը։ Նրանք նստած են լողափնյա այգում ու սրտատրոփ սպասում են, թե ինչպես են հազարի կամ նեխուրի տերևները դառնում շորիկ աղցան։ Նրանք նայում են մեզ ( ինձ, Աննային, Տաթևին), թե ինչպես ենք, սիրուն և խնամքով, շարում թելի վրա լոբին, վարունգն ու կանաչին, ոգևորված սպասում հագուստի աճելուն։ Որովհետև հազարի տերևները նրանց սիրելին է բոլոր կանաչիներից։ Նրանք լոբին փնջում են իրենց մանրիկ ձեռքում ու հասկանում, որ իմացության հերթական պահը մոտ է։ Ես ժպտում եմ ու էդ ժամանակ երևի դեռ էնքան գիտակից չեմ լինում, որ կարողանամ ամբողջովին զգալ սիրված լինելուս աստիճանը։ Մանկություն. Հետաքրքիր օղակ է, չէ՞: Ամենաուրախ, անհոգ տարիները: Երբ ոչ մի լուրջ խնդրի մասին չենք մտածում, երբ մեզ համար հասանելի չեն մեծական աշխարհում տեղի ունեցող գործերը։ Երբ ուղղակի անում ենք այն, ինչ խելքներիս փչում է: Բայց անընդհատ ուզում ենք մեծանալ ու ավելի ազատ լինել, բայց չենք գիտակցում, որ ազատությունն ու մանկությունը կարելի է նույնականացնել, քանի որ կախված չենք ոչ մեկից: Մեր այսօրվա նմանը չունեցող խաղն էլ վկա։ Ընկեր Հասմիկ, այս անգամ ես մենակ եմ գնալու խոհանոց, պլաններս չխառնես, հա՞: Հենց մեկնումեկդ (իմ և Անուշի մասին է խոսքը) որոշի հետս գա, միանգամից ասեմ՝ ես չեմ գնալու:-Մենակ, Մհեր ջան, կա՛մ ես եմ գալու հետդ, կա՛մ չես գնալու:Այս խոսակցությունն ամեն անգամ ծագում է երեխաների միջև, խոհանոց գնալուց առաջ, ինչն ինձ աննկարագրելի զվարճանք է պարգևում: Սեբաստացի սաների մոտ վաղ տարիքում ինքնուրույն լինելու ցանկություն է առաջանում: Արևելքի մեծիկները սիրում են ինքնուրույն լինել, շրջապատում ինքնուրույն կողմնորոշվել, ունենալ անձնական կարծիք, գործել որոշ չափով դաստիարակներից անկախ: Սակայն բոլորս էլ գիտենք, որ մեծերը, հատկապես՝ մայրիկները, դժվար են համակերպվում այդ փաստի հետ՝ մոռանալով, որ այդ տարիքում իրենք էլ են ձգտել ինքնուրույնության: Նրանք կարծում են, որ դա ուղղակի սաների կողմից ավելորդ ինքնավստահություն է: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իմ կարծիքով՝ կյանքի այդ հատվածում ինքնուրույնությունը շատ մեծ ու որոշիչ դեր է խաղում, քանի որ հաշված տարիներ հետո սաները մեծանալու են, և թևակոխեն մեծ կյանք, որն էլ պահանջելու է ինքնուրույնություն ու ինքնավստահություն: Ժամը 10։15֊ին, 12։15֊ին և 3։15֊ին, սաների, շատ սիրելի դարձած` ականջ ծակող ձայներն, խոհանոցում դեսուդեն քայլող ոտնաձայներն, չխչխկացող սպասք ու առավոտյան համեղ նախաճաշիկեսօրին ճաշիկի և հետճաշիկի բույրն. դե ինչ, այսօրվա համեղ ուտեստների հրճվանքը համարենք բացված։ Առավոտյան ծեսը սանի համար շա՛տ կարևոր է թե՛ պարտեզում, թե՛ տանը։ Ծեսը սովորեցնում է երեխաներին լինել ինքնուրույն, զարգացնել ֆիզիկական և մտավոր երևակայությունը։ ինչ լավ է չէ, հիգիենայի ու խոհանոցային ստուգատեսի պատասխանատուն հենց ինքն է՝ երեխան։ Այո՛, այդպիսին են սեբաստացի սաները։ Արևելքի նախակրթարանի բաղադրատոմսով, այսօր շոկոլադ պատրաստեցինք: Բայց էնպես պետք է սովորեցնենք, որ շատ տպավորիչ լինի ու երբեք չմոռացվի: Դրա համար այլընտրանքային ձև ենք գտել բացատրելու: Կհավատաք, թե ոչ, բայց շոկոլադ պատրաստելը նման է մարդակային հարաբերություններին: Կակաոյի փոշին մեր զգացմունքներն են, որը դանդաղ կրակի վրա եփվելով պնդանում է, այսինքն՝ ամրանում ու դառնում միասեռ զանգված: Հետո ավելանում է կաթը ու այն ավելի պինդ է դառնում: Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց միաձուլվում են իրար: Ու դառնում են շատ հարմոնիկ, կարծես իրարից առանձին դրանք չեն էլ լինում: Ամեն ինչ պատրաստելուց հետո ամենակարևոր հատվածներից մեկն էլ շոկոլադե ճանապարհի ստեղծումն է: Կստեղծենք նմանը չունեցող ճանապարհ և կհամեմենք Ջանի Ռոդարիի. Շոկոլադե ճանապարհը հեքիաթով։ Շոկոլադե հրճվանք սաների հետ։ Ողջույն, ժպտալ սիրող մեր ընկերներ, իսկ դուք այսօր ժպտացե՞լ եք։ Մի բան պատմեմ, դուք էլ ժպտացեք։Այնքան դրական էներգիա է փոխանցվել, որ ուզում եմ անպայման կարդաք և նայեք ։ Եվ իրոք, ամեն մի գործի համար, եթե այն արվում է լայն քայլերով, պետք է մղիչ ուժ՝ սեր և հավես։ Հենց ամենասկզբից մտածում էի, որ սա ուղղակի ժպիտի ու ժպտալու տիեզերական զգացումների մասին է, բայց ոչ Հենց համի և հոտի «բանաձևը» սա էր. «մաշմելո+Ժպիտ=Ժպիտոմանիա»։Իսկ դուք երբևէ լսե՞լ եք, որ պարտեզում ծննդյան ծեսի ժամանակ կրակ վառեն մեր ամենասիրելի քաղցրավենիքը՝ խորովեն։ Այսօր ույսը բացվելուն պես, մի անուշ բույր, առանց դուռը թակելու, ներս մտավ Արևելք: խենթանալու է այդ բույրը, այն էլ առավոտ շուտ, սոված փորիիկներիս: Կարծես խաղ ենք սկսում փորիկների հետ. «Բռնի՛ր, թե կարող ես»: Բույրը վազում է, իսկ մենք՝ նրա հետևից: Վերջապես հասանք այն հեքիաթային վայրը՝ բացօթյա խոհանոց:
Սաները, ինչպես միշտ, մինչև մազերի ծայրը ալյուրի մեջ կորած, պիցցա են պատրաստում: Մեկը գրտնակում է խմորը ու տալիս միյուսին: Եվ այդտեղ սկսվում է մեր ամենասիրած տեսարանը. խմորը սաների մի ձեռքից մյուսն է թռչում, հետո բանջարեղենի, պանրի, հավի կրծքամսի հերթն է։ Խմորը գնում է ջեռոց «Քիչ-քիչ սկսում է կարմրել ու արձակել այն սրտամաշ բույրը, որին անկարող ենք դիմանալ: Սաների կեսն էլ սկսում են իրենց սիրած բանն անել՝ վերցնել ու խրթխրթացնելով ուտել պիցցան: Եվ երբ կշտանում են քիչ թե շատ, վերցնում եմ մի քանի կտոր ու գնում տուն: Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ մանկությունս, կարծես մի պահ կրկին մանկանում եմ և զգում երեխաներին բնորոշ անհոգությունը: Մանկությանս ընկերները եղել են մեր բակի երեխաները` նաև մայրիկիս քսվելիքները (կոսմետիկ միջոցները): Ամենախենթ հուշերս դրանց հետ են կապված: Պետք է ասեմ, որ մեր մանկությունն ու այժմյան երեխաների մանկությունը շատ է տարբերվում: Սակայն մի բան մնացել է նույնը, սերը դեպի մեծական խնամքի պարագաները։ Մեր խաղերը կրթահամալիրում ամեն անգամ տարբեր է լինում, մեկը մյուսից խենթ ու խելառ: Այսօր էլ մեզ շատ բան պետք չէ մեր օրը տոն դարձնելու համար, երբեմն քաղցրահամ խաղողն էլ բավական է, որ մենք դեմքի դիմակներ ստեղծենք, և մեր ռոդարիական երևակայությամբ մի լավ խաղանք։Մենք սիրում ենք լսել Ջանի Ռոդարիի հեքիաթները։ Այնտեղ ամեն ինչ այնքան ուրիշ է, գունավոր է, պայծառ ու անթերի։ Սաները տարվում ենք երևակայական ու հորինված այդ աշխարհով, հավատում են, որ սերը պիտի հաղթի, որ վերջում բարին պիտի վարակի չար հերոսին։Սիրում ենք, երբ ինքներս ենք հորինում ու շարունակում հեքիաթը, խելքը֊գլխին մտացածին մի բան է։ Մենք մեր առօրյայից հեռանալու համար պատրաստ ենք հավատալ ամենաֆանտաստիկ հերոսներին, հավեսի արկածներին, խոսող մեքենաներին, ակերի վրա շարժվող քաղաքներին, սեբաստացիական երկրի փայլփլուն բնությանը, տարօրինակ կենդանիների գոյությանը։ Մեր այլընտրանքային մոլորակում, ձիերը կարող են թռչել, իսկ թռչունները խոսել։ Այսօր հորինեցինք մեր այլընտրանքային լեզուն, ու տարվեցինք այդ հնարովի աշխարհով։ Արևելքում կան այնպիսի երեխաներ, առանց որոնց պարտեզը կզրկվեր բոլոր գույներից, արևն էլ չէր լինի այնպես պայծառ, ինչպես այժմ է…Սեբաստացիական աշխարհը՝ մեզ համար մի հեքիաթային մոլորակ է՝ արևելյան կողմում գտնվող, որի մասին խոսելիս թվում է, թե շատ քիչ բառեր գիտենք, և դրանք բավական չեն պատմելու համար այն ամենը, ինչը կա ու կատարվում է այդ այլընտրանքային մոլորակում… Գիտե՞ք, այնքան բարի ու հոգատար բնակիչներ են այնտեղ ապրում, որ կարելի է նրանցից յուրաքանչյուրի մասին անչափ բարի հեքիաթներ հորինել…Հը՜մ, բայց ես կպատմեմ նախակրթարանի՝ սաների մասին, որոնց տեսնելիս այդ մոլորակի արևն ավելի է պայծառանում։ Մեր Ռոդարիական շիլաշփոթ նկարներն էլ վկա։Ինքնագլորներով նկարչությունը անկրկնելի է՝ ամեն մի գիծ, իր գույնզգույն հրաբուխը ունի, սեբաստացու ստեղծագործելը տարիներ շարունակ եղել և այսօր էլ մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնատուր կարողությունների և տարիների ընթացքում ձեռք բերած իմացության վրա:-Սիրում եմ թաքուն հետևել, թե ինչպես հարազատներս (սաները) նկարելիս վարում ինքնագլոր, ինչ գույներ են խառնում: Իսկ երբ մի քանի րոպեով հեռանում եմ նկարից, ինքս եմ վերցնում ինքնագլորը, թաթախում գույների մեջ, իսկ հետո ինքնագոհ հայացք ընդունում ու ուրախ վարում, որ չեն նկատել իմ արած գծերը: Կարևորելով գունային ճիշտ ընտրությունը, ստեղծում ենք գունային հատուկ և տարբերվող համադրություններ, օգտագործում վառ գույներ: Նկարներիս գույները մեր հոգու ու կյանքի արտացոլանքն են։ Ծնողական համայնքի և սաների հետ այսօր սկսեցինք մի նոր սովորություն. Ամեն օր երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերին գնալու ենք Արևելքի բակ՝ ինքնագլոր քշելու։ Ինքս շատ սիրեցի այդ զբաղմունքը։ Մաքուր օդ, սպորտ, ծնողների հետ հետաքրքիր զրույցներ և լավ ժամանակ։ Այսօր, նոր սովորության համաձայն, միասին շրջում էինք ինքնագլորներով։֊Անուշ, պատկերացրու ինչ լավ կլիներ, եթե լիներ ինքնագլորների միջազգային օր։֊Բայց մեր մոտ ամեն օր այդպես է։֊Դե հա, բայց ոչ այնպես, ինչպես ես եմ այն պատկերացնում։֊Իսկ ո՞նց ես դու պատկերացնում, ֊շարունակեցի։֊Դե՜, օրինակ, այդ օրը ոչ մի մեքենա չերթևեկի, միայն ինքնագլորներ վարեին բոլորը, պատկերացրու, ի՜նչ հավես կլիներ։֊Հա՜, իրոք։ Այսօր մեզ մոտ ինքնագլորների ստուգատեսն էր, համեմված մարզառոդարիկան խաղերով։ Արևելքի կենտրոնական սրահը, վերածվել էր իսկական մարզադահլիճի։ Սաների տրամադրությունն շատ բարձր էր։ Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կար, որ ինչքան էլ հոգնած լինենք, ուզում ե՛նք էլի նրանց հետ խաղալ, վազել ու ինքնագլոր քշել:

֊Էրեխե՜ք, Մհերը եկավ…

֊ Ինքնագլոր ինձ կտա՞ս…

֊Արի՝ ուժեղ քշենք …

֊Չէ, վայ կընկնես…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել: Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու ինքնագլոր քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը: Ամենալավ 2֊4 տարեկաններին ասում ենք ջա՛ն։Սաների հիգիենան մի շարք գործողությունների ամբողջություն է, որոնց կատարումը նպաստում է նրանց առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։ Նեղ իմաստով, սաների անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, անկողնու, հագուստի, խմբասենյակի, սննդի, ինչպես նաև ինքնագլոր վարելու ժամանակ ինքնագլորների մաքրության պահպանումն է։ Այսօր սաների հետ այցելեցինք Արևելքի բուժկետ՝ ընկեր Անահիտի մոտ։ Հավես անցավ։ Ընկեր Անահիտը ցույց, տվեց թե ինչպես խնամենլ և մաքրենլ ինքնագլորները։ Ձմռանը դրանց մաքրելու հիմնական միջոցները սպիրտը և անձեռոցիկն են։ Իսկ վերջում ընկեր Անահիտը ասաց, որ առողջությունը պահպանելն ավելի հեշտ է, քան այն վերականգնելը: Հետևելով մեր հիգիենիայի էթիկետին՝ մենք պահպանում ենք սաների առողջությունը:Առավոտյան նախավարժանքը՝ առողջության երաշխիք է, իսկ եթե՞ այն համեմենք, գլխապտույտ գլուխկոնծիներով կստացվի հավեսախաղ։ Նախաճաշից հետո, հագանք մարզական շապիկները և գնացինք բակ: Արագ փչեցինք մեր փուչիկը (շրջանը) ու սկսվեց.֊մեկ, երկու, երեք:Նույն կերպ մարզվում ենք վաղ առավոտյան՝ կլինի խմբասենյակում, թե բակում, սաներին սովորեցնում ենք մարզվելու և կոփվելու նուրբ արվեստը։ Սաների կեսը քայլելով, կեսը՝ վազելով հասնում իրար, ջանք չեն խնայում, ավելի առույգ մարզվելու համար: Ողջ ընթացքում հումորն ու ծիծաղը չի լքում մեզ, դե, երևի պատճառն այն է, որ մենք սեբաստացի ենք։ Եվ ինչպես ընկեր Սյուզին է ասում.-Հա՛մ մարզվում ենք, հա՛մ խենթություններ անում:Իսկապես, եթե հատկապես այս շոգ օրերին առավոտյան մաքուր օդն ամեն ինչ արժե:

Հ.Գ Սեբաստացիական մոլորակ. հեքիաթային մի աշխարհ, որտեղ մենք գտնում ենք մեզ, որտեղ մտքի թռիչքն անսահման է ու անծայրածիր: Այս միջավայրը այսօր միակ վայրն է, որն ճաշակ է թելադրում և ամեն վարկյան ասելիք ունի:

Posted in 2022֊2023 ուսումնական տարի

Փայտից հավեսախաղերը

Այսօր ծնողական համայնքի հետ` այցելեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինժեներական֊ ստեղծագործության լաբորատորիա։ Ներկայացված էին փայտից հավեսախաղերի հավաքածուներ:
Խաղեր, որոնք պատրաստված են բացառապես մաքուր փայտից։ Պարզության, շրջակա միջավայրի բարեկեցության, շոշափող ամեն ինչի բնականության ցանկությունը հավեսախաղերը արժանացրին բոլորիս հիացմունքին: Ծնողները ոգևորվել էին, և սիրով հետևում էին սովորողների (5 տարեկանների) գործունեությանը։ Էկոլոգիապես մաքուր նկարներն էլ վկա։

Նկարաշարը տես այստեղ

Posted in 2022֊2023 ուսումնական տարի, Աշխատանքային նախագծեր

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Աշունը սկսվում է այն ժամանակ, երբ գալիս է հոկտեմբեր ամիսը, աչքս նախակրթարանում է, սիրտս Արևելքի աշնանային պուրակում։ Աշուն է, իմ ֆիզիկական և մտավոր վերելքի թերևս ամենաբուռն շրջանն է։ Ի՞նչ է պետք ինձ, դե իհարկե, արևոտ եղանակ, բարձր տրամադրություն ու աշնան բույրը, ահա և ապահովված է տրամադրվածությունը դեպի նպատակներ հասնելու ուղով վազելու։ Հոկտեմբերյան բույրը ինձ ամենաշատն է մոտիվացնում, իսկ այն հաճույքը, երբ ներդաշնակության մեջ ես բնության հետ, անփոխարինելի է։ Աշնանը ինչպե՞ս կարող ես հանգիստ նստել, երբ այն պահանջում է վազել, փնտրել, գտնել։ Աշունը փնտրտուք է. փնտրիր, գտիր քո նպատակը աշնանը, որը երեկ երազանք էր թվում, և իրականացրու, որովհետև այն ամենատրամադրող եղանակն է հասնելու «անհնարին» կոչվող ցանկությանդ, որը երբեք էլ անհնար չի եղել։ Այս տարի Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքը շուրջամսյա է, որի ընթացքում իրականացնելու ենք հետևյալ նախագծերը`

Նախագծի անվանումը՝

Անցկացման տևողությունը՝

  • Հոկտեմբերի 3-28

Մասնակիցներ՝

  • Սաներ
  • Դաստիարակներ
  • Երաժշտության դաստիրակներ
  • Ծնողական համայնք

Անցկացման վայրը՝

  • «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»

Ծրագրում`

  • Բացօթյա անուշ քուն
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ
  • Այլընտրանքային նկարչություն
  • Տեխնոլոգիական աշխատանք
  • Խոհանոցային գործունեություն
  • Կլոր սեղան քննարկում

Նախագծի ընթացքում իրականացվելու է հետևյալ նախագծերը՝

Արդյունքները կհրապարակենք սոց․ ցանցերում, բլոգներում, ենթակայքում։

Posted in 2022֊2023 ուսումնական տարի

Լացաթերապիա

Լացաթերապիան մեր նոր գործունեություններից մեկն է: Այն օգտագործվելու է նոր սեբաստացի սաների լացի բարելավման համար՝ հատուկ ընտրված կենդանիների և թռչունների տեսակներով: Լացաթերպիա տերմինն առաջին անգամ օգտագործել է Տիկին Շողիկը` այսօր «Բուսաբուծության լաբորատորիայում»։ Նոր սեբաստացի 2֊4 տարեկանները լացկան են, ու շատ սիրված (հներին էլ ենք շատ սիրում, բայց այնքան էլ ցույց չեն տալիս, քանի որ կան նորերը): Առավոտ ընդունելության ժամանակ, գրկում ենք նրանց, տանում հարթակի վրա և մարզում. Թռցնում ենք վեր, ծիծաղեցնում, խուտուտ տալիս: Այդ ամենը դուր չի գալիս մեր երկվորյակ եղբայրներին. նրանք այնքան էլ չեն սիրում առավոտյան ծեսը։ Միշտ հոնքերը կիտում են և լացում.

֊Մամա, պապա:

Նանեն արդեն մեծ է և հասկանում է Միքայելին և Հովհաննեսին, քանի որ երբ Նանեն առաջին անգամ մտավ պարտեզ, իր տեղը չէր գտնում, թռչկոտում էր այս հարթակից այն հարթակին, այս աթոռից այն աթոռը: Եղբայրները շատ լացկան են, չափից դուրս լացկան: Այսօր ես հասկացա, որ նրանք նոր գործունեության կարիք ունեն, և գնացինք Բուսաբուծության լաբորատորիա` գիտակցելով, որ հերթական հրճվանքի ճանապարհին ենք: Դե դիմավորեք նոր նախագծի իրականացման կադրերը։ Տվյալ հատկանիշները հաշվի առնելով ընտրվում է սաների նախասիրությունները և առանձնահատկությունները։