Posted in Մայրիկի օրագիր

1 տարեկան 1 ամսական Էլլան

Ես, Նարեն ու Էլլան նստած բողոքում էինք գլխացավից, երբ հանկարծ առույգացա: Տեղիցս վեր թռա և երբ ուզում էի ասել, թե ինչ եղավ ինձ հետ, դռան զանգը հնչեց:

֊Տիկոնա , ֊ ասաց Նարեն։

Ես միանգամից վազեցի դռան մոտ:

֊Նա’ր, Նա’ր, շուտ արի՛, արա՛գ, արա՛գ,֊ դուռը բացելով` բղավեցի ես:

֊Ի՞նչ ա եղել, հանգստացի՛,֊ անհանգստացավ Նարեն:

Ներս մտնելուն պես Տիգրանը ասաց.

֊Մա’մ, չգիտեմ` հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էսօր մայիսի վեցն է Էլլայի տոն օրերից։

֊Էլլայի մեկ տարին լրանալուց հետո, ամսեկանները էլ չենք նշում, ես էլ էի դա հիշել: Լավ, կարևոր չի, ավելի լավ ամտածեք ի՞նչ անենք, որ շարունակական լինի այն, որ ուրախանանք, ֊ասաց Տիգրանը:

Տարբեր առաջարկներ եղան: Եվ վերջապես.

֊Մտածեցի՜,֊բացականչեց Տիկոն այնքան բարձր, որ Էլլան` տեղից վեր թռավ,֊ եկեք գնանք խանութ, կարմիր տորթ առնենք, վարդագույն և սպիտակ փուչիկներ, որ փուչիկներն տորթի կարմիր ֆոնի վրա ավելի սիրուն լինի, 1 թվով մոմը կխրենք տորթի մեջ: Վերջում էլ կտանք կուտի ու…. Մի կուշտ ծիծաղեց։

-Շատ լավ ա, Տիկսսսս, ապրե՛ս, տենց էլ կանենք,֊ արձագանքեցի ես:

Երբ Էլլան սկսեց նշել, 1 տարեկան 1 ասեկանը, բոլորիս մոտ բարձրացավ, էլ ավելի բարձր տրամադրությունը, և այդպիսի տրամադրությամբ իրականացրեցինք մեր պլանավորածը: Նորաթուխ տոնի հոտ է գալիս, Էլլայի կրեմոտ մռութիկն էլ վկա։

Posted in Մայրիկի օրագիր

Ղոչաղած շարքից

Մեր տան քանդող (երբեք չհավաքող😅) ճստիկ֊պստիկին ասում եմ, մի քանդիր, նա էլ իրենից գոհ֊գոհ լսում է ու շարունակում: Ասեմ ու հետն էլ ավելացնեմ, որ նա սկզբից էլ ճարպիկ և ուշիմ է եղել: Գրում եմ, և հուշերի գիրկն եմ ընկնում: Ընդհանրապես, մեր բնակարանը չեմ ասի, թե ստերիլ մաքրությունից փայլում է, բայց ես ամեն բան իր տեղն է դնում և մաքրելով սպառվում. Իսկ իմ սենյակը չեմ թողնում, որ մեկը հավաքի, որովհետև հետո ոչինչ չեմ գտնում, ես եմ ամեն ինչ անում և ամեն անգամ՝ ամեն բան դնելով իրենց տեղերը։ Այ, միայն Էլլան է, էլի, համը հանում: Շատ ղոչաղ Էլլան է էպիկենտրոնում։

Posted in Մայրիկի օրագիր

Հայելաթատրոն

Էլլա արտիստին ծափահարեցի, հայելու դիմաց հայտնվելու առաջին իսկ պահից՝ պատից֊պատ բռնվելով եկավ հասավ էկրանի մոտ: Նրա մասնակցությամբ ներկայացում ասեմ` թե կինոնկար, դիտելուց հետո սիրտս լցվեց զվարթ տրամադրությամբ։ Բնությունը աղջնակիս օժտել է ծիծաղ պարգևելու նախանձելի, իրեն հատուկ Էլլայիկոտ շնորհով։ Նրա արվեստի հմայքը բնական խաղն է։ Նրա խաղիկները դերասանական տեխնիկայի խաղ չէ, այլ իրական և անմիջական զրույց, ինքն իր հետ։ Եվ ես լինելով անմիջական հանդիսականը, լիաթոք արձագանքում եմ ամեն մի մանրուքին, աշխուժանում նրա յուրաքանչյուր շարժումից։ Ահա այսպես է ստեղծվում հայելիների ընտանեկան թատրոնը։ Ստեղծելու համար բավական է ունենալ Էլլայի նման լույս, և սկսել հետևել ստեղծագործելու ընթացքը: Հայելու դիմաց կանգնում է դերասան֊տիկնիկավար֊մեծիկը, դեմքը մոտեցնելով հայելուն՝ բլբլալով ու հրճվելով : Վայելեք…

Posted in Մայրիկի օրագիր

Մայրիկատոն

Ամենաթրենդային ծաղկեփնջով, ամենաթրենդային երգով, շնորհավորում եմ, մեծիկների և ավեի մեծիկների տոն օրը… Կարճ ասածամեն ինչ հուշում է, որ ՄԱՅՐԻԿԱՏՈՆՆ է: Մայրիկատոնի նվեր ընտրելիս տատանվում էի, չեի կողմնորոշվում ինչ պատրաստել, արդյոք նվերը դուր կգա՞ բոլորին, թե չէ։ Մարտիության նվերներից ամենաշատը սիրում եմ այն նվերը, որը ինքս եմ պատրաստում (ես սովորություն ունեմ տոն օրերին ավելի խենթանալ): Լավ, իմ խելառ կյանքն ու մարտիության իմ պատկերացումները մի կողմ դնելովուզում եմ ասել, կանայք չքնաղ են, տարվա մեջ 365 օր: Կյանքում ոչինչ պատահական չի լինում: իմ ներսի դրական էներգիան Ձեզանից եմ ժառանգել: Վստահ եմ դեռ շատ բան ունեմ Ձեզանից սովորելու, սիրելիների` սիրելի՛ներ ջան: Շնորհավոր Մայրիկատոն…

Posted in Մայրիկի օրագիր

Իմ Գարունը

Իմ և Էլլայի ռեակտիվ աշխուժությունն, արևի շողերը, այս ամենը խոսում է նրա մասին, որ եկել է սպասված Գարունը։ Մեր կյանքը շատ հավես է այս շրջանում, հատկապես՝ Էլլայինը։ Տաք եղանակը հնարավորություն է տվել հաճախակի դուրս գալ տանից։ Գարնան նորամուտը եղավ այսօր, իմ աղջնակին հատուկ ֆոտո֊վիդեո քրոնիկոնով։ Գարունն արդեն մտել է իր հունի մեջ, և մենք սպասում ենք մարտ ամսվա գժություններին, քանի որ այս ամիսը շատ անկանխատեսելի է (մեր նման)։ Գարունը այս տարի եկավ, իմ Էլլայի հոտով։ Գարնան գալստյան մասին, այս տարի առաջինը հայտնեց էլի ու էլի, իմ Էլլայի ձայնավոր և բաղաձայն հնչյունները։ Օրեցօր իմ տան ծաղիկը բացվում է ուղղակիորեն ձեռքի մեջ, և համարձակորեն ժպտում բոլորին։ Շուտով կծաղկեն նաև ծառերը, և կնմանվեն սպիտակ հագած նորահարսերի։ Եվ այս ամենը նշան է այն բանի, որ արդեն գարուն է, և անցյալում է մնացել հեքիաթային ձմեռը։ Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,Դռները բացեք, գարուն է գալիս…

Posted in Դաստիարակի օրագիր

Սեր Ալեն

Դասիրակի ստից բխած, ընթերցվող պատում գրելը, ինձ համար բավականին սիրելի գործընթաց է։ Դրա համար մշակել եմ մի հետաքրքիր «բաղադրատոմս»։ Հիմնական օգտագործվող նյութերն են՝ սեր, մի ուրիշ կապը սանի հետ, հանգիստ միջավայր, հեռախոս և լավ մտածված թեմա: Նախ, սկսենք թեմայի ընտրությունից: Պետք է ընտրել մի այնպիսի թեմա, որին առաջինը ես կանրադառնամ։ Հետաքրքիր մի թեմա, որը հավեսի տրամադրություն կփոխանցի ընթերցողին։ Իմ սանը, այնքան է մեծացել, որ իմ անունն է գրում, այնքան դրական էներգիա զգացի այդ տողերից։ Վերցրեցի հեռախոսս, և միացրեցի «մարմանդ» երաժշտությունը, Ալենի սիրելի արև, արև, եկ եկ֊ի տակ սկսեցի գրել: Ողջ ընթացքում պետք է ուշադիր լինել, և նրա համար, որ պատումը «հում չմնա», և որ հանկարծ «չայրվի», ամեն ինչ չափի մեջ, մտքերը իրար հետևից շարադրել՝ առանց կաշկանդվելու: իմ բաղադրատոմսի դիմագիծը
դա սերն է ու հոգին, սերը առ այն, ինչ անում եմ ես, ու մի քիչ հոգի: Շատ չեմ լցնում, հա, թե չէ՝ «կթափվի»: Եվ երբ զգում եմ, որ պատրաստ է՝ ավարտում եմ: Դաստիարակի օրագիրը համարյա պատրաստ է: Գրելուց հետո կարդում և ըստ ճաշակի «ավելացնում եմ» ուրախություն, որից այն ավելի «ախորժալի» է դառնում։ Իսկ վերջում ուղղակի հավաքում և ուղարկում Ձեզ։
Ահա և իմ ամբողջ գաղտնիքը։ Փետրվարի 21֊ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, Ալենսսս կեցցեսսս💙💙💙

Posted in Մայրիկի օրագիր

Հ.Թ Փիսոն

Սեբաստացիական աշխարհում չկա այնպիսի մի երեխա, որ երբևէ Թումանյանի ստեղծագործություններից լսած չլինի: Մանկությունը միակ իրականությունն է, որ գոյություն ունի իմ Էլլայի համար: Իհարկե, յուրաքանչյուրս էլ մեր սրտում ունենք ինչ որ սիրելի ոտանավոր կամ ոտանավորի հերոս : Թումանյանական աշխարհում կենդանիները խոսում են մարդկային լեզվով, քայլում են և անում այն գործողությունները, որոնք կատարում են մարդիկ: Հերոսները ներկայացնում են մարդկային որոշակի հատկանիշներ. բարություն, լավատեսություն, սեր։ Իմ տարիքի երեխաները (ես ու Էլլան) շատ ենք սիրում Փիսոն խաղ֊ասիկը։
Շատ ենք սիրում հետևյալ ձայները. «Մյաու, մյաու, մյաու»: Այսօրվա հավեսախաղի շնորհիվ հայտնվեցինք հրաշքների էպիկենտրոնում, Էլլան հանդիպեց փիսիկ հերոսի հետ, միասին շրջեցինք Թումանյանոտ աշխարհում…

Posted in Մայրիկի օրագիր

Էլլայի ձյունոտ 10 ամսականը

Բանգլադեշյան ժամանակ, որ ձյուն չի լինում ու վերջ..
Իրադարձությունը ներկայում է, այնքան արևոտ է, որ չեմ դիմանում: Առատ ձյունը իմ համար միշտ հատուկ իրադարձություն է, տոնակատարություն, ձմեռային ծեսի սկիզբ: Ջրվեժսսս, անսահման մեծ տարածության ու մեքենաների քչության շնորհիվ, ձյունը վայելելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Այսօր կիրակի է, և «Հայրական» կողմն աշխարհի, Հարությունյաններին հավաքել էր իր շուրջը։ Կար ձմեռային ժամանակ առավոտյան շուտ մեզ արթնանալ էր ստիպում միայն առատ ձյունն ու հորս ձայնըերեխեք, ձյուն ա եկել, զարթնեք: Այնպիսի արագությամբ, որ շուրջն ամեն ինչ արագության ալիքից օդ էր թռչում, հասնում էինք պատուհանին ու երջանկությունից շնչակտուր մորս կանչում, որ ձեռնոցներն ու շորերը բերի: Հայրս պատրաստվում էր բակը մաքրելու, իսկ մենք «օգնելու»: Հաստ շորերից ու դրանց քանակից հազիվ քայլելով, բայց հազվադեպ չբողոքելով, այլերջանիկ, ես ու եղբայրներս ընկնում էինք դուրս: Այսօր արդեն, մեր երեխաների հերթն է, վայելելու մեր մանկության հրճվանքը։ Իրար ձյան մեջ թաղելուց, բերանը, քիթը, շորերի մեջ լցնելուց, ուտելուց հոգնելուց հետո բոլորը գնացին տուն, ես էլ անցա տորթիկ թխիկին, հատկապես, այսօր ձյունը «կպչուն է»: Սովորական. միջին վիճակագրական, 3 հարկանի, Էլլային հարիր տորթիկ սարքեցի բազմերանգ գունափոշիով մե հրաշք տեսարան։
Տուն գնացի, իհարկե, ստիպված ու մատներս չզգալով, բայց տաքանալ-չորանալուց հետո, սկսվեց Էլլայի վիդեո֊ֆոտոքրոնիկոնը:

Posted in Մայրիկի օրագիր

Էլլայի ծուռտիկ֊մուռտիկ չոչերի և քայլերի շքերթը

Անկախ նրանից, թե օրական քանի ժամ եմ անցկացնում Էլլայի հետ, երբ նրանից հեռու եմ լինում անգամ մի քանի րոպե, միշտ լինում են փոփոխություններ ու նորություններ, որոնց մասին տեղյակ չեմ լինում:
Մի օր առաջ գնացել էի սիրելի ընտանիքի մոտ (Հորանց տուն): Մի որոշ ժամանակով, դուրս եկա տանից, գործերս ավարտեցի վերադարձա։ Սովորականի նման զրուցում էինք դեսից֊դենից, երբ Էլլան իրեն հատուկ լայն, լուսատու ժպիտով, դեմքը մոտեցրեց ինձ: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, ինձ թվաց, թե մի բան փոխվել էր: Մի քանի վայրկյան տևեց, մինչև հասկացա, որ մեծացել է: Երևի նկատեց տարօրինակ, զննող հայացքս ու սկսեց պայքարել որ իրեն իջեցնեմ հատակին:

֊Էլլչկան, չոչ է անում, ասաց եղբորս աղջիկը:

Երևի թե Էլլայի՝ չոչերի ծուռտիկ֊մուռտիկ չոչերի փորձերի փաստն էդքան էլ ազդեցիկ չլիներ, եթե ես չմասնակցեի էդ իրադարձությանը: Վայ իմ ուրախությունը ֆիքսել են կողքից, հրապարակելու չի, զսպվածությունը լքել էր չատը։ երեխայի առաջին չոչերը, առաջին քայլերը, առաջին բառերը մեծանալու նշաններն են, ու եթե դու էդ բնականոն ընթացքից մի կես ժամ բացակայում ես, անձամբ չես հետևում, քեզ թվում է, թե անսպասելի արագ մեծացավ: Մտածում էի էդ մասին, երբ երկրորդ անակնկալ հարվածը հասցվեց:

֊Էլլչկան, կանգնել է ուզում, ասաց Ալիդիկը (եղբորս աղջիկը) :

Նախ, ո՞ր օրվանից սկսեց չոչ անել, առավել ևս կանգնել, թե «ինքնուրույն» ասվածն իրենից ինչ է ներկայացնում:
Իսկ ես… Ես փորձում եմ համակերպվել աղջնակիս մեծանալու փաստի հետ:

Posted in Մայրիկի օրագիր

Շրխկան համույթ

Էլլա, օրորոց, շրխկաններ, դհոլ, գլխացավ, Ազգագրական փառատոն. 23։15 (մոտավորապես) մեզնից հոգնած տանեցիներ, ուշադիր լսում են Էլլայի ոգեշնչող կոչը, այնուհետև ռիթմի ընկալման ձևը, որը ներկայացնում է մեր ուղեղներին հասանելի ձևով։ Հետո սկսվում է աղջնակիս ոգևորող ծափերի «կախարդական ռիթմիկան»: Սենյակիս մթնոլորտը ստիպում է վերապրել իմացության հերթական թանկ ակնթարթը,։ Այդ պահին մտածում ես, թե որքան քիչ բան է պետք ինձ երջանիկ լինելու համար: