Posted in Հարիսայի ծես, Ընտանեկան առցանց-հեռավար ուսուցում

Հարիսայի ծեսը ընտանիքում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանդիսանում է ավանդական ծիսական արարողությունների կրողն ու պահպանողը։ Այսօր Հարիսայի ծեսն էր։ Ծես, որը համախմբում է մեծ ու փոքր սեբաստացիներին։ Վաղ առավոտից բոլոր դպրոցներում տարածվում էր Հարիսայի անուշ բույրը։ Հարիսան հայկական ավանդական կերակուր է , որն ունի բազմամյա պատմություն:
Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից ազատվելով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ դրանք բերում են, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։ Այս անգամ Հարիսայի ծեսը՝ տեղափոխվել էր Արևելքի նախակրթարանի ընտանեկան դպրոց պարտեզներ։

Աղասյան Մարինա՝

Տիտանյան Մհեր`

Սարգսյան Էրիկ՝

Սարգսյան Անի֊Սոֆի՝

Սահակյան Սաթեն՝

Բարև․․․Բարև այնտեղից, որտեղ մարդիկ իրար տեսնելիս ասում են՝ բարի օր, ողջույն, բարի երեկո: Որտեղ մարդիկ խոսում, ժպտում, սիրում, ապրում ու շնչում են սեբաստացիական հայերենով: Բարև այնտեղից, որտեղ արդեն չորս տարի վազքս, խոսքս, ծիծաղս ու ներկայությունս ներկա է եղել, իսկ սիրտս ու հոգիս՝ հավերժ ներկա: Բարև իմ հպարտ ու հարազատ սեբաստացիներ, իմ ու մեր Արևելքցիներ։
Ամենահետաքրքիրը ինքդ քեզ բացահայտելն է: Երբ հարիսա եմ սարքում (պատրաստում), մեջս մի ուրիշ հպարտություն է առաջանում։ Իմ ընտանիքում հարիսա շատ են սիրում, մայրիկս կամ սկեսուրս, որ պատրաստեին՝ հա, կուտեինք, բայց ավելի հաճախ կասեի մամ, էլի եփիր, հարիսա: Երբ տեսնում եմ՝ ոնց են մեր տնեցիները հավանում իմ եփածը, ու հետո հիշում եմ մայրիկիս` նմանությունը ակնհայտ է։ Բարի ախորժակ…

Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր (փաթեթ)

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ

Երկուշաբթի 29․11.2021

Նախաճաշ՝
Միրգ, ձու, կարագ
պանիր, թեյ, հաց։

Ճաշ՝
Գազար, հավով բրնձով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ՝
Մածուն, թթվասեր, վերմիշելով փլավ, հաց։

Երեքշաբթի 30․11.2021

Նախաճաշ՝
Միրգ, պանիր, թեյ, բիսկվիթ,
հաց։

Ճաշ՝
Կաղամբ, գազար, մսով֊ոսպով ապուր,
պանիր, հաց։

Հետճաշիկ՝
Աղցան, կարտոֆիլի պյուրե,
հաց։

Չորեքշաբթի 01․12.2021

Նախաճաշ՝
Միրգ, կակաո, թխվածքաբլիթ, պանիր, հաց։

Ճաշ՝
Թթվասեր, բորշչ մսով, հաց,
պանիր։

Հետճաշիկ՝
Մածուն, հնդկաձավարով փլավ, հաց։

Հինգշաբթի 02․12.2021

Նախաճաշ՝
Միրգ, բրնձով շիլա, պանիր,
հաց։

Ճաշ՝
Կաղամբ, մսով֊կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց։

Հետճաշիկ՝
Մածուն, թթվասեր,
կաթնաշոռով գաթա, հաց։

Ուրբաթ 03․12.2021

Նախաճաշ՝
Միրգ, մաննի, պանիր, հաց։

Ճաշ՝
Աղցան, մածուն, վերմիշելով փլավ, հաց, պանիր։

Հետճաշիկ՝
Շոկոլադ, սպաս, հաց, պանիր։

Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներ, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է:
  • Ձմեռային բակային խաղեր։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:  Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
  • 9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
  • Բնագիտական գործունեություն
  • Բնագիտական փորձերի շարք ենք առանձնացրել, որոնք իրականցնելու ենք նախակրթարանի սաների հետ:
  • Սենյակային բույսերի խնամքը դառնալու մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասը: Իրականացնելու ենք մի շարք բնագիտական գործունեություններ
  • և՛ պարտեզի ներսում, և՛ պարտեզի տարածքում, և՛ պարտեզից դուրս:
  • Տեխնոլոգիա
  • Ցանկացած տեխնոլոգիական աշխատանք վերածվում է խաղ-աշխատանքի: Կարևոր խնդիր է երեխային ընդգրկել տարբեր տեխնոլոգիական գործունեությունների մեջ, երեխայի աչքերով,խաղով, երգ ու պարով,սովորելով ու սովորեցնելով։ Յուրաքանչյուր ծես,ծիսական ընթացք տոն է երեխայի համար,այն շարունակական խաղ է՝ բաղկացած տարբեր մասերից,և հենց այս խաղն է նպաստում երեխայի մտքի, երևակայության,խոսքի և մանր մոտորիկայի զարգացմանը։
  • Այլընտրանքային նկարչություն֊ 
  • Մեր կողմից իրականացվելու տեսական և գործնական հետազոտություն, որի նպատակն կլինի ուսումնասիրել ոչ ավանդական նկարչության դերը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքում։ Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։խ
  • Բակային խաղեր
  • Բակային խաղերը խթանում են երեխաների երևակայությունն ու ստեղծարար մտածելակերպը, քանի որ երեխաներն իրենք են հորինում խաղի կանոնները: Բակային խաղերը նաև օգնում են երեխային զարգացնել բանակցելու հմտությունները, խնդիրներին լուծում գտնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություննեը: Եվ ընդհանրապես բակային խաղեր խաղալը առաջնորդություն սովորելու ամենաարդյունավետ միջոցն է։
  • Ամսվա երգեր՝ Փաթ-փաթ փաթիլներ…»,«Համով-հոտով տոնածառ», «Տոնածառ ջան տոնածառ», « Բասեն բարի»«Զար զնգը»
  • Ամսվա բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, «Արի-արի ձմեռ պապի»
  • Ճվիկներ
  • Ազգային խաղիկներ
  • Դեկտեմբերյան օրացույց՝
  • Դեկտեմբերի 1-24`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 24-29` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։
  • Դեկտեմբեր ամսվա իարականացվող նախագծեր՝
  • Ատամհատիկ՝
  • Ատամիկ թխվածքաբլիթներ
  • փոխինձ
  • Ատամիկների պատմություններ
  • Չոչերի մրցույթ
  • Ում ատամն է ուժեղ
  • Ատամների խնամք
  • Ամանորյա ծեսը Արևելքում
  • Դեկտեմբերյան օրացույց
  • Ամանորյան զարդարանք
  • Տոնական փոստարկղ
  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Ուրախ տոնածառ
  • Ամանորյան երգերի , խաղերգերի , պարի ուցուցում
  • Ամանորյա երազանքներ
  • Բլբլան ռադիո
  • Տոնական խոհանոց՝
  • Տարեգաթա
  • Պասուց տոլմա
  • Ասիլ -վասիլ թխվածքաբլիթներ
  • Մեր սիրած տոնական ուտելիքը
  • Ամանորի ծես.

Չորեքշաբթի «Էկո փայտից օրացույցը»`

Հինգշաբթի «Ամանորյա փոստարկղ»`

Ուրբաթ «Տեսանամակ ձմեռ պապիկին»`

Երկուշաբթի «Ատամների խնամք»`

Երեքշաբթի «Խաղում ենք մասնագիտություններ, նոր տուն֊տունիկ»՝

Չորեքշաբթի «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ, պատրաստում ենք ատամիկ կեքսիկներ»`

Հինգշաբթի «Զվարճալի ատամիկները»`

Ուրբաթ «Ատահատիկի ծեսը Արևելքում»`

Երկուշաբթի «Ինքնաշեն խաղալիքներ, Արևելքի նախակրթարանի տոնածառի լույսերը վառվեցին»`

Երեքշաբթի«Ամանորյա երգերի ուսուցում»`

Չորեքշաբթի «Ամանորի գույնզգույն մոմերը»`

Հինգշաբթի«Բնագիտական փորձ, ձյունե հրաբուխը»`

Ուրբաթ «ցիտրուսային չորուկներ( цукаты)»`

Երկուշաբթի «Պատրաստում ենք չարխափաններ»`

Երեքշաբթի «Այլընտրանքային նկարչության հրճվանքը»`

Չորեքշաբթի «ձմեռայի հավեսախաղեր»`

Հինգշաբթի «Ծիսական Գաթաթխիկ»`

Ուրբաթ «Պատրաստում ենք, Ասիլ֊վասիլներ»`

Երկուշաբթի «Անուշաբույր պասուց տոլման»`

Երեքշաբթի «Ամանորյա ծեսը Արևելքում»`

Չորեքշաբթի «Տարվա ամփոփում, միջավայրի խնամք»`

Դեկտեմբերյան սեմինարներ՝

  • Դեկտեմբերի  պարասրահ`Հասմիկ Հարությունյան։
  • Դեկտեմբերի տեխնոլոգիա՝ Անուշ Բոյնարգյան։
Posted in Հարիսայի ծես, Ընտանեկան առցանց-հեռավար ուսուցում

Հարիսայի ծեսը ընտանիքում

Նախագծի անվանումը`

«Հարիսայի ծեսը ընտանիքում»

Անցկացման վայրը`

ընտանեկան միջավայր

Մասնակիցներ`

Սեբաստացի ընտանիքներ

Անցկացման ամսաթիվը`

27.11.2021թ.

Նախագծի ընթացքում սաները մայրիկների, տատիկների հետ կկատարեն գնումներ, կմաքրեն ձավարը, կլվանան հավը, մեծերի հսկողությամբ կխառնեն հարիսան այնքան մինչ պատրաստ լինելը, քանի որ հարիսան երկար է եփվում՝ կարելի է ընթացքը համեմել ազգային երգերով, հետաքրքիր ընտանեկան պատմություններով։ Երբ հարիսան պատրաստ լինի գեղեցիկ սեղան կգցեն, որտեղ իր գեղեցիկ տեղը կգտնի նախօրոք պարտեզում թթվեցրած համեղ և խրթխրթան թթուն։ Թթուն նախօրեին սաները կտանեն տուն։

Արդյունքը՝ կունենանք գեղեցիկ, համեղ ընտանեկան ծես։

Posted in Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն

Անուշաբույր օճառները

Արևելքի բնագետիկները պատրաստեցին, բնական և անուշաբույր օճառներ։ Օճառը հպվում է սաների նուրբ մաշկի հետ: Հետևաբար, դա պետք է լինի որակական: Մեր պատրաստած օճառի որակը երաշխավորում ենք: Բացի այդ, պատրաստեցինք մեր «ճաշակի» մեջ, ավելացնելով օգտակար բաղադրիչներ: Բաղադրիչների առկայությունը և արտադրության դյուրինությունը մեզ շատ օգնեց: Զավեշտալին այն է, որ մեր ձեռքերով օճառ պատրաստելիս կարողացանք, ցանկացած գույնի և ձևի օճառ պատրաստել, ինչպես նաեւ ընտրել այնպիսի բուրմունք, որը մեզ դուր է գալիս: Եվ ամենակարևորը, թե ինչից է այն պատրաստված:

Օճառ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • օճառի հիմքը, որը հարմար է սաներին.
  • գլիցերին և վիտամին E յուղային լուծույթում (ըստ ցանկության), որոնք վաճառվում են դեղատներում:
  • գազային յուղեր, օրինակ, կոկոսի, ձիթապտղի, նուշի եւ այլն:
  • սեր և դրական լիցքեր։

Posted in Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն

Պսակ֊պսակ տիկնի պսակ

Սեբաստացիների ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ։ Այսօր մեզ մոտ ծիսական և ազգային խաղիկների, իմացության հերթական հրճվանքն էր։ Ավանդական հարսանեկան ծեսերի հանդեպ հետաքրքրությունն սաների մոտ սկսվեց դեռևս երգերից՝ հարսանեկան հին ավանդույթների՝ «Էկանք, էկանք, այլիհո՜», «Պսակ-պսակ տիկնի պսակ», «Այ, ֆորկա», մասին պատմող  զրույցներից և երգերից։ Այս ամենը առիթ հանդիսացավ, և մենք որոշեցինք գնալ ծիսական հարսանեկան ավանդույթների հետքերով… Կարծում եմ դրանք ձեզ էլ կհետաքրքրեն:

Էկանք, էկանք, այլիհո՜՝


Պսակ-պսակ տիկնի պսակ՝

Ազգային խաղիկներ՝

Հարսանեկան մշակույթը, կախված ժամանակաշրջանից, արագ փոփոխվում է, և այսօր հին հայկական ավանդական ծիսակարգերը փոփոխվել և արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող սեբաստացիական երանգ են ստացել։

Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Բարև և բարի գալուստ այս զարմանալի և միաժամանակ գեղեցիկ անկյուն՝ իմ մեդիամիջավայր: Ուզում եմ ասել, որ այս սրտաբաց անկյուն մուտք եք գործում միայն ձեզ հետ բերելով սեր, լույս ու ջերմություն: Եթե ճիշտ ասացիր գաղտնաբառը, կարող ես ներս գալ: Ես այս վայրում թվով 11֊րդ հաշվետվությունն եմ գրում: Կարող եմ հպարտ լինել, քանի որ այն հարթ ու ընթերցելի տեսք է ունենալու: Ինչպես հին ու բարի ժամանակներում, այնպես էլ հիմա։ Իմ բլոգը գիրք է, իսկ ես` հեղինակ: Ամեն օրս պատմություններն են, հետաքրքիր նյութերով: Ես թույլ եմ տալիս, որ սեբաստացի աշխարհը կարդա ինձ: Չկախվեք իմ սխալներից: Նկատեք դրանք, առաջ շարժվեք և այն ավելի լավը կդարձնեմ հաջորդ անգամ: Սխալները պետք են այստեղ, որպեսզի ես սովորեմ դրանցից, այլ ոչ թե հիասթափվեմ և կորցնեմ առաջ շարժվելու մոտիվացիան:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ունի շատ գեղեցիկ ծես՝ «Թթուդրիկ»։ Արևելքի նախակրթարանի սաները դաստիարակների օգնությամբ պատրաստում են խառը թթու։ Այդ արարողությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր է անցնում, որի ընթացքում երգում ենք, պարում, հետաքրքիր պատմություններ ենք պատմում։ Գիտեք՞ թթու դրած մթերքները ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև զարմանալի ազդում են մարդու մտքի վրա: Թվում է թե խառը թթու դնելը շատ պարզ մի բան է, ով չի՞ կարող, բայց մի կարևոր կետ ենք նշելու այսօր, որին հետևելով այս տարվա մեր թթուն ամենահաջողվածը կլինի՝ անպայման խրթխրթան, համեղ և շատ արագ վերջացող։

Բանջարեղենային օր

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Թթուդրիկի ծեսը ընտանիքում

Թթուդրիկի ծեսը Արևելքում

Արևելքի նախակրթարանի երեխաները` չնայած այն աղմուկին, որ բարձրացնում են, մի տեսակ ուրիշ փայլ են հաղորդում դպրոցին: Նրանց համար կարծես թե ոչինչ չի փոխվել (ի նկատի ունեմ, եղանակները) դե բացի այն բանից, որ մնացած ժամանակը անցկացնում են ճիշտ այնպես, ինչպես առաջ էր: Սաները միշտ միասին են ու միշտ զբաղված են ինչ-որ «կարևոր գործով»: Նրանք արթնանում են առավոտ շուտ՝ գալիս են պարեզ ու սկսում իրենց՝ աղմուկից անպակաս խաղը: Այս անգամ «Շրխկան» համույթը Արևելյան դպրոցի 2-5տարեկանների խմբում էր։ Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ մեզ էլ են ներքաշել: Ցեխաչփչփիկների հրճվանքը ուրիշ է։

Շրխկան համույթ

Տուն֊տունիկներ

Երևակայական արկղ

Տրամադրությունս էլ ավելի բարձրանում է այն ժամանակ, երբ Նելին(Նելի Արղությանը) գալիս է Արևելք: Եթե նա նախակրթարանում է, ապա միացված է լինում ուրախությունը և նույն ֆիլմը` «Իմացության հրճվանքը»:

Արևելքի չարաճճի թութակը

Այլընտրանքային նկարչություն՝

Ափսեանկարչություն

Տեխնոլոգիա՝

Ընկեր Թամարի լաբորատորիայում

Բնագիտական փորձեր՝

Սարդոստայնը խոշորացույցի տակ

Մրջյունների հետքերով

Պարտեզում ցերկային քնի ժամանակ  արեգակը գտնվում է հորիզոնում,  կեսօր  է, բայց պետք է քնել: Բայց, ախր, ինչո՞ւ քնել,  կարելի է  այդ պահը անվանել «Արևի  ցերեկվա գիշեր» և վերջ: Պետք է քնել, բայց ինչո՞ւ քնել: Ինչո՞ւ սաներին կտրել խաղից: Ինչո՞ւ փակել օրվա ամենահետաքրքիր էջն ու քնել: Ինչո՞ւ քնել, եթե խաղալո ու ստեղծագործելու լավագույն ժամանակահատվածը հե՛նց կեսօրն է:  Գիտեմ, հիմա կասեք, որ պետք է քնեն, որ հանգստանան՝ լսելով սիրված օրորոցայինները։ Չէ՛, սաները չեն սիրում քնել, բայց ախր, ինչո՞ւ քնել, է՜…

Իսկ մենք խաղալով կքնենք, եթե՞ հետաքրքիր է դիտեք մեր խաղաստեղծ և քնաստեղծ միջավայրը։

Քնել, թե՞ չքնել

Սեբաստացի մեծերն ասում են՝ ճիշտը երեխայից իմացիր։ Ինչո՞ւ։ Քանի որ մանկական հոգիները, որոնք դեռ չեն կոփվել կյանքից, ու որոնց մտահորիզոնները դեռևս ավելի շատ ներս են ձգվում, քան արտաքին միջավայր, երբեմն ավելի դիպուկ անուն են տալիս իրերին՝ իրենց անկեղծ միամտությամբ բացատրելով այս կամ այն երևույթը, քան մեծահասակները։

Հիգիենայի կազմակերպում և ոչ միայն

Հարիսայի ծեսին ընդառաջ, պատրաստեցինք կարագ՝

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Լիսիցյանական օրեր՝

Պատրաստում ենք տիկնիկ

Տիկնի պսակ բլբլան ռադիոն

Դաստիարակի օրագիր՝

Ցեխաչփչփիկների հրճվանքը

Պստիկ եմ, բայց ճշտիկ եմ

Posted in Բլբլան ռադիո

Տիկնի պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

 Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

 Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

 Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Listen to Բլբլան ռադիո by ԱՆՈՒՇ ԲՈՅՆԱՐԳՅԱՆ on #SoundCloud
https://soundcloud.app.goo.gl/1tTh3