Posted in Ռոդարիական օրեր, Ամանոր

Ամանորի ծեսը` Ռոդարիական խենթ ու խելառ միջավայրից

Ամանորի ծեսը` Արևելքի նախակրթարանում գնալով ավելի ու ավելի նմանը չունեցող է դառնում: Ամանորյա ծեսի ժամանակ ամեն վարկյանը, եթե երազանք պահես, այն ամենանվիրականը, ու ամբողջ սրտով հավատաս, անպայման կիրականանա: Ամանորը արտասովոր ծես է, երբ երազանքներ ենք պահում, մեր խենթ ու հավես միջավայրում: Մի՞թե մեծացել ենք, բայց չէ՞ որ խենթությունները տարիք չեն ճանաչում, ու մենք միշտ հնարավորություն ունենք խենթանալու… Ամանորը ողջ իմաստով տարին նորովի սկսելու ու վայելելու համար է։ Շնորհավո՜ր Ամանոր, իմ սրտաբաց, հյուրասեր և սիրով լցված սեբաստացիներ, թող քո երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ամանորներդ՝ միշտ երջանիկ։ Այս օրերին ավելի ես կարևորում ունեցածդ, ակամա վերապրում խենթություններով լցված օրերդ։ Մենք սիրում ենք Ամանորը: Երկիր մոլորակի վրա թերևս չկա այնպիսի սեբաստացի, որը չի սիրում այս ծեսը: Յուրաքանչյուրս մտովի հօաշվարկ է անում, թե քանի օր մնաց: Ունեցածս ամենակարևոր հարստություններից մեկը(ընտանիքիցս հետո իհարկե) Արևելքի մեր ընտանիքն է. Սաները, ծնողական համայնքը, և այլն: մեզ հիմնականում դուր են գալիս մեր խենթ ու խելառ միջավայրը, քանի որ այդ ժամանակ բոլորը հավեսախաղի մեջ են: Ես վստահ եմ, որ մեր ընտանիքն աշխարհի ամենաբարի ու լավ, զարմանահրաշ ընտանիքներից է:
«Ժպիտ, ծիծաղ, հումոր» ու նման բառերն մեզ համար միջավայր են դարձել: Ասում են՝ ամանորյա հրաշքն իրականացնում է երազանքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ աշխարհում բոլոր մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարի, սիրալիր ու քիչմը խելառ։ Սիրելի Ձմեռ պապ, նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել այսօրվա պարգևած երջանիկ պահերի և ապրումների համար։ Այսօր սաների համար, հերթական ձեռքբերումներով օր էր։ Սիրելի Ձմեռ պապ, ամեն մի պարգևած ժպիտը, թող տանի աշխարհը դեպի լավը, քանի որ երկրի լավն ու բարին, ամեն ինչի նորն է սիրում։ Այնպես արա, որ սեբաստացիները գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը։ Թող այս տարին մեր համար լինի 365 նոր հնարավորությունների ուղի։ Սիրելի Ձմեռ պապ, քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով երջանկություն բեր։ Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները։ Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի` «Փոքրիկ Իշխանի» երազած աշխարհը։ Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ խոսքս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա` աշխարհը փոխելու։ Եվ սկսվում է ծեսի ամենասպասված պահը։ Մեծիկ սաները ձմեռ պապիկի և դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Վերնատան սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։ Այս տարին, ավելի քան երբևէ, պետք է խենթ լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև սաների կողմից հնչեցրած բառերի արժեքը ուրիշ է: Վերնատան պատշգամբից փուչիկներով ենք ուզում զարդարել երկինքը այս տարի: Դրանք մի տեսակ «գույնզգույն երանգ» են տալիս ծեսին: Ազնվությամբ ենք զարդարելու երկինքը։ Խամրած լույսերը փոխարինելու ենք բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք: Ասելու ենք շատ քաղցր բարեմաղթանքներ, որ բոլորիս Ամանորը քաղցրությամբ սկսվի ու նաև։ Վերնատնից ինքնագլորներով խենթուկները (սաները և ծնողները) ուղևորվում է`.Ռոդարիական սրահ:.« в лесу родилась ёлчка »երգի ներքո: Ռոդարին ամենուր է նախակրթարանում՝ սաների համար երևակայական աշխարհ ստեղծելու համար: Ռոդարին օգնում է ստեղծագործել, հորինել, երևակայել, և այդ ամենը իրագործել սաների հետ: Ռոդարին թույլ է տալիս անհնարինը դարձնել հնարավոր և մի լավ ուրախանալ: Նախակրթարանում սաները խաղում են ռոդարիական խենթ ու խելառ հավեսախաղեր, որոնք շատ-շատ են։ Ստորև կներկայացնեմ 2֊4 տարեկանների ռոդարիական խենթ խաղերից մի քանիսը։

՝

Posted in Ամանոր, Դաստիարակի օրագիր

Դաստիրակի_օրագիր 2022

Մեր սրտի 🎅 Анаит Геворгян
Մեր սրտի 📷 Armine Ter-Arsenyan
Այսօր առաջարկեցի սիրելի ընկեր Անահիտին դառնալ մեր սրտի Ձմեռ պապիկը: Սիրով ընդունեց առաջարկը, շնորհակալ ենք, շատ լուսավոր մարդ։ Ակամայից հիշեցի ինձ այն տարիքում, երբ ինքս էի անհամբեր սպասում Ձմեռ պապին: Այնքան հաճելի էին այդ սպասումները լցված մանկական միամտությամբ: Հիշում եմ, թե ինչպես էի նամակ գրում հետո նկարազարդում ու ձևավորում և լցնում այն իմ մանկական հավատով: Որքա՜ն երկար էի նախապատրաստվում Նոր տարվան: Տարիները ոչինչ չփոխեցին հավատալու ամանորյա հրաշքին: Ավելի մեծանալով ես զգում եմ, որ ամեն անգամ Ամանորն ուրիշ գույն ունի, ձմեռըուրիշ:
Մարդիկ կարիք ունեն ամանորյա հրաշքների: Այդժամ աշխարհն ավելի գունեղ է, իսկ ձմեռային սառն օդը` լի ամանորյա կախարդանքի բույրով:
Մի քանի օրից մեծ ու պայծառ երազանքներով լցված ընկեր Հասմիկը իր սիրելիների հետ մասնակցելու է ամանորյա միջոցառմանը:

Ֆիլմն ու նկարները` տես այստեղ

Posted in Ամանոր

Լույսեր գույներ ղողանջներ

Այսօր ձեզ կպատմեմ Արևելքի հեքիաթի մասին (տեսանյութերի միջոցով): Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ լույսերով լեփ լեցուն միջավայրից։ Հավատացեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն է և սիրուն ։ Ամանորը իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ։ Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր կյանքը: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

Posted in Ամանոր, Դաստիարակի օրագիր

Ծոցվոր դաստիարակի օրագիրը 2022

Մի քանի օր առաջ՝ ամսի 9֊ին, ընկեր Նառան ասաց.
֊Այս տարի Արևելքի սրտի, տոնածառի լույսերը, դու ես վառելու Հասո: Արևելքում կա մի սիրուն ավանդույթ`
Եվ արևի համ ունեցող,
Չորեքդիմաց ծամ ունեցող,
Մեջքակոտոր, ծնկածալիկ,
Ծոցվոր, բոցվոր, խնկածաղիկ,
Խունջիկ-մունջիկ, հարս ու աղջիկ (Պ. Սևակ)
Եվ հավատա՝ ամանորին հրաշքներ կատարվում են։ Ամանորի նախապատրաստական աշխատանքներից ամենատարբերվողը, կփաստենք՝ տոնածառն է։ Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը՝ ինչպես ես եմ ասում, մենք սկսենք սիրել մեզ ու շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։ Փոքրիկ երեխաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին։ Չէ՞ որ…
Չէ՞ որ այս կյանքը միայն մեկ անգամ է մեզ տրվում իր դրականով։ Եկե՛ք սիրենք ու ստեղծենք դրականը միշտ ու ամեն պահի։ Ուրախ, գիտակցված, ու սիրով լի տոներ ձեզ, ինձ ու բոլորիս։

Ֆիլմն ու նկարները` տես այստեղ

Posted in Ամանոր

Ամանորյա խաղալիքներ 2022

Այսօր յուրահատուկ խաղալիքներ ստեղծեցինք նարինջից, թուրինջից, լիմոնից`Ցիտրուսային չորուկներ (цукаты )։ Դրանք բարակ կտրատեցինք շարեցինք սկուտեղի վրա, դրեցինք ջեռոցում։ Ահա պատրաստ է մեր գույնզգույն սիրունությունը։

Ֆիլմն ու նկարները` տես այստեղ

Posted in Ամանոր

Այլընտրանքային տոնածառ 2022

Ամանորին մնացել է հաշված օրեր, արդեն պատրաստվում ենք, թե ինչպես ենք ձևավորելու նախակրթարանը` Ամանորի շունչը տարածելու բոլորիս շուրջը։ Իհարկե, պարտեզը զարդարելու համար բազմազան և երփներանգ խաղալիքներ, փայլեր և դրասանգներ են վաճառվում, բայց ամեն ինչ կարելի է նաև սեփական ձեռքերով պատրաստել։ ինքնաշեն տոնածառի հրճվանքը ուրիշ է։ Այսօր էլ պատրաստեցինք մեր այլընտրանքային հեքիաթը։

Ֆիլմն ու նկարները` տես այստեղ

Posted in Ամանոր

Ամանորյա օրացույց 2022

Խմբում ունենք փայտե ինքնաշեն դարակներ, այդ դարակների ներսում այս տարի կհայտնվեն այլընտրանքային թվեր,ամեն թիվը ամսվա օրվան համապատասխան, բայց այս թվերը սովորական չեն ամեն թվի տակ կա մի յուրահատուկ խորհրդանշական նվեր՝ գրկախառնություն, համբույր, ուտում ենք քաղցրավենիք, ձմեռային զբոսանք, պատմում ենք հեքիաթ, պարում ենք մեր սիրած երգի տակ և այլն։ Այս նվերները գրված կլինեն տուփերի ետևում։ Ամեն օր կբացենք,կկարդանք ու կանենք։

Ֆիլմն ու նկարաշարը` տես այստեղ

Posted in Ամանոր, Աշխատանքային նախագծեր

Ամանորի ծեսը` Ռոդարիական խենթ ու խելառ միջավայրից

Ամանորի ծեսը` Արևելքի նախակրթարանում գնալով ավելի ու ավելի նմանը չունեցող է դառնում: Ամանորյա ծեսի ժամանակ ամեն վարկյանը, եթե երազանք պահես, այն ամենանվիրականը, ու ամբողջ սրտով հավատաս, անպայման կիրականանա: Ամանորը արտասովոր ծես է, երբ երազանքներ ենք պահում, մեր խենթ ու հավես միջավայրում: Մի՞թե մեծացել ենք, բայց չէ՞ որ խենթությունները տարիք չեն ճանաչում, ու մենք միշտ հնարավորություն ունենք խենթանալու… Ամանորը ողջ իմաստով տարին նորովի սկսելու ու վայելելու համար է։ Շնորհավո՜ր Ամանոր, իմ սրտաբաց, հյուրասեր և սիրով լցված սեբաստացիներ, թող քո երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ամանորներդ՝ միշտ երջանիկ։ Այս օրերին ավելի ես կարևորում ունեցածդ, ակամա վերապրում խենթություններով լցված օրերդ։ Մենք սիրում ենք Ամանորը: Երկիր մոլորակի վրա թերևս չկա այնպիսի սեբաստացի, որը չի սիրում այս ծեսը: Յուրաքանչյուրս մտովի հօաշվարկ է անում, թե քանի օր մնաց: Ունեցածս ամենակարևոր հարստություններից մեկը(ընտանիքիցս հետո իհարկե) Արևելքի մեր ընտանիքն է. Սաները, ծնողական համայնքը, և այլն: մեզ հիմնականում դուր են գալիս մեր խենթ ու խելառ միջավայրը, քանի որ այդ ժամանակ բոլորը հավեսախաղի մեջ են: Ես վստահ եմ, որ մեր ընտանիքն աշխարհի ամենաբարի ու լավ, զարմանահրաշ ընտանիքներից է:
«Ժպիտ, ծիծաղ, հումոր» ու նման բառերն մեզ համար միջավայր են դարձել: Ասում են՝ ամանորյա հրաշքն իրականացնում է երազանքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ աշխարհում բոլոր մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարի, սիրալիր ու քիչմը խելառ…

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 26, ժամը՝ 11֊ին։

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ, հյուրեր:

 Մուտքը`

Դաստիարակներ-աղջիկներ​ սպիտակ շապիկներով (вадалазка), գույնզգույն կիսաշրջազգեստներ, սպիտակ զուգագուլպաներով, Տղաներ սպիտակ շապիկներով (вадалазка), ջինսե տաբատներ, գույնզգույն փողկապներ։
Ծնողներ`Սպիտակ շապիներ, ջինսե տաբատներ։ Յուրաքանչյուր սան իր հետ բերում է գազով 1֊2 հատ գույնզգույն փուչիկ։

Նախագիծ՝

Ամանորյա ծեսը՝ Ռոդարիական խենթ ու խելառ միջավայրից, տոնախմբության ծրագիր`

Ժամը` 10:00 հավաքվում ենք տոնական սրահում.

  • Ծնողական  միասնական պար «Վալս» (հայրիկները դստրիկների հետ, մայրիկները որդիների)
  • Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
  • Միասնական երգ`« Փաթ, փաթ, փաթիլներ»
  • Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)
  • Միասնական ընթերցանություն՝ (Աթաբեկ Խնկոյան) Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։
  • Միասնական երգ`«Նորտարվա հանդես»
  • Գնացքով գնում ենք վերնատուն, նվերների արտադրամաս։

Եվ սկսվում է ծեսի ամենասպասված պահը։ Մեծիկ սաները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Վերնատան սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։

Ամանորյա բարեմաղթանքներ`

Այս տարին, ավելի քան երբևէ, պետք է խենթ լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև սաների կողմից հնչեցրած բառերի արժեքը ուրիշ է: Վերնատան պատշգամբից փուչիկներով ենք ուզում զարդարել երկինքը այս տարի: Դրանք մի տեսակ «գույնզգույն երանգ» են տալիս ծեսին: Ազնվությամբ ենք զարդարելու երկինքը։ Խամրած լույսերը փոխարինելու ենք բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք: Ասելու ենք շատ քաղցր բարեմաղթանքներ, որ բոլորիս Ամանորը քաղցրությամբ սկսվի ու նաև…

  • Վերնատնից ինքնագլորներով խենթուկները (սաները և ծնողները) ուղևորվում է`.Ռոդարիական սրահ:.« в лесу родилась ёлчка »երգի ներքո:

Ամանորյա Ռոդարիական խաղեր՝

Ռոդարին ամենուր է նախակրթարանում՝ սաների համար երևակայական աշխարհ ստեղծելու համար: Ռոդարին օգնում է ստեղծագործել, հորինել, երևակայել, և այդ ամենը իրագործել սաների հետ: Ռոդարին թույլ է տալիս անհնարինը դարձնել հնարավոր և մի լավ ուրախանալ: Նախակրթարանում սաները խաղում են ռոդարիական խենթ ու խելառ հավեսախաղեր, որոնք շատ-շատ են:
Ստորև կներկայացնեմ 2֊4 տարեկանների ռոդարիական խենթ խաղերից մի քանիսը։

Ալրաթաթաղ մռութիկներ «Չինգա չունգ»`

  • Սաները և ծնողները խաղալու են , շատերի կողմից սիրված ու նաև շատ տարածված «Չինգա-չունգ» խաղը: Բայց խաղը ամբողջական է դարձնելու ալյուրը։

Թղթապատում «սեբաստացի մումյաները»

  • Թղթերով  ծնողները`  փաթաթելով սաներին, կապրեն իմացության հերթական ակնթարթը։ Այս խաղի միջոցով ցույց կտան, որ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք։

Չարաճճի անձեռոցիկները`

  • Սաների և ծնողների մեջ սկսվում է իսկական պայքար, ով արագ կքաշի անձեռոցիկները տուփից, նա էլ կհաղթի, ինչքան պարզություն կա այս խաղում, միևնույն ժամանակ արագություն և ճարպկություն է պետք։

Գլուխկոնծիների և ցատկերի շքերթ`

  • Սաները ծնողների օգնությամբ, բարձրանում են հարթակ, ցատկում են պահարանի վրայից։ Միանգամից հավաքվում են ու սկսվում է ցատկերի հրավառությունը՝ ով է բարձր ցատկում, ով է առանց վախենալու ցատկում, ով է ցատկելուց հետո ուղիղ կանգնում։ Այս անգամ էլ ցատկից հետո գլուխկոնծի են տալիս ու սպասում հաջորդ ցատկին։

Չոչերի շքերթ`

  • Ռոդարիական խաղերը կամփոփենք, սաների և ծնողների չոչերի մրցույթով:

Հյուրասիրությունը՝

  • Տարեգաթաներ, պասուց տոլմա, ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ։

Ամանորյա երգերի ցանկ՝

  • В лесу родилась ёлчка
  • Նոր տարվա հանդես
  • Զար, զընգը

Տոնախմբության պատասխանատու՝

Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան։

Posted in Ամանոր, Ընտանեկան առցանց-հեռավար ուսուցում

Ամանորյա ընտանեկան հեքիաթներ

Ամանորյա ընտանեկան նախագիծ

Յուրահատուկ տոնական ուտեստներ, Ամանորյա սեղանին կրտսեր սեբաստացիների ձեռքերով։ Մոտենում են տոնական օրերը։ Սաների և ծնողների մտահոգության թեման մեկն է՝ ինչ դնել այս տարվա սեղանին, որ յուրահատուկ լինի և տարբերվի մնացածներից։

Ընտանեկան տոնական ուտեստներ`

Երբ մենք ասում ենք Ամանոր, ամենից առաջ հասկանում ենք տոնական հեքիաթ և ամենակարևորը՝ զարդարված տոնածառ։ Սաների ընտանիքներում տոնածառների իսկական հրավառություն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ընտանիքում, յուրովի զարդարած է լինում իրենց Նոր տարվա հրաշքը՝ տոնածառը։

Ամանորյա տոնածառների շքերթ`

Ամանորյա տոնը գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե կրտսեր սեբաստացիները` սպասում են գալիք հրաշքին։ Նոր տարին լավն ակնկալելու հույսեր է բերում։ Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների ներկայությունը։ Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական տոն:

Ամանորյա բարեմաղթանքներ

Այսօր, երբ հունվարի հինգն է, ցանկանում ենք շնորհավորել Նոր տարվա հետ, Սուրբ Ծնունդը: Ամանորն այն ժամանակահատվածն է, երբ բոլորիս սրտերում՝ ծնվում են մեծ հույսեր և սպասելիքներ։ Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ։

Ամանորյա ճամփորդություն դեպի հեքիաթային թատրոն։

Սաները սիրում են քայլել ձյան միջով ու հրճվել ոտքերի տակ ճռճռացող ձյան ձայնից։ Երեխաների մանկական չարաճճի քրքիջներ, երբ Նրանք ոտքից գլուխ ձյան մեջ կորած են լինում։ Ձմռանը երեխաները ձյան մեջ թաթախված սահնակ են քշում, խաղում, ընկնում, բարձրանում, հրում միմյանց ու ծիծաղում։

Սպիտակ ձյան հրճվանքը

Posted in Ամանոր

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների Արևելյան արտադրամասում

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների արտադրամասում նախագիծ

Էլֆիկները Արևելյան արտադրամասի դռները բացվել էին, տոնական սրահը լեփ լեցուն էր թե՛ երեխաներով, թե՛ մեծահասակներով:

Բոլորը հավաքվել էին մասնակցելու «Էլֆիկների արտադրամաս» խորագրով Ամանորյա հեքիաթ֊ծեսին: Սրահը այնպես էինք ձևափոխել, որ թվում էր իրական արտադրամաս է: Ինքնաշեն Տոնական գոգնոցներ և գլխակապերով հանդես եկած սաները իրենց ելույթն սկսեցին այսպես.
֊Այս տարի իմացության տարի է լինելու, այս տարի մեր հրճվանքի տարին է լինելու:
Սկսեցինք ծիսական երգերի և պարերի շքերթներով։

Երգերի շքերթ՝

Պարերի շքերթ՝

Սաները անհամբեր սպասում էին, արտադրամասի բացմանը, մինչ այդ նրանք հարցրեցին.
֊Երբ ենք փայլելու, էս կարմիր գորգի վրա, ասվեց ու սկսվեց: Կարմիր գորգի վրա փայլող աստղերը միշտ նուրբ ճաշակ ու յուրահատուկ գեղեցիկ ոճ են ունեցել։ Արևելքի նախակրթարանի սաների և ծնողների առաջին բեմելը սեբաստացիական հասարակության մեջ, այսքան տպավորիչ դեռ չի եղել: Ներկայացնում ենք Արևելքի աստղերի` առաջին անգամ կարմիր գորգով քայլելը և fashion ցուցադրությունը։
Կարծես այն հետաքրքիր հեքիաթներից լիներ, որտեղ հաղթում է ընկերություն և միասնությունը։

Եվ սկսվում է Հեքիաթային ծեսը։ Մեծիկ էլֆիկները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Տոնական սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։ Մենք միավորվեցինք և կառուցեցինք Մեր Ամանորյա արտադրամասը։

Իսկ Վերնատան տանիքը, վերծվել էր իսկական Սանտայի տնակի, որտեղ սկսվում է «Գաղտնի Սանտա» խաղը։ Մի փոքր մեր այսքան սիրված «Գաղտնի Սանտա» խաղի մասին: Գաղտնի Սանտան(Secret Santa), մի խումբ սաների և ծնողների կողմից նվերների անանուն փոխանակման սուրբծննդյան ծես է։ “Գաղտնի Սանտա” կոչվում է ինչպես բուն արարողությունը, այնպես էլ նրա մասնակիցներից ցանկացածը։ Արարողության նպատակն է՝ սահմանափակել նվերների չափը: Այս տոնական արարողությանը մասնակցելը սովորաբար կրում է կամավոր բնույթ։ Սաների և ծնողական համայնքի հետ խաղացինք այս զվարճալի խաղը և ապրեցինք իմացության հերթական հրճվանքը:

Մինչ երեխաները ուսումնասիրում են նվերները, ծնողական համայնքի մոտ, Ամանորյա կրետիվ բարեմաղթանքների շքերթ էր, թե՛ ինչ կլինի 2022 թվականին։

Ինչպես բոլոր Ամանորյա հեքիաթներում, այստեղ նույնպես ամեն ինչ ուրախ ավարտ ունեցավ, անսպասելի անակնկալն էլ վկա:

Իսկ երեխաները ուրախ տրամադրությամբ դուրս եկան Սանտայի վերնատուն տնակից։ Իսկ խմբասենյակում մեզ էր սպասում, տոնական ուտեստների շքերթը։ Ուտա իդա, խըմա իդա, Էլնա, ինա: Վի՞ր տուն իջնա։ Արևելքի տու՜ն:

  • Էս՝ Հալվա
  • Էս՝ գաթա
  • Էս՝ փոխինդ
  • Էս՝ պասուց տոլմա

Կերանք, խմանք, թըռավ, գնաց, թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Ահա և Արևելքի նախակրթարանը ամփոփում էր 2021֊ի դեկտեմբերը, իմի բերելով բոլորի տարին։ Բոլորին բարի երթ ենք մաղթում: Նոր տարին, նոր սպասումներով։ Ամանորը իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ, և երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցած տարին, հասկանում եմ, որ շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ողջ տարվան, դրա համար այն պետք է բաժանել տարբեր ժամանակահատվածների և այնուհետև փորձել հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ ժամանակահատվածը իմ կյանքում: Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր կյանքը: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

Բնագետիկ Ձմեռ պապիկը

Ամանորյա տոնը ընտանիքում գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե կրտսեր սեբաստացիները` սպասում են գալիք հրաշքին։ Նոր տարին լավն ակնկալելու հույսեր է բերում։ Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների ներկայությունը։ Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական տոն:

Ամանորյա ընտանեկան հեքիաթներ