Posted in Ատամհատիկի ծես

Ատամհատիկի ծեսը Արևելքում

Ատամհատիկի ծես նախագիծ

Մանկությունը սիրուն է, չէ՞: Մաքրամաքուր մանկան ժպիտներ, երջանիկ մայրիկներ, միշտ պատրաստ դաստիարակների լաբորատորիան, և բոլորը միասին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեծ ընտանիքը։ Հին հայկական ավանդույթներից մեկը՝ ատամհատիկը: Մեր՝ սեբաստացիների շրջանում այս ծեսը բավականին սիրելի է: Չկա մի սեբաստացի երեխա (ում մայրիկը գտնվելով ֆիզ արձակուրդում), ում ատամհատիկ չեն արել, և այդ կարևորագույն իրադարձության ժամանակ իր շուրջ հավաքել է Բլեյանի դպրոց֊ընտանիքը : Երբ կրտսեր սեբաստացին հանում է իր առաջին ատամիկը, մայրիկը իր բլոգում գրում է գեղեցիկ պատումներ, համեմելով նմանը չունեցող նկարներով և ֆիլմերով։ Այս հեքիաթային օրվա ամենասիրված և սպասված մասն (իմ կողմից), մասնագիտությունների ընտրման արարողությունն է։ Համաձայն ավանդության՝ այն իրը, որը առաջինը կվերցնի փոքրիկը, դա կդառնա իր ապագա մասնագիտությունը: Ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշն է, սեբաստացի փոքրիկների առաջին քայլերը բնութագրող ծեսն է։ Նախապես հարդարում են Արևելքի նախակրթարանի տոնական սրահը, սեղան են գցում ընդեղենով, մրգով, չիր ու չամիչով։ նաև ադի֊բուդի, աղանձ, փոխինդ, սուջուխ ու տարբեր քաղցրավենիքներ են դնում սեղանին: Պատրաստում են կեքսիկներ, ինքնաշեն տարոսիկներ և այլն:  Հետո գալիս է ամենասպասված պահը: Երեխներին նստեցնում են հատակին՝ գորգին, և սկսվում է ծիսական ծրագիրը` երգ, պար, գովք, է՛լ որն ասեմ է՛լ որը։ Ապրումի, արարումի, իմացումի, սիրելու, սիրվելու, երջանկացնելու, հրճվանքների փունջ, որը հասանելի է միմիայն սեբաստացիներին։

Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․ դպրաց դաս՝

Ամենամյա
Աիդապետրոսյանական «Ատամհատիկ» ծես.
Ու թող որ բոլորի տանը միշտ լինեն մանկան խինդ և լաց։ Թող որ մենք բոլորս լինենք մանուկ ու խենթ։ Ինչպես ասում էր տիկին Աիդան. 

Գնդլիկ, համովիկ, մեծ ու արտահայտիչ շականակագույն աչքերով, կարճ մազերով, անմեղ, մանկական հայացքով… Այս տեսքն ունի իմ նոր հետաքրքրությունը՝ մի սիրունիկ, քաղցրիկ աղջիկ՝ Սերինը։ Ես հիշում մեր առաջին հանդիպումը, ցմփորիկ մայրիկը եկել էր պարտեզ։ Սերինը շատ աշխույժ աղջնակ է, բոլորին ժպտում է, թմբլիկ՝ Գնդլիկ-բոքոնիկի պես, նխշուն բալիկ։ Բոլորին առաջարկում եմ տեսնել, թե ինչպես է զարդարվում՝ Սերինը գլուխը ինքնագոհ վեր ու վար անում։

Մանկությունն և ծիածանն նման իրար, նայում ենք ու նայում, հետո տեսնում, որ դրա մեջ կան էն բոլոր գույները, որոնք և կան Արևելքի նախակրթարանում : Մեր բոլոր խենթությունները, որ հեռախոսին տանք՝ մի չքնաղ հաստափորիկ հոդված դուրս կգա: Այս տարի Ատամհատիկի ծեսը, Արևելքի նախակրթարանում, ենք իրականանում, և մտածեցինք հավես բան. «Հա, բայց ի՞նչ տարբերություն՝ քանի ամսեկան է Սերինը, կարևորը՝ հետո ահագին ատամ կունենա, փորցենք»: Ու փորձեցինք։ Ժպտացինք ու բացեցինք մասնագիտության թերթիկը. Հաշվապահ։

Հաջորդիվ Ատամհատիկի ծեսին նվիրված ծիսական հյուրասիրություն՝ ծիսական ուտեստներով՝

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Սերին ջան,
Շուտ թռի, շախով թռի, Սերին ջան:

Խնձոր ես ծառի վրա, Սերին ջան,
Ծաղիկ ես սարի վրա, Սերին ջան։

Կոմիտասն ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»: Այս իմաստով ազգային պարը սեբաստացիներիս ունեցած քաղաքակրթության լավագույն ապացույցներից մեկն է: Սեբաստացիական «Թամզարա» պարը ամենատարածված պարատեսակներից մեկն է կրթահամալիրում:

Ատամհատիկի տարոսիկների հանձնում սաներին, ծնողներին, տատիկներին ու հյուրերին։

Իսկ վերջում ծանոթություն (ամենափոքր ատամիկ Սերինը), Տիար Բլեյանի և Սյուզի Մարգարյանի հետ՝

Ուղիղ եթերը Նելի Արղությանի Facebook֊յան էջում։

Նկարաշարը Սյուզի Մարգարյանի Facebook- յան էջում։