Posted in Բնագիտական փորձեր

Ինքնաշեն խոշորացույցները

Սաների բոլոր գործունեությունները նման են խոշորացույցի։ Դրանք սաների հոգու աչքերն են, որը կարող ենք մեծացնել և փոքրացնել։ Գիտե՞ք՝ Արևելքի պարտեզը պտտվում է իր սաների շուրջը։ Կյանքի ամեն մի ակնթարթը հաջորդ վայրկյանին դառնում է ուրախ ակնթարթ: Հազարավոր նախակրթարաններից, միլիոնավոր խմբերից ու հրաշամանուկներից այն կողմ, կրթահամալիրի Արևելյան անկյունում՝ սրտիս աջ փորոքում կամ նախասրտում, կամ էլ՝ կիսալուսնաձև փականի մոտ գտնվում է իմ ամենա պարտեզը… Ը՜, այն չի կարելի անվանել «ամենա», շատ թանկ է։ Այսօր հորինեցինք մի հեղինակային նորաբանություն, որով ազդարարվեց բնատեխնիկական ստուգատեսի մեկնարկը: Պատկերացնո՞ւմ եք, խոշորացույցը կարող է ունենալ կաթի շշի, քառակուսու, գրտնակի տեսք։ Ինքնաշեն խոշորացույցները ամենագեղեցիկն են ու պատրաստված մեր ձեռքերով։ Գիտե՞ք՝ եթե վերցնենք խոշորացույցը և ուշադիր զննեք սաների կյանքի յուրաքանչյուր րոպեն, կնկատենք, որ կամա թե ակամա, նրանց կյանքի ամեն պահը նպատակով է լի։ Լսի՛ր, երեխաները խնդում են զրնգուն ձայնով, որովհետև ուրախ են կամ հավես միջավայրում են։
Եթե դու հավատում ես գործունեության նպատակի գեղեցկությանը, ապա երեխաների սերը և ջերմությունը ձեր կողքին է:

Posted in Բնագիտական փորձեր

Բնատեխնիկական ստուգատես

Բնատեխնիկական ստուգատեսի նախագիծ

Միքա՛յել , Միքա՛յել …արև տղա, ու՞ր ես հասել, ցած իջիր երկնքից:
Ուշքի գալով հասկացավ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Ա՜խր, ընկեր Հասմիկ, անհնար ա չհիանալ էս երկնքի գեղեցկությամբ, աչքս չեմ կարողանում կտրել։ Արևելքի նախակրթարանի մեծիկ բնագետիկները, սիրում են հետազոտական աշխատանքներ կատարել։ Խոշորացույցները ձեռքերին ուսումնասիրում են ամեն ինչ։ Շատ հետախուզական և արկածներով լի սաներ ունենք։

Փաթեթը համալրվում է…

Posted in Ձմեռային պարտեզ, Ճամփորդություն, Մարզական պարտեզ

2022 թիվն էր. Մտանք Լեռնանիստ

-Ո՞ւր եք գնում, երթուղայինը այստեղ է աղջիկներ: Վարորդ Հովհաննեսի ձայնով ազդարարվեց, ճամփորդության սկիզբը։ Երթուղայինը շարժվեց. Լեռնանիստը սպասում էր մեզ: Գնացինք…
27 սեբաստացի երիտասարդների մի հարկի տակ պատկերացնո՞ւմ եք, այն էլ Լեռնանիստում, եթե՞ այո, ուրեմն լավ երևակայություն ունեք:
Սկսեմ սկզբից ու պատմեմ, թե ինչպես դաստիարակների մի մեծ խումբ որոշեց «նվաճել» Լեռնանիստի սպորտային բազան: Բայց ինձնից լավ կպատմի նա, ով անձամբ ստանձնել էր կազմակերպման բարդ աշխատանքը: Որոշեցի մի քանի հարց տալ «Դաստիարակների լաբորատորիայի» ղեկավարին, Ճամփորդության ծրագրային համակարգող Նելի Արղությանին, հասկանալու համար նախաձեռնության էությունը:
֊Նել, մի քիչ պատմիր գաղափարի մասին:
֊Նախաձեռնությունը ենթադրում է ձմեռային մարզական խաղերի շրջանակում կազմակերպել արտագնա ճամփորդություն և 1֊օրյա ակտիվ հանգիստ (ստուգատես) դաստիարակների համար: Նպատակը հնարավորություն տալն է հետաքրքիր կազմակերպելու որպեսզի հանգիստը լինի կազմակերպված, և յուրաքանչյուրը մաքսիմալ հաճույք ստանա այն ժամանակից, որ անց է կացրել այս մեկ օրվա ընթացքում:
֊Նման ծրագրերը շարունակական կլինե՞ն:
֊Հուսանք՝ այո: նշեց, որ նման ծրագրեր նորից կկազմակերպվեն և նոր հետաքրքիր տարբերակներով։
Սա լրագրողական մասն էր, հիմա պատմեմ իմ սպասումների, զգացածի ու տպավորությունների մասին:
Ինձ համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ են, ովքեր իրենց ջերմությամբ կյանք են տալիս այն հողին, որի վրա ապրում են: Որևէ նոր տեղում հայտնվելով՝ տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ չմոռանաք փորձել ճանաչել մարդկանց, ովքեր մեզ հետ են: Օրինակ, ճանաչելու համար կրթահամալիրը պետք է ճանաչել սեբաստացիներին: Մեր ճամփորդությունները ուրիշ ջերմությամբ եմ սիրում, ամեն այցս տոն է, նոր տպավորությունների աղբյուր: «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը գունեղ է իր երիտասարդներով՝ իրարից տարբեր ու իրար շատ նման… Բազմակետերը ավելանում են խոսքիս մեջ ու այն դարձնում կցկտուր, մտքերս մի պահից մյուսն են գնում, մի կադրը փոխվում է մյուսով, իսկ բառերը նույն արագությամբ չեն նկարագրում զգացածս:
Կհասկանա՞ք:

Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա Հաշվետվություն

Բարև, մի ամիսն անցավ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ անոթի հունվարը: Դե, տոներին սպառվեցին ոչ միայն մարդկանց դրամական միջոցները, այլև հավեսը: Բայց, Արևելքում սովորաբար նման բան չի պատահում: Թե նյութերն են շատ, թե հետաքրքիր լուսանկարները, թե ֆիլմերը, թե հավեսի միջավայրը: Եթե հունվարին ժանանակ չեք ունեցել կամ մեկ այլ պատճառով միշտ չեք հետևել մեզ, ապա ձեզ ենք ներկայացնում Արևելյան հունվարի այն նյութերը, որոնք խորհուրդ կտանք դիտել և կարդալ:

Ամանորյա ընտանեկան նախագիծ

Յուրահատուկ տոնական ուտեստներ, Ամանորյա սեղանին կրտսեր սեբաստացիների ձեռքերով։ Մոտենում են տոնական օրերը։ Սաների և ծնողների մտահոգության թեման մեկն է՝ ինչ դնել այս տարվա սեղանին, որ յուրահատուկ լինի և տարբերվի մնացածներից։

Ընտանեկան տոնական ուտեստներ`

Երբ մենք ասում ենք Ամանոր, ամենից առաջ հասկանում ենք տոնական հեքիաթ և ամենակարևորը՝ զարդարված տոնածառ։ Սաների ընտանիքներում տոնածառների իսկական հրավառություն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ընտանիքում, յուրովի զարդարած է լինում իրենց Նոր տարվա հրաշքը՝ տոնածառը։

Ամանորյա տոնածառների շքերթ`

Ամանորյա տոնը գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե կրտսեր սեբաստացիները` սպասում են գալիք հրաշքին։ Նոր տարին լավն ակնկալելու հույսեր է բերում։ Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների ներկայությունը։ Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական տոն:

Ամանորյա բարեմաղթանքներ

Այսօր, երբ հունվարի հինգն է, ցանկանում ենք շնորհավորել Նոր տարվա հետ, Սուրբ Ծնունդը: Ամանորն այն ժամանակահատվածն է, երբ բոլորիս սրտերում՝ ծնվում են մեծ հույսեր և սպասելիքներ։ Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ։

Ամանորյա ճամփորդություն դեպի հեքիաթային թատրոն։

Սաները սիրում են քայլել ձյան միջով ու հրճվել ոտքերի տակ ճռճռացող ձյան ձայնից։ Երեխաների մանկական չարաճճի քրքիջներ, երբ Նրանք ոտքից գլուխ ձյան մեջ կորած են լինում։ Ձմռանը երեխաները ձյան մեջ թաթախված սահնակ են քշում, խաղում, ընկնում, բարձրանում, հրում միմյանց ու ծիծաղում։

Սպիտակ ձյան հրճվանքը

Առավոտյան տանից դուրս գալուն պես աչքերս մի պահ ճերմակությունից փակվեցին, հետո բացվեցին: Հանեցի հեռախոսս և միլիվայրկյաններ անց մի մեծ կաթիլ՝ ճլըպ, էկրանին: Արագ֊արագ մաքրեցի և սկսեցի նկարահանել: Սկսեցի մեր շենքի խաղահրապարակի կարուսելից, մինչև մեր դպրոց֊պարտեզի կտուրը, մինչև հասա Արևելքի հեքիաթային այգու մանր֊մունր սառած գեղեցկությանը։ Հիշում եմ՝ հաշված օրեր առաջ, ամեն առավոտ Արևելքում վազում էի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ձյուն կա թե ոչ և ամեն առավոտ պատուհանի մոտ վազելիս տեսնում էի, որ ձյուն չկա…
Եկավ առաջին ձյունը: Առաջին օրը առանց երկար մտածելու և տաք հագնվելու վազեցի դեպի պարտեզ… Տեսնում եմ, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները հատիկ֊հատիկ թափվում վերևից: Դրսում ցուրտ է, բայց արևոտ։ Օրը երկուշաբթի է, և մենք էլի Արևելյան կողմում ենք աշխարհի: Չէ որ հավես է՝ ձյուն է, ընկեր Նառան ասել էր, որ ձյուն է գալու, և մենք հեռախոսների մարտկոցները լիցքավորած՝ սպասում էինք ձյան գալուն, որպեսզի նկարենք Արևելքը և կիսենք բնության երևույթի ուրախությունը ընկերների, բարեկամների և շատ մարդկանց հետ: Հրապարակում եմ իմ Facebook֊ յան էջում Արևելքի ձյան հաստությունը։ Հավեսի ճերմակ երկուշաբթի ստացվեց: Ու այս տարբերվող ձմռան մասին գրելուց հետո կգրեմ նաև այն մյուս տարբերվող ձմռան մասին, որտեղ ձմեռը դիմավորում են Արևելքի սաների զրնգուն ձայներով ։

Արևելքի առաջին ձյունը

Դդմածես նախագիծ

Սեբաստացիական համայնքը, որպես այդպիսին, ձևավորվել է տարիներ առաջ: Զարգանալով և կատարելագործվելով տարիների ընթացքում՝ սեբաստացիները առանձնանում է այնպիսի առանձնահատուկ գծերով, ինչպիսիք են ավանդույթները պահելու և նորերը վերցնելու կարողությունը: Դա արտահայտվում է ինչպես սիրելի ծեսերով, այնպես էլ դրանք ներկայացնելու եղանակներով:

Փչովի դդմիկները

Դդմաքչփոր Դդմահամտես

Բլբլան դդմիկները

Դդմաղցան

Չիր պատրաստելու նուրբ արվեստը

Դդմախաղեր

Արևելքի նախակրթարանի երեխաները` չնայած այն աղմուկին, որ բարձրացնում են, մի տեսակ ուրիշ փայլ են հաղորդում դպրոցին: Նրանց համար կարծես թե ոչինչ չի փոխվել (ի նկատի ունեմ, եղանակները) դե բացի այն բանից, որ մնացած ժամանակը անցկացնում են ճիշտ այնպես, ինչպես առաջ էր: Սաները միշտ միասին են ու միշտ զբաղված են ինչ-որ «կարևոր գործով»: Նրանք արթնանում են առավոտ շուտ՝ գալիս են պարեզ ու սկսում իրենց՝ աղմուկից անպակաս խաղը: Այս անգամ «Ազգագրական խաղերը» և «Դդմախաղերը» Արևելյան դպրոցի 2-5տարեկանների խմբում էր։ Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ մեզ էլ են ներքաշել: Այդ խաղերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած խաղում ենք, մոռանում ենք մեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չենք, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Մենք գտնվում ենք այն փոքրիկ մարդկանց խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է ու հրճվելը: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Դու կարիք չունես քեզ ու քո փոքրիկ մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ էր, որ նրանց իրավունք էր վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ էին նրանք, թերևս, իրապես ազատ: Իսկ լիաթոք ազատություն և ազգային արժեքներ սաներին, տալիս է Բլեյանի դպրոցը։

Ազգագրական խաղեր

Ազգային խաղեր

Այսօր մեզ մոտ ինքնագլորների ստուգատեսն էր, համեմված մարզառոդարիկան խաղերով։ Արևելքի կենտրոնական սրահը, վերածվել էր իսկական մարզադահլիճի։ Սաների տրամադրությունն շատ բարձր էր։ Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կար, որ ինչքան էլ հոգնած լինենք, ուզում ե՛նք էլի նրանց հետ խաղալ, վազել ու ինքնագլոր քշել:

֊Էրեխե՜ք, Մհերը եկավ…

֊ Ինքնագլոր ինձ կտա՞ս…

֊Արի՝ ուժեղ քշենք …

֊Չէ, վայ կընկնես…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել: Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու ինքնագլոր քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը:

Ինքնագլորների հիգիենա

Ինքնագլորների ստուգատես

Վերջապես եկավ սպասված ձյունը: Եթե կատակով, ապա դեռ ձյունը չեկած, մենք արդեն սահնակը պատրատել ենք: Այս անգամ հույս կար, որ ձյունը չի վերջանալաու։ Թե՞ չէ տեսնում էինք մի քանի փաթիլ ու ասում՝ վերջ, ձմեռ է, բայց կես ժամ տևած ձյունը, արևը երկու րոպեում հալեցնում է՝ դեռ ձմեռ չէ: Արևելքում միայն ամառը, աշնանը և գարնանը չի, որ հետաքրքիր է, բա ձմե՞ռը։ Գիտե՞ք ինչքան առատ է ձյունը, ու թե ինչքան աշխուժություն կա այստեղ: Խմբասենյակում ոչ մի երեխա չե՛ք գտնի. բոլորս սահնակ ենք քշում լանջերին, դպրոցի բակում ու հարակից տարածքներում։ Այո, ձմեռը հաճելի է, հատկապես՝ երբ կարող ես սպիտակ ֆոնի վրա նկարվել, ձմռան նկարները շատ հավես են ստացվում: Ձմռանը, երբ դրսում խաղում ես, մի լավ մրսում, ուրիշ ելք չի մնում, քան ձեռքերը բերանին մոտեցնել և տաքացնելով էլի՛ ու էլի՛ խաղալ և հրճվել:

Սպասված ձյան հրճվանքը

Ձնախաղեր

Մասնակցել եմ դաստիարակների Հունվարյան ստուգատեսին՝

Մասնակցել եմ՝

Արժանացել եմ Ձմեռ պապ 2021-2022

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 24.01.2022֊31.01.2022

Երկուշաբթի 24.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց, պանիր։խ

Ճաշ՝

  • Հավով֊բրնձով ապուր, հաց, շոգեխաշած բազուկ։

Հետճաշիկ՝

  • Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն։

Երեքշաբթի 25.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ջեմ, կարագ, պանիր, թեյ, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց։

Հետճաշիկ՝

  • Սպաս, պանիր, միրգ, հաց։

Չորեքշաբթի 26.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, կաթնաշոռով գաթա, պանիր, կակաո, հաց։

Ճաշ՝

  • Թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց։

Հետճաշիկ՝

  • Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց։

Հինգշաբթի 27.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Գազար, մսով֊վերմիշելով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ՝

  • Պանիր, թխվածքաբլիթ, հաց, խնձոր։

Երկուշաբթի 31.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ջեմ, կարագ, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, ոսպով֊բրնձով փլավ, պանիր, հաց։
Posted in Ձմեռային պարտեզ

Սպասված ձյան հրճվանքը

Վերջապես եկավ սպասված ձյունը: Եթե կատակով, ապա դեռ ձյունը չեկած, մենք արդեն սահնակը պատրատել ենք: Այս անգամ հույս կար, որ ձյունը չի վերջանալաու։ Թե՞ չէ տեսնում էինք մի քանի փաթիլ ու ասում՝ վերջ, ձմեռ է, բայց կես ժամ տևած ձյունը, արևը երկու րոպեում հալեցնում է՝ դեռ ձմեռ չէ: Արևելքում միայն ամառը, աշնանը և գարնանը չի, որ հետաքրքիր է, բա ձմե՞ռը։ Գիտե՞ք ինչքան առատ է ձյունը, ու թե ինչքան աշխուժություն կա այստեղ: Խմբասենյակում ոչ մի երեխա չե՛ք գտնի. բոլորս սահնակ ենք քշում լանջերին, դպրոցի բակում ու հարակից տարածքներում։ Այո, ձմեռը հաճելի է, հատկապես՝ երբ կարող ես սպիտակ ֆոնի վրա նկարվել, ձմռան նկարները շատ հավես են ստացվում: Ձմռանը, երբ դրսում խաղում ես, մի լավ մրսում, ուրիշ ելք չի մնում, քան ձեռքերը բերանին մոտեցնել և տաքացնելով էլի՛ ու էլի՛ խաղալ և հրճվել:

Ուղիղ եթերը տես այստեղ

Ֆոտոքրոնիկոնը տես այստեղ

Posted in Մարզական պարտեզ, Ինքնագլորների ստուգատես 2022

Ինքնագլորների ստուգատես

Այսօր մեզ մոտ ինքնագլորների ստուգատեսն էր, համեմված մարզառոդարիկան խաղերով։ Արևելքի կենտրոնական սրահը, վերածվել էր իսկական մարզադահլիճի։ Սաների տրամադրությունն շատ բարձր էր։ Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կար, որ ինչքան էլ հոգնած լինենք, ուզում ե՛նք էլի նրանց հետ խաղալ, վազել ու ինքնագլոր քշել:

֊Էրեխե՜ք, Մհերը եկավ…

֊ Ինքնագլոր ինձ կտա՞ս…

֊Արի՝ ուժեղ քշենք …

֊Չէ, վայ կընկնես…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել: Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու ինքնագլոր քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը:

Ինքնագլորների շքերթ, Արևելքի մարզառոդարիկան միջավայրից՝

Ամենալավ 2֊4 տարեկաններին ասում ենք ջա՛ն՝

Ինքնագլոր վարում են, ծրագրի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը, խոհարարը, բուժքույրը և ոչ միայն՝

Posted in Դդմածես

Չիր պատրաստելու նուրբ արվեստը

Տարբեր բաղադրատոմսեր, գաղտնիքներ Արևելքի նախակրթարանի խոհանոցից, նախնական բաղադրատոմսից փոքրիկ շեղումներ՝ յուրաքանչյուր դաստիարակի կողմից։ Ի՞նչ ընտրել, ո՞նց անել։ Միացնում ենք ազգային երաժշտություն՝ հատկապես, եթե Սեբաստացի կրթահամալիրից ենք, որովհետև պարզապես հաճելի է։ Նախապատրաստական փուլը թերևս այսքանն է։ Հետո անցնում ենք բուն գործին։ Հեռացնում դդմի միջուկը, մաքրում ենք կեղևը, օղակներով կտրատում ենք։ Շարում կամ կախում, ծիսական ծառի վրա։ Նախօրոք մի քանի կողմից նկարում ենք, որ բոլորին ցույց տանք։ Տեղադրում ենք սոցիալական կայքում և voilà, մի քանի ժամ (օր) անց չիրը պատրաստ է։ Բնական, առանց կոնսերվանտների՝ ինչքան ուզում եք, կերեք։ Խոհանոցային գաղտնիքներ, որ գաղտնիք չեն։