Posted in Ամանոր, Աշխատանքային նախագծեր

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների արտադրամասում

Եվ հավատա՝ ամանորին հրաշքներ կատարվում են։ Հանուն արդարության ասեմ, որ Ամանորը մյուս օրերից տարբերվում է նրանով, որ Ամանորը դա տարվա ընթացքում միայն մի օր է լինում, ինչպես ծննդյան օրը։ Ամանորի նախապատրաստական աշխատանքներից ամենատարբերվողը, կփաստենք՝ տոնածառն է։ Փայլիկներ, լույսիկներ, ինքնաշեն խաղալիքներ, ավանդական «Բասեն բարին…»։ Սիրուն է ձյունը, ցուրտը, սեբաստացիական անցուդարձը։ Ամանորին սիրում եմ նվերները, ժպիտները, ծիսական սեղանի պարունակությունը։ Ամանորի հեքիաթը սկսվում է տոնական քննարկումներով ու խմբասենյակի զարդարանքներով, ծնողների ամանորյա պատրաստություններով և ամանորյա ավանդական ձնառատ օրերով, ձնեմարդ պատրաստելով, իսկ գազարը միշտ քիթն է։ Ոտքից գլուխ ձյան մեջ կորած հագուստով ու կեղտոտ կոշիկներով խմբասենյակում անցնելով ու դաստիրակների՝ «Հատակը նոր էի մաքրել»-ով Ամանորս կսկսվի։ Մինչ Ամանոր աչքերի մեծ փայլով, երազանքներին հավատով գրում են ցանկությունների ցուցակը (նամակ Ձմեռ պապիկին)։Շատ պարզ սեբաստացիական ու երեխայական ցանկություններ։ Ամանորն է շուտով, մի քանի ակնթարթ ու փոխվելու է տարեթիվը։ Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը՝ սկսենք սիրել շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։ Սեբաստացի սաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին, և գունավորենք այն։

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 28, ժամը՝ 10-ին։

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Դաստիարակներ-աղջիկներ`​ սպիտակ շապիկներով (вадалазка), ջինսե կիսաշրջազգեստներ, սպիտակ զուգագուլպաներով, աշխատանքային֊ինքնաշեն գոգնոցներ և գլխակապեր։
  • Տղաներ` կարմիր շապիկներով (вадалазка), ջինսե տաբատներ, աշխատանքային֊ինքնաշեն գոգնոցներ և գլխակապեր։
  • Ծնողներ`Սպիտակ և կարմիր շապիներ, ջինսե տաբատներ։

Նախագիծ՝

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների արտադրամասում, տոնախմբության ծրագիր`

Միասնական երգ՝ «Այ քեզ, այ քեզ տոնածառ»

  • Հասմիկ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
  • Համով, հոտով տոնածառ,
  • Ինգա. Զարդարել ենք տոնածառ,
  • Քաղցրահամ ու շատ պայծառ:
  • Հասմիկ. Քաղցր չամիչ, համեղ նուշ,
  • Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
  • Ինգա. Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
  • Ու մի կոկոս անչափ լուռ:
  • Հասմիկ. Գաթա ու տորթ ենք բերել,
  • Փայլուն խաղող ենք շարել,
  • Ինգա. Երգեր հազար, հազար միրգ,
  • Քեզ ականջօղ ենք արել:
  • Հասմիկ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
  • Համով, հոտով տոնածառ,
  • Ինգա. Զարդարել ենք տոնածառ,
  • Քաղցրահամ ու շատ պայծառ:
  • Հասմիկ. Մրգով, գաթով, շատ համեղ,
  • Տոնածառ ես, թե սկուտեղ:

Քայլք կարմիր գորոգով տոնական երաժշտության ներքո՝ «в лесу родилась ёлчка»

  • Կարմիր գորգի վրա փայլող աստղերը միշտ նուրբ ճաշակ ու յուրահատուկ գեղեցիկ ոճ են ունեցել։ Արևելքի նախակրթարանի սաների և ծնողների առաջին բեմելը սեբաստացիական հասարակության մեջ, այսքան տպավորիչ դեռ չի եղել: Ներկայացնում ենք Արևելքի աստղերի` առաջին անգամ կարմիր գորգով քայլելը և fashion լուսանկարները:
  • Եվ սկսվում է Հեքիաթային տոնավաճառը։ Մեծիկ էլֆիկները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Տոնական սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։

Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)։

  • Նվերները ձևավորելուց հետո, բարձր տրամադրությամբ բոլորը դնում ենք տոնածառի տակ և սկսվում է Նոր տարվա հանդեսը։

Միասնական երգ՝ նոր տարվա հանդես

  • Որին հաջորդում է միասնական Թամզարան։
  • Էլֆիկները, ծնողները և դաստիրակները գնացք են կազմում և երգելով” Զար զընգը”, բարձրանում են խմբասենյակներ։

Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)

  • Խմբասենյակներում սկսվում է «Գաղտնի Սանտա» խաղը։ Մի փոքր մեր այսքան սիրված «Գաղտնի Սանտա» խաղի մասին: Գաղտնի Սանտան(Secret Santa), մի խումբ սաների և ծնողների կողմից նվերների անանուն փոխանակման սուրբծննդյան ծես է։ “Գաղտնի Սանտա” կոչվում է ինչպես բուն արարողությունը, այնպես էլ նրա մասնակիցներից ցանկացածը։ Արարողության նպատակն է՝ սահմանափակել նվերների չափը: Այս տոնական արարողությանը մասնակցելը սովորաբար կրում է կամավոր բնույթ։ Սաների և ծնողական համայնքի հետ այս տարի կխաղանք այս զվարճալի խաղը և կապրենք իմացության հերթական հրճվանքը:
  • Հաջորդիվ՝անակնկալ ծնողներին և սաներին։ Տոնածառի տոնական խաղալիքներ, թե ինչ կլինի 2022֊ին և այլն։ Չենք բացում փակագծերը, չէ որ անակնկալը մնում է անակնկալ։

Հյուրասիրությունը՝

  • Տարեգաթաներ, պասուց տոլմա, ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ։

Ամանորյա երգերի ցանկ՝

  • В лесу родилась ёлчка
  • Այ քեզ, այ քեզ տոնածառ
  • Նոր տարվա հանդես
  • Զար, զընգը

Տոնախմբության պատասխանատու՝

Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան։