Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Այնպես ստացվեց, որ Արևելքի նախակրթարանը ամփոփում էր 2021֊ի դեկտեմբերը, իմի բերելով բոլորի կողմից հավանված նյութերը, որոնք գուցե ձեր աչքից վրիպել էին, կամ դեռ չեք հասցրել կարդալ և դիտել, կամ էլ, պարզապես իմ նշելուց հետո կուզենաք վերընթերցել և վերանայել այլ աչքով, դրանց թիվը հենց իմ բլոգում էր: Դե ինչ, ազատ օրերը շատ են, և կհասցնեք կարդալ և դիտել, մանավանդ որ իսկապես արժանի են: Նախ, ասենմ, որ դեկտեմբերին բազում նոր նապագծեր իրականացրեցինք Արևելքում. անգամ մեր բլոգների նոր էջերից ու նոր նախագծերից կարող եք դա նկատել: Բոլորին բարի երթ ենք մաղթում: Նոր տարին, նոր սպասումներով։ Ամանորը իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ, և երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցած տարին, հասկանում եմ, որ շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ողջ տարվան, դրա համար այն պետք է բաժանել տարբեր ժամանակահատվածների և այնուհետև փորձել հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ ժամանակահատվածը իմ կյանքում: Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր կյանքը: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

֊Ուռա, վազվելով ներս մտավ Միքայելը։

֊Ի՞նչ ա եղել, Միքո, ֊հարցրեց Մարինան:

֊Ճանապարհին է, քիչ մնաց, հասնում է:

֊Ո՞վ Միքո, կամ ի՞նչը:

Ձմեռն է գալիս ձմեռը

«Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»: հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ ընտանեկան հեքիաթն է ։ Այսօրվա հեքիաթը սկսվեց Արևելքից, ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինենք հենց սկզբից: Մեր ձեռքերով հյուսված տոնածառի հեքիաթը: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսենք պատմել…

Երբ դպրոցի հեքիաթը մտնում է ընտանիք

Խմբասենյակից նորից մանդարինի հոտ է գալիս: Ձմեռվանից միշտ էլ մանդարինի հոտ է եկել: Արևելքի նախաճաշի սեղանը այնքան մրգառատ է, սակայն ամենասիրելիներից է մանդարինը։

Մանդարինի հոտը

Ամիսը սկսեցինք տոնական֊ինքնաշեն օրացույցով՝

Ամանորյա օրացույց 2021֊2022

Մոտենում է տարվա ամենասպասված ու հեքիաթային պահը` Ամանորը։ Ամեն տարի անհամբեր ենք սպասում տոներին, այս ընթացքում սկսում ենք խելոքանալ, լավ լսել մայրիկի ամեն ասածը, որովհետև Ձմեռ պապը նամակներն է կարդում, տեսնում է ով է մեզնից ավելի խելոք` ու մեզ բերում է սպասված նվերները։

Փոստարկղ

Նամակ ձմեռ պապիկին`Թադևոսյան

Պետրոսյան Սյունե

Թադևոսյան Լյուսի

Արևելքի չարաճճի չարխափանները՝

Չարխափաններ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Ինքնաշեն տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Գույնզգույն ու շատ պայծառ:

Ինքնաշեն տոնածառը

Արևելքի հեքիաթը ուրիշ է, ուրիշ: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ լույսերով լեփ լեցուն միջավայրից։ Հավատացեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն է և սիրուն ։ 

Արևելքի հեքիաթը

Լույսեր, երգեր, ղողանջներ։ Խմբասենյակի ամեն անկյուն լցվել է լույսով, բազմագույն երանգներով ու ջերմությամբ։ Այդ ջերմությունն այնքան մեծ է, որ դուրս է գալիս, գլորվում է կծիկի նման ու տարածվում։

Ամանորյա հեքիաթը ներսից` դուրս

Սիրելի Ձմեռ պապ, նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել այսօրվա պարգևած երջանիկ պահերի և ապրումների համար։ Այսօր սաների համար, հերթական ձեռքբերումներով օր էր։ Սիրելի Ձմեռ պապ, ամեն մի տնկած նոր ծաղիկ, թող տանի աշխարհը դեպի լավը, քանի որ երկրի լավն ու բարին, ամեն ինչի նորն է սիրում։ Այնպես արա, որ սեբաստացիները գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը։ Թող այս տարին մեր համար լինի 365 նոր հնարավորությունների ուղի։ Սիրելի Ձմեռ պապ, քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով երջանկություն բեր։ Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները։ Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի` «Փոքրիկ Իշխանի» երազած աշխարհը։ Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ խոսքս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա` աշխարհը փոխելու։

Բնագետիկ Ձմեռ պապիկը

Մանկությունը սիրուն է, չէ՞: Մաքրամաքուր մանկան ժպիտներ, երջանիկ մայրիկներ, միշտ պատրաստ դաստիարակների լաբորատորիան, և բոլորը միասին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեծ ընտանիքը։ Հին հայկական ավանդույթներից մեկը՝ ատամհատիկը: Մեր՝ սեբաստացիների շրջանում այս ծեսը բավականին սիրելի է: Չկա մի սեբաստացի երեխա (ում մայրիկը գտնվելով ֆիզ արձակուրդում), ում ատամհատիկ չեն արել, և այդ կարևորագույն իրադարձության ժամանակ իր շուրջ հավաքել է Բլեյանի դպրոց֊ընտանիքը : Երբ կրտսեր սեբաստացին հանում է իր առաջին ատամիկը, մայրիկը իր բլոգում գրում է գեղեցիկ պատումներ, համեմելով նմանը չունեցող նկարներով և ֆիլմերով։ Այս հեքիաթային օրվա ամենասիրված և սպասված մասն (իմ կողմից), մասնագիտությունների ընտրման արարողությունն է։ Համաձայն ավանդության՝ այն իրը, որը առաջինը կվերցնի փոքրիկը, դա կդառնա իր ապագա մասնագիտությունը: Ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշն է, սեբաստացի փոքրիկների առաջին քայլերը բնութագրող ծեսն է։ Նախապես հարդարում են Արևելքի նախակրթարանի տոնական սրահը, սեղան են գցում ընդեղենով, մրգով, չիր ու չամիչով։ նաև ադի֊բուդի, աղանձ, փոխինդ, սուջուխ ու տարբեր քաղցրավենիքներ են դնում սեղանին: Պատրաստում են կեքսիկներ, ինքնաշեն տարոսիկներ և այլն:  Հետո գալիս է ամենասպասված պահը: Երեխներին նստեցնում են հատակին՝ գորգին, և սկսվում է ծիսական ծրագիրը` երգ, պար, գովք, է՛լ որն ասեմ է՛լ որը։ Ապրումի, արարումի, իմացումի, սիրելու, սիրվելու, երջանկացնելու, հրճվանքների փունջ, որը հասանելի է միմիայն սեբաստացիներին։

Ատամների խնամք

Եթերում բլբլան ռադիոն է

Ատամիկ տարոսիկներ

Ատամհատիկի ծեսին ընդառաջ

Ատամհատիկի ծեսը Արևելքում

Տեխնոլոգիա՝

Ամանորյա կրծքազարդեր

Ծննդյան ծես՝

Անի֊Սոֆիի օրը

Ինքնուրույնիկները՝

Մաքրասերներ

Մարզական պարտեզ՝

Ինքնագլորների շքերթ

Ինքնագլորների շքերթ նոր արահետով

Մասնակցել եմ՝

Աիդա Պետրոսյանական կլոր սեղանին

Ամանորի ծես՝

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների արտադրամասում

Ծնողական ակումբ (սեմինար պարապմունք)՝

Տոնական գոգնոցների և գլխակապերի ներկում, բատիկի ոտիկների և թաթիկների տեխնիկաներով

Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն (փաթեթ)

Աննա Հայրոյան և Արև Ուզունյան
Մարգարիտ Հեքիմյան և Մարիաննա Դարբինյան
Աղավնի Վանյան և Աստղիկ Գրիգորյան

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հասմիկ Հարությունյան և Անուշ Բոյնարգյան
Ինգա Անտոնյան և Աննա Զաքարյան

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Գոհար Հարությունյան և Արմինե Եղիազարյան
Անուշ Ավետիսյան և Սոնա Կարապետյան

Հարավային դպրոց պարտեզ՝

Լիլիթ Հովհաննիսյան և Տաթև Հովսեփյան
Լիլիթ Առաքելյան և Սիրանուշ Իսկանդարյան

Քոլեջ՝

Նարինե Մակարյան և Էլինա Հակոբյան
Էմմա Տերտերյան և Սոնա Ավետիսյան
Գայանե Արզումանյան և Անի Մարտիրոսյան
Արմենուհի Ամիրյան և Գայանե
Վարդ Օսիպովա և Սեդա Գևորգյան