Posted in Ամանոր, Այլընտրանքային նկարչություն

Տոնական գոգնոցներ և գլխակապեր

Տոնական գոգնոցների և գլխակապերի ներկում, ոտիկների և թաթիկների տեխնիկաներով նախագիծ

Մանկությունը Արևելքի նախակրթարանի սաների զարգացման կարևորագույն փուլերից է: Կյանքի հենց
այս շրջանում անփոխարինելի է նկարչության դերը: Նկարչությունը ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել
սաներին: Այն երեխաների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով:
Նկարչությունը՝ երաժշտության ու գույների գունային ամբողջություն է։ Այսօր Արևելքի ծնողական համայնքի և 2֊4 տարեկան սաների մոտ սկսվեց ակտիվ ուսումնասիրության օր՝ շփում գույների, ներկերի, հետ, հագեցնելով և՛ խաղալու և՛ խզբզելու ցանկությունը։
Այսօր մեծահասակների խնդիրն է, որ երեխային «համով-հոտով» պատմեն
Ամանորյա գույնզգույն ծեսի մասին, որը կօգնի սաներին՝ հասկանալ իրերի նշանակությունները,
բացահայտել օգտագործման նոր եղանակները։
Այս պահին սկսում է ակտիվ գործել նաև երեխայի երևակայությունը, նա դառնում է մեծիկ նկարիչ, սկսում է բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ թաթիկներով ու ոտիկներով։ Սաները իրենց նկարած փոքրիկ գլուխգործոցով կարող են մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրանց նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Սեբաստացիական միջավայրը հնարավորություն է տալիս երեխային, որ նա ազատ ստեղծագործի՝ չմտածի ներկոտվելու կամ ներկը հատակին թափելու մասին, ծնողները տեսնում են, թե երեխան ինչ է նկարում, դաստիարակի սիրով լցված, հայացքի ներքո, նաև հարցերի օգնությամբ սանին ստեղծագործելու, խոսքը զարգացնելու հնարավորություն տալիս։ Սաները իրենց նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ իրենք են ռեժիսորը, հորինում է սցենար,
դառնում է մեծիկ հրաշագործ ու կարողանում են աշխուժացնել ցանկացած
միջավայր։
Իսկ դաջած ոտիկները և թաթիկները, կարող են դառնալ իրենց հեքիաթի հերոսները, արջը, աղվեսը, մկնիկն ու մյուս կերպարները, որոնց գույները, գտնվելու վայրը հեշտությամբ փոխում է ներկոտ մատիկների օգնությամբ։
Եթե երեխան անմիջապես չի մասնակցում առաջարկված խաղին, նշանակում է, որ նա ուսումնասիրում է մարդկանց, շրջապատը, և շատ հնարավոր է , որ նա շուտով նա կսկսի ինքնուրույն նախաձեռնել, խաղալ և առաջարկել մասնակիցը դառնալ իր հորինած խաղին։ Իսկ նկարչության գործունեությանը երեխաները սովորաբար սիրով են մասնակցում ու միանգամից մասնակիցն են դառնում ներկերի չփչփոցին։
Դաստիարակի դերն այստեղ շատ կարևոր է։ Սաների հետ որքան շատ խաղանք, նկարենք, չփչփացնենք գույների մեջ,
նա այնքան ավելի հաճույքով կխաղան ու կնկարեն։

Ոչ ավանդական տեխնիկայով նկարելը, այն էլ Հեքիաթային սեմինարի ժամանակ, մեծ դռներ բացեց երեխաների երևակայության համար, երեխային հնարավորություն տվեց տարված լինել ստեղծագործական գործունեությամբ, զարգացնել երևակայությունը, ցուցադրել անկախություն և հնարավորություն՝ արտահայտել իր անհատականությունը:
Սաների միտքն ու երևակայությունը սահմաներ չունեն։ Նկարչության տեսակները շա՛տ են ու բազմաթիվ։ Այսպիսով, իրականացրեցինք և՛ այլընտրանքային նկարչություն, և՛ թաթիկների և ոտիկների բացահայտում, և՛ բնագիտական փորձ։ Արդյունքում ունեցանք գույնզգույն գոգնոցներ և գլխակապեր, գունեղ իմացության հրճվանք, տարբերվող և ոչ միայն։