Posted in Ամանոր

Ամանորյա հեքիաթ 2022

Այսօր ավելի ենք կարևորում ունեցածը, ակամա ափսոսում ենք չունեցածի համար ու վերապրում ենք ամեն ինչը… Մենք սիրում ենք Ամանորը: Երկիր մոլորակի վրա թերևս չկա այնպիսի սեբաստացի, որը չի սիրում այս տոնը: Յուրաքանչյուր ոք մտովի հաշվարկ է անում, թե քանի օր մնաց: Ունեցածս ամենակարևոր հարստություններից մեկը քսանհինգ և ավելին, հոգուց բաղկացած իմ ընտանիքն է. Սաները և ծնողական համայնքը: Ինձ հիմնականում դուր են գալիս ծեսերը, քանի որ բոլորը ներկա են։ Ես վստահ եմ, որ իմ ընտանիքն (պարտեզի) աշխարհի ամենաբարի ու լավ, զարմանահրաշ ընտանիքն է։ «Ժպիտ, ծիծաղ, հումոր» իմացության և վայելումի մի բուռ հրճվանքը։ Ասում են՝ Ամանորյա հրաշքն իրականացնում է երազանքները: Իմ նվիրական ցանկությունն է, որ աշխարհում ընտանեկան երջանկությունը լիարժեք լինի: Մեզ պես, թող բոլոր մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարի, սիրալիր ու ընկերական…

Posted in Ամանոր

Բնագետիկ Ձմեռ պապիկը

Այց ձմեռ պապիկին. Նախագիծ

Սիրելի Ձմեռ պապ, նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել այսօրվա պարգևած երջանիկ պահերի և ապրումների համար։ Այսօր սաների համար, հերթական ձեռքբերումներով օր էր։ Սիրելի Ձմեռ պապ, ամեն մի տնկած նոր ծաղիկ, թող տանի աշխարհը դեպի լավը, քանի որ երկրի լավն ու բարին, ամեն ինչի նորն է սիրում։ Այնպես արա, որ սեբաստացիները գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը։ Թող այս տարին մեր համար լինի 365 նոր հնարավորությունների ուղի։ Սիրելի Ձմեռ պապ, քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով երջանկություն բեր։ Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները։ Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի` «Փոքրիկ Իշխանի» երազած աշխարհը։ Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ խոսքս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա` աշխարհը փոխելու։

Արևելյան դպրոց֊պարտեզից, քայլքով հասանք բնագիտության լաբորատորիա՝

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Հաջորդիվ գուրգուրեցինք ճերմակ փափլիկին՝

Երբ հանդիպեցին Արևելքի և Քոլեջի մեծիկները՝

Բնագետիկ Ձմեռ պապիկը՝

Բնագիտությամբ և սիրով լեփ֊լեցուն, ուղիղ եթերը իմ Facebook-յան էջում։

Posted in Աշխատանքային նախագծեր

Բնագետ Ձմեռ պապիկը

Օրը՝ 

  • Հինգշաբթի 23.12.2021։

Ժամը՝

  • 11։00-12:00։

Վայրը՝

  •  Մխիթար Սեբաստաց կրթահամալիր։
  • Քոլեջի ՝ բնագիտության լաբորատորիա։

Նախագիծ՝ 

  • Բնագետ Ձմեռ պապիկը։

Մասնակիցներ՝

  • Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, դաստիարակներ։

Նպատակը՝ 

  • Ծաղիկների տնկում Ձմեռ պապիկի հետ։ Եվս մեկ ամանորյա հեքիաթի իրականացում։ Սաները ծաղիկները կտնկեն, կխոսեն իրենց երազանքների, ցանկություների մասին։ Կերգեն ու կպարեն։

Արդյունքը՝

  •  Տեսաֆիլմի տեսքով

Պատասխանատուներ՝ Շողիկ Պողոսյան, Հասմիկ Հարությունյան։