Posted in Աշխատանքային նախագծեր

Տոնական գոգնոցների և գլխակապերի ներկում, ոտիկների և թաթիկների տեխնիկաներով

Անվանումը՝

 «Տոնական գոգնոցների ներկում ոտիկների և թաթիկների տեխնիկաներով»

 Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 25, ժամը՝ 10-ին։

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ:

Նպատակը՝

Նախագծի ընթացքում Արևելքի նախակրթարանի 2-4 տարեկանները և ծնողները, ստեծում են տոնական գոգնոցներ և գլխակապեր, որը պետք է հագնեն Ամանորյա ծեսի ժամանակ: Դաստիարակները իրենց փորձն են փոխանցում սաներին և ծնողներին, օգնում են աշխատել գործվածքի, ներկերի և գույների հետ:

 Նախնական որոշակի հմտություններ՝

Իմանան գույների համադրությունը: Կարողանան աշխատել ներկերի հետ:

Խնդիրներ՝

Շապիկի ներկում:

Աշխատանքի նկարագրությունը՝

Ծնողները և սաները, ներկում են շապիկները օգտագործելով ոտիկների և թաթիկների տեխնիկաները: Ներկում են կտորի ներկով, բաց երանգների գոգնոցների և գլխակապերի վրա:

Արդյունքը՝

 Արդյունքում սաները մեծերի օգնությամբ ստեղծում են գունեղ և գեղեցիկ գոգնոցներ և գլխակապեր: Սաները ներկում են և ճանաչում գույները։ Օրվա անցուդարձի լուսաբանում և տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: