Posted in Ամառային պարտեզ, Աշխատանքային նախագծեր

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվա ռեժիմի նախագիծ 
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 16.00:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը , օգնականը՝ 

Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Ամառային լողափնյա-ջրային խաղեր

Posted in Համբարձման ծես

Ծաղկահավաք֊ ծաղկագովք

Այսօր ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ:

Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա Հաշվետվություն

Վստահ եմ՝ բոլորս էլ հոգու խորքում երազկոտ ենք, սիրում ենք անձրևը, դրա հոտն ու թաց պատուհանները, ցերեկվա ժամերին քնելը։ Բայց։ Մեկ րոպե։ Եկեք կտրվենք երազներից ու մի պահ վերադառնանք դեպի մեր կրթահամալիր՝ Մայիսյանի իրականություն։ Սկսվել է Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 17֊րդ հավաքը, որը շուրջամսյա է, այս շաբաթվա ընթացքում իրականացնել ենք հետևյալ նախագծերը…

Ընկեր Գոհարը ծաղիկներ շատ է սիրում, կապ չունի՝ ինչ տեսակի կամ ինչ գույնի: Ամեն ինչ գիտի դրանց մասին ու ասում է, որ երբ ազատ ժամանակ է լինում, զրուցում է ծաղիկների հետ: Ինչպես սաներն են ասում՝ «ծաղիկների աշխարհում»: Բակում ընկեր Գոհարը նույնպես աճեցնում է տարբեր ծաղկատեսակներ, բայց պարտեզում ծաղկանոց չունեինք։ Այդ հարցը շուտափույթ լուծեցինք և սկսվեց, պարտեզպուրակային աշխատանքները։
Երեկ չարաճճի երեխաների պատճառով մեր նոր ծաղկոցի ծաղիկները շատ տուժեցին: Ընկեր Գոհարը և սաները տխրել էին, չէ՞ որ դա նրանց քրտնաջան աշխատանքն էր, չէ՞ որ նրանք հոգի էին դրել այդ ծաղիկների մեջ: Այսօր Նանեն անզգուշորեն դիպչեց դրանց, Լյուսին նեղվեց և ասաց.

-Դու նույնպես կնեղվես, եթե ինչ որ մեկը անզգուշորեն վարվի քո ամենասիրելի իրերի հետ Նանե՛:

Նանեն ժպտաց ու ոտքը քաշեց այն կողմ։ Ձեզ եմ ներկայացնում մեր նոր ծաղկոցը, որը համեմված է ջերմությամբ և սիրով։

Ծաղկոցի ստեղծում

Մի քիչ արևոտ, մի քիչ անձրևոտ օր է: Որոշել էինք օրը ավագ ընկերների հետ անցկացնել։ Պայմանավորվել էինք հանդիպել ժամը 1։30, քնի ծեսի ժամանակ: Ֆլեյտայի նվագակցությամբ անուշ քունը՝ էլ ավելի անուշ է: Այնքան ուրիշ է զգացողությունը, երբ կենդանի ես ունկնդրում երաժշտությունը: Հնչյունները կպչում են հոգուդ: Սաները Ֆլեյտայի կախարդական հնչյունների ներքո զգում էին հիացմունք, ու վայելում էին երաժշտությունը, ժպտում ու ժպիտ պարգևում։

Ֆլեյտայի կախարդական հնչյունները

Շատ հաճախ եմ լսում, որ շատերն են ասում, թե անհարմար է, որ մի խմբում երկու և չորս տարեկանները իրար հետ են։Ասում են, թե պետք է առանձնացնել։Նման արտահայտություններ անող մարդիկ, չեն տեսել, թե ինչպես է մեծը օգնում, աջակցում իր կրտսեր ընկերոջը, թե ինչպես է բացում դուռը , որ նա անցնի, լցնում ջրի բաժակը ու մոտեցնում, որ խմի, պարկում քնի ժամին նրա կողքին, քնեցնում` ապա նոր ինքը քնում։Այս ամենը բազմիցս կարող եք տեսնեմ դաստիարակի օրագրի էջերում։ Դե իսկ այսօր իրենց կրտսեր ընկերոջ համար լեգոմեքենա էին կառուցել, ու օգնում էին, որ վարի։

Տարատարիք Սեբաստացիներ

Այս տարիքում շատ կարեւոր է շրջապատել երեխային գեղեցիկով, խնամել ու ամեն Ֆորշը դարձնել գունեղ ու պայծառ։Մենք խմբասենյակում ունենք ծաղիկներ։Դրանք ջրում ենք, խնամում,մաքրում թաղարները։Դե իսկ այսօր որոշեցինք թաղարները դարձնել հեքիաթային ու գունավոր։

Գունազարդ թաղարներ

Դաստիարակի օրագիր՝

Սպասում ենք Անի-Սոֆիին

Սեբաստացի Մհերը

Մասնակցել եմ՝

Գարուն խաղաղության․․․․ Ուրբաթ-համերգ, մայիսի 6, 2022թ.
Իսկական հեղինակային արվեստի ուժն անչափելի է։ Այն ազնվացնում ու վեհացնում է սովորողների հոգին, հարստացնում նրբին գույներով։ Բլեյանի դպրոցի համար արվեստի ամենաբարձր ու վեհ ոլորտում է երաժշտությունը, իսկական երաժշտությունը, կարճ ասած՝ դասական երաժշտությունը։ Սիրով և հուզմունքով ունկնդրեցի Մարինե Ոսկանյանի (ընտիր Մարինե ընկերոջ) ստեղծած հեղինակային մանկավարժությունը՝ Բեթհովենի հնչյունների ներքո, սա է իսկական անխարդախ արվեստը, որն օգնում է մեր հոգուն թռչել գեղեցիկի անսահման աշխարհում ։ Այս է, Արևելքի արվեստի անիմանալի ուժը, սրանով է այն թև տալիս սովորողների հոգուն ու մտքին։

Գարուն խաղաղության

Անոնս, Ամբողջական վայելքը մայիսի 27֊ին։

Ծնողական սեմինար

Շաբաթը սկսվեց շատ գունեղ: Գարնան վերջին ամիսն զգալ էր տալիս, որ արևը թույլ, սակայն ջերմացնում է: Հիշեցի, որ Նարեիս դասարանում, նախագծի օր է, ու սկսվեց…

«Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը»:
Մարիա Մոնթեսորի
Պատանեկությունը սովորողների զարգացման կարևորագույն փուլերից է: Կյանքի հենց
այս շրջանում անփոխարինելի է նկարչության դերը: Նկարչությունը ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել
Նրանց : Այն սովորողների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով: Նկարչությամբ հատկապես տպավորվում են
Կրտսեր դպրոցի երեխաները:
Նկարչությունը՝ երաժշտության ու կերպարվեստի գունային ամբողջություն է: Այն նպաստում, պայմաններ է ստեղծում անհատի ամբողջական
դաստիարակության համար, ինչպես նաև ինքնաարտահայտման և միաժամանակ
հոգեբանական լարվածության վերացման միջոց է: Նկարչության ընթացքում կատարելագործվում են բոլոր ֆիզիկական ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն, մտծողություն: Այսօր Հարթակում ծնողն է՝ նախագիծի շրջանակներում. Նկարչական պլեներ, բատիկայի վարպետության պարապմունք 5․2, 5․3 դասարանցիների հետ։

Գունագեղ շապիկները

Սաները «Անուշ քունը» սիրում են, հատկապես՝ անձրևոտ եղանակներին: Ամբողջ սրտով ուզում են քնել, քնել ու միայն մայրիկի օրորոցայինի ներքո: Այսօր Լիլիթ Ֆրունջյանի հետ գնացել էինք Քոլեջ պարտեզ։ Նա Մհերի և Տաթևի մայրիկն է, ու քնքուշ ձայն ունի։ Բայց անձրևի կաթիլները «Թամզարա» են պարում տանիքին ու չափից շատ դմփդմփացնում, միաձուլվելով Բարսեղ Կանաչյանի՝ «Օրոր» քուն եղիր բալաս օրորոցայինին։

Քուն եղիր բալաս

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

<<Հարթակում ծնողն է>>նախագծի շրջանակներում, այսօր մեզ հյուր էր եկել Էրիկի մայրիկը։Նա մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է։Քանի որ շուտով Համբարձման ծեսն է, միասին պատրաստեցինք Արուս տիկնիկ։

Հարթակում ծնողն է.պատրաստում ենք Արուս տիկնիկ

<<Հարթակում ծնող>>նախագծի շրջանակներում, այսօր Մարկի հայրիկի հետ այլընտրանքային թաղարների մեջ ցանեցինք Գացանիայի սերմեր։Դրանք զարդարեցին մեր ծաղկանոցը։

Հարթակում ծնողն է

Երեխայի երեւակայությունն անսահման է։Ամեն իր, որ մեզ համար անպետք է թվում, անհետաքրքիր, նրա համար վերածվում է հետաքրքիր խաղի։ Օրինակ փայտի հասարակ կտորը կենդանանում է խոսում, խաղում, ընկեր գտնում։Եվ այդ ամենն էլ բավական չէ խաղը ընթանում է ստվերների աշխարհում։

Ստվերախաղ

Դաստիարակի օրագիր՝

Տեղավորվեցինք նարնջագույն աթոռակի վրա։ Ու սկսեցինք սպասել մայրիկներին։ Հարթակի վրա իմ ամենասիրելի ֆիլմն է` «Քնելու ժամը»։ Անգիր գիտեմ ֆիլմի ամեն կադր ու ձայն։ Հարյուր անգամ նայել եմ ու դիտարկել։ Սիրում եմ Կային բնորոշ քնկոտությունը, ինքն իրեն համոզում է, որ քունը չի տանում, ու որ պետք է անի իր ուզածը (այսինքն չքնի)… Դե, չմոռանամ նրա անսահման դանդաղաշարժության մասին ու ասեմ, որ շատ համով տղուկ է։ Քնկոտության և պայքարի հերթական սերիան վկա։

Քնկոտության հրճվանքը

Երբևէ չէի մտածի, որ այսպիսի մի փնթփնթանի արջուկկգա մեր պարտեզ։Նա Քայլում է աջ ու ձախ ու բողոքում որ մայրիկն ուշանում է։Իր քաղցր լեզվով,- բաբան գտա, մաման գգա, դուն գգնամ։Թեև ընտանիքում ոչ մեկ Գյումրեցի չէ, բայց Մոնթեն ընտրել է գյումրեցի լինել։Նա նման է ճամփորդի։Շատ է սիրում իր պայուսակն ուսերին պտտվել ամբողջ խմբով,քայլել, ուսումնասիրել։ Մեկ էլ կտեսնես ձեռքն ակնաջին է դրել, ու երեւակայական հեռախոսով զանգեր է կատարում տարբեր բարեկամներին։Պատմում է ինչ է անում, ինչ է ուտում։Նա սիրում է նաեւ մաքրություն անել։Վերցնում է իրենից երկու անգամ մեծ հատակի փայտն ու սկսում մաքրել։Քնի ժամին Մոնթեն սիրում է անվերջ խոսել ու նստած հետեւում մինչև վերջին սանը կքնի։Այսօր որոշեցինք փոքրիկ հարցազրույց անել մեր արջուկի հետ։

Մոնթե անունով արջուկը

Սոֆիան ունի երկու հավատարիմ ընկեր` Կայը և Ալենը։Նրանք անբաժանելի եռյակ են։Միշտ միասին, միշտ իրար օգնելով,աջակցելով։Ապրում են իրենց աշխարհում, երբ նրանցից մեկը չի գալիս շատ են տխրում։Այսօր Էդգարը որոշել էր,Սոֆյան նաև իր ընկերն է, բայց պահապանները վերադարձրին իրենց Սոֆյային։

Սոֆիայի փրկությունը

Մեզնից շատերը փոքր ժամանակ երազում էին դառնալ բժիշկ։Բուժել ընկերներին, հագնել սպիտակ բժշկի հագուստ։Բայց երբեմն այդ ամենը հարկավոր չէ։Միայն վառ երևակայությունը արդեն բավական է ։

Մեկ էլ կտեսնես նրանցից մեկը դարձավ կախարդական բժիշկ ու իր անտեսանելի դեղերով բուժեց մյուսին։
Փոքրիկ թաց-անձեռոցիկի միջոցով իջեցրեց ընկերոջ ջերմությունն ու արհեստական ձուն դարձնելով դեղ բուժեց նրան։

Բժիշկ-բժիշկ,նոր տուն -տունիկ

Սաները «Անուշ քունը» սիրում են, հատկապես՝ անձրևոտ եղանակներին: Ամբողջ սրտով ուզում են քնել, քնել ու միայն մայրիկի օրորոցայինի ներքո: Այսօր Լիլիթ Ֆրունջյանի հետ գնացել էինք Քոլեջ պարտեզ։ Նա Մհերի և Տաթևի մայրիկն է, ու քնքուշ ձայն ունի։ Բայց անձրևի կաթիլները «Թամզարա» են պարում տանիքին ու չափից շատ դմփդմփացնում, միաձուլվելով Բարսեղ Կանաչյանի՝ «Օրոր» քուն եղիր բալաս օրորոցայինին։

Քուն եղիր բալաս

Տեղավորվեցի նարնջագույն աթոռակի վրա։ Ու սկսեցինք սպասել մայրիկներին։ Հարթակի վրա իմ ամենասիրելի ֆիլմն է` «Քնելու ժամը»։ Անգիր գիտեմ ֆիլմի ամեն կադր ու ձայն։ Հարյուր անգամ նայել եմ ու դիտարկել։ Սիրում եմ Կային բնորոշ քնկոտությունը, ինքն իրեն համոզում է, որ քունը չի տանում, ու որ պետք է անի իր ուզածը (այսինքն չքնի)… Դե, չմոռանամ նրա անսահման դանդաղաշարժության մասին ու ասեմ, որ շատ համով տղուկ է։ Քնկոտության և պայքարի հերթական սերիան վկա։

Քնկոտության հրճվանքը

Ողջույն, հուսամ լավ եք ու տրամադրություններդ էլ բարձր է: Եթեայո, ապա զինվեք համբերությամբ, ես ձեզ պատրաստվում եմ պատմել մի շատ հավես պատմություն։

֊Երեխեք, գնանք բակ։

֊Ընկեր Հասմիկ, լավ էլի, անձրևա։ -Հերիք ա, լեգոներին, տանջեք: Գնանք խաղանք, ջրափոսերի մեջ։

֊Լավ, հեսա գալիս ենք։ Անձրևոտ եղանակներին բակից խուսափում են գրեթե բոլորը, տրտնջում են ու անվերջ խոսում մրսելու մասին։ Բայց այդ պատմությունը մեր մասին չէ։ Արագ հագնվեցինք ու վազեցինք դուրս մեր մեծիկ խաղասրահն (ջրափոսը) ու բոլորին անհասանելի աշխարհը։ Մեր ամեն օրը սկսվում ու ավարտվում է այսպես, հավեսախաղերով լեցուն։ Մեր ցեխակոլոլ ֆիլմն էլ վկա։

Ցեխակոլոլ հրճվանք

Մենք սեբաստացի ենք, շատ ենք «հարազատ արյուն»: Միասին խաղում ենք, բայց մենք չենք սիրում կրկնվել, մենք ենք ստեղծում մերը, նորը և միգուցե միակը մեր ոճի մեջ: Այ, օրինակ, «Լանջային անփույթ գլորներ». լսե՞լ եք այս խաղի մասին, կարծում եմ, ոչ: Այս խաղը սովորելը շատ հեշտ է, ուղղակի հաճախակի ենք գնում բակ խաղալու։ Իսկ ամբողջ խաղի էությունը կայանում է նրանում, որ սաները գլորվում են լանջերից, ինքնամոռաց ու տարվսծ հավեսախաղով։

Հե՜յ մանկություն, չգնաս հանկարծ, որ կարողանանք խաղալ մեր հեղինակային խաղերը…

Լանջային անփույթ գլորներ

Ես և Անուշը զրուցում էինք, իսկ սաները խաղում էին լեգոներով: Հանկարծ խոհանոցից մեզ հարազատ ու համեղ հոտ եկավ: Անի֊Սոֆին վազեց մոտս, ու պսպղուն հայացքով հարցրեց.

֊ Ընկեր Հասմիկ, Հաս՛միկ ի՞նչ են եփում:

֊Մաննի, գնա խաղա, հենց եփի` կբերեմ:

Ուրախացավ և վազեց ընկերների մոտ: Լյուսին նրան հարցրեց.

֊Անի, ինչ ենք ուտելու:

֊Մաննի ա եփում, հիմա կբերի` կուտենք:

Մտածեցի` մի քիչ կատակ անեմ, մոտեցա նրանց ու հարցրի.

֊ Լյուսի, մաննի կուտե՞ս (նա չի սիրում դրանից):

֊Ոչ, չեմ ուտի…

Ես ծիծաղեցի, իսկ Անի֊Սոֆին շարունակեց։

֊Ես կուտեմ, շատ համովա։

Մանի ասեմ ու լցնեմ,
Ջան ճաշիկ, ջան, ջան,
Լցնեմ ափսեն ու շարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան։

Մաննի ասեմ ու լցնեմ

Համբարձման ծեսի անբաժան մասն է կազմում Կաթնապուրը։ Ամեն տարի դպրոցի խոհանոցում եփում ենք կաթնապուր: Ո՞վ չի սիրում համեղ ու օգտակար Կաթնապուրը։ Այն եկել է մեր մանկությունից և շարունակում է մնալ մեր սաների սիրած կերակուրներից մեկը։ Միակ ապուրն է, որի մի բաժինը չի բավարարում ոչ մեկին։ Իհարկե տիկին Մարիետան այն շատ համեղ է պատրաստում, բայց մայրիկի պատրաստածը մի ուրիշ համ ու հոտ ունի։ Դե ուրեմն թող սկսվի խոհարարական խենթությունը, և Կաթնապուրի համեղ հոտը լցվի մեր խմբասենյակ:

Կաթնապուր

2֊4 տարեկանում սաների մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի հետ։ Ոչ ավանդական մեթոդներով նկարչությունը նրանց մոտ միանգամից հագեցնում և՛ խաղալու և՛ խզբզելու ցանկությունը։
Այս փուլում ծնողների խնդիրն է, որ երեխային «համով-հոտով» պատմեն
շրջապատող իրերի մասին, որոնք օգնում են նրանց՝ հասկանալ իրերի նշանակությունները,
բացահայտել օգտագործման նոր եղանակները։
Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև երեխայի երևակայությունը, նա դառնում է փոքրիկ նկարիչ, սկսում է բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ որտեղ նկարչական գործիք կարող է դառնալ ամեն ինչը։ Սաները իրենց նկարած գլուխգործոցով կարող են մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրանց նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Երբեմն իրենց նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ իրենք ռեժիսոր են, հորինում են սցենար,
դառնում են փոքրիկ հրաշագործ ու կարողանում են աշխուժացնել ցանկացած
միջավայր։ Հարթակում ծնողն է. Կայի մայրիկ Սաթենիկ Աղասյանը։

Ոչ ավանդական մեթոդներով նկարչության հրճվանքը

Բարի օր Ուսումնական Ագարակում։խ
Ագարակի թարմ օդն ու արևածագի հետ լսվող թռչունների ծլվլոցը ուրիշ գանձի հետ չես փոխի: Բայց, եթե ձիուկների ձայնը չենք հասցնում լսել, ուրեմն «այլընտրանքային» հոտից հասկանում ենք, որ տեղում ենք.
Սաների և ծնողների համար, իսկական վայելք է, Ագարակի մաքուր ու խնամված այգին: Ամենքս մեր գործը շատ լավ գիտենք: Սաները, քանի որ մեծիկ են, միայն ձիուկնեով են տարված, իսկ ձիուկներին խոստացված շաքարը, կաղամբը և գազարը նրանց է սպասում: Մայրիկները սիրով նախաճաշի սեղանն են պատրաստում: Մեր բրդուճները ոչ մի ուրիշ ուտեստների հետ չես համեմատի: Ուրիշ են՝ համով-հոտով: Դե, մյուսները (հայրիկները) սովորական գործերով են զբաղված. Հետևում են սաների չարաճճի և հավես վերուվարին։ Շատ հաճելի է խոսել նրա մասին, որին սիրում ես անչափ, որով ապրում ես ամեն օր, ու որը ապրեցնում ես ինքդ։ Նրա մասին, որ քեզ հետ է ամեն օր։ Չգիտես նրա սկիզբն ու վերջը, բայց գիտես նրան ամբողջովին՝ ամեն մասնիկ, ամեն քար, ծառ, թուփ, դպրոց, բնակիչ․․․ Մեր կրթահամալիրը, որը տարիների պատմություն ունի։ Կրթահամալիրի Ագարակը մշտապես աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ։ Նրանք (Ագարակի աշխատողները), որպես կանոն, իրենց ակտիվությունը ցույց են տալիս ոչ միայն Ագարակի ներսում, այլև դրսում։ Նրանց ակտիվությունը խրախուսվում է դեռ նախադպրոցական տարիքից` շնորհիվ շրջահայաց ուսուցիչների, ովքեր ջանք ու միջոցներ չեն խնայում հյուրերի օրը տոն դարձնելու համար։ Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ցանկացած նոր ուսումնական նախագիծ կիրառվում է Ագարակում։ Ասվածիս ապացույցն է ծնողական համայնքի գեղեցիկ ներկայությունը Ագարակի ֆիզիկական միջավայրում։ Շատ հավես և հագեցած օր ունեցանք, մեր կոլորիտային նկարներն էլ վկա։ Երբեմնի լավագույն ավանդույթները մինչ օրս էլ շարունակվում են, միայն սաների կեսը արդեն մեծացել են:

Բարի օր Ագարակում

Ի՞նչ է լույսը… Իսկ ի՞նչ է գույնը… Դե, եթե ենթադրենք, որ լույսը ես եմ, ապա գույնը իմ տրամադրությունն է: Երևի մտածում եք, ֊ինչ է խոսում այս աղջիկ, բայց եթե ուսումնասիրեք լույսը լուսային ռեժիմները, անդրադարձումները և այլն, դուք նույնպես մի այդպիսի «վեհ» գաղափար կկազմեք: Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ, երբ ես առաջին անգամ ձեռքումս պահեցի ֆոտո ապարատ գեղարվեստական պատկեր ստանալու համար: Դե, դա այսպես է լինում. դու երազում ես ինչ-որ բանի մասին, բայց մտածում ես, որ ողջ կյանքդ առջևում է, ու դեռ կհասցնես այն իրականացնել: Իսկ երբ կատարվում է, հասկանում ես, որ ամեն բան ճիշտ ժամանակին է լինում, հետո ուշ կլիներ: Սկզբում ավելի հեշտ է, ամեն անգամ լուսանկարելուց կարծում ես, որ ահա այս մեկը իսկական գլուխգործոց է, բայց հետագայում որոշակի փորձ ունենալով, նայում ես առաջին լուսանկարներիդ ու փնտրում այն փոքրիկ անտաղանդին, որ քո մեջ ապրել է: Ամեն անգամ ինքնաատահայտվելիս մենք լցվում ենք կասկածներով, երկմտանքով. արդյո՞ք սա է մերը, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ կասկածները շատ անգամ բերում են ինքնակործանման, կամ ուղղակի կիսատ ենք թողնում: Հա, ինչ խոսք, լավ լուսանկար ստանալու ճանապարհը դժվար է: Ես հիշում եմ իմ առաջին լուսանկարը իմ դուստրն էր, որին ես «բռնացրել էի քնած ժամանակ:
Եթե որոշել եք սովորել լուսանկարել, կամ արդեն այդ ճանապարհին եք, ուրեմն ժամանակն է իմանալու, որ ֆոտոն ամենևին լոգարանում արված սելֆին չէ, ոչ էլ տարբեր դիտակետերից նկարված մայրամուտը: Ձեր ֆոտոն դուք եք, ձեր հոգեվիճակը, տրամադրությունը, ճաշակը: Եվ բացի այդ, լավ լուսանկարը ամենաթանկարժեք հիշողության է նման: ՉԷ որ դա այն պահն է, որը էլ երբեք չի կրկնվելու: Դե, ինչ, եկ այսուհետ խոսենք լուսանկարչության մասին, ակունքներից մինչև մեր օրերը, նշանավոր լուսանկարներից ու լուսանկարիչներից մինչև մեր վերջին լուսանկարը, լուսանկարչական ուղղություններից մինչև ժամանակակից լուսանկարչական փորձարարությունները: Եվ էլի հարցեր, որոնք հուզում են ինձ որպես լուսանկարչի և ձեզ, որ գուցե այսօր առաջին քայլն եք անելու:

Լուսանկարչության սեմինար

Հարթակում ծնողն է։Մարզական մայրիկ։
Այսօր մեր հյուրն է Սեբաստացի մայրիկ Գայանեն։Ինչպես ամեն առավոտ, այս առավոտը ևս, սկսվեց առավոտյան մարզական պարապմունքով, բայց այս անգամ մեր մարզիչը ընկեր Գայանեն էր։

Posted in Հաշվետվություն

Շաբաթվա ամփոփում 16.05.2022֊20.05.2022

Posted in Սեմինար պարապմունքներ, Սեմինարներ

Լուսանկարչության սեմինար

Ի՞նչ է լույսը… Իսկ ի՞նչ է գույնը… Դե, եթե ենթադրենք, որ լույսը ես եմ, ապա գույնը իմ տրամադրությունն է: Երևի մտածում եք, ֊ինչ է խոսում այս աղջիկ, բայց եթե ուսումնասիրեք լույսը լուսային ռեժիմները, անդրադարձումները և այլն, դուք նույնպես մի այդպիսի «վեհ» գաղափար կկազմեք: Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ, երբ ես առաջին անգամ ձեռքումս պահեցի ֆոտո ապարատ գեղարվեստական պատկեր ստանալու համար: Դե, դա այսպես է լինում. դու երազում ես ինչ-որ բանի մասին, բայց մտածում ես, որ ողջ կյանքդ առջևում է, ու դեռ կհասցնես այն իրականացնել: Իսկ երբ կատարվում է, հասկանում ես, որ ամեն բան ճիշտ ժամանակին է լինում, հետո ուշ կլիներ: Սկզբում ավելի հեշտ է, ամեն անգամ լուսանկարելուց կարծում ես, որ ահա այս մեկը իսկական գլուխգործոց է, բայց հետագայում որոշակի փորձ ունենալով, նայում ես առաջին լուսանկարներիդ ու փնտրում այն փոքրիկ անտաղանդին, որ քո մեջ ապրել է: Ամեն անգամ ինքնաատահայտվելիս մենք լցվում ենք կասկածներով, երկմտանքով. արդյո՞ք սա է մերը, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ կասկածները շատ անգամ բերում են ինքնակործանման, կամ ուղղակի կիսատ ենք թողնում: Հա, ինչ խոսք, լավ լուսանկար ստանալու ճանապարհը դժվար է: Ես հիշում եմ իմ առաջին լուսանկարը իմ դուստրն էր, որին ես «բռնացրել էի քնած ժամանակ:
Եթե որոշել եք սովորել լուսանկարել, կամ արդեն այդ ճանապարհին եք, ուրեմն ժամանակն է իմանալու, որ ֆոտոն ամենևին լոգարանում արված սելֆին չէ, ոչ էլ տարբեր դիտակետերից նկարված մայրամուտը: Ձեր ֆոտոն դուք եք, ձեր հոգեվիճակը, տրամադրությունը, ճաշակը: Եվ բացի այդ, լավ լուսանկարը ամենաթանկարժեք հիշողության է նման: ՉԷ որ դա այն պահն է, որը էլ երբեք չի կրկնվելու: Դե, ինչ, եկ այսուհետ խոսենք լուսանկարչության մասին, ակունքներից մինչև մեր օրերը, նշանավոր լուսանկարներից ու լուսանկարիչներից մինչև մեր վերջին լուսանկարը, լուսանկարչական ուղղություններից մինչև ժամանակակից լուսանկարչական փորձարարությունները: Եվ էլի հարցեր, որոնք հուզում են ինձ որպես լուսանկարչի և ձեզ, որ գուցե այսօր առաջին քայլն եք անելու:

Posted in Բարի լույս Ագարակ, Բարձրունքի հաղթահարում

Բարի օր Ագարակում

Բարի օր Ուսումնական Ագարակում։խ
Ագարակի թարմ օդն ու արևածագի հետ լսվող թռչունների ծլվլոցը ուրիշ գանձի հետ չես փոխի: Բայց, եթե ձիուկների ձայնը չենք հասցնում լսել, ուրեմն «այլընտրանքային» հոտից հասկանում ենք, որ տեղում ենք.
Սաների և ծնողների համար, իսկական վայելք է, Ագարակի մաքուր ու խնամված այգին: Ամենքս մեր գործը շատ լավ գիտենք: Սաները, քանի որ մեծիկ են, միայն ձիուկնեով են տարված, իսկ ձիուկներին խոստացված շաքարը, կաղամբը և գազարը նրանց է սպասում: Մայրիկները սիրով նախաճաշի սեղանն են պատրաստում: Մեր բրդուճները ոչ մի ուրիշ ուտեստների հետ չես համեմատի: Ուրիշ են՝ համով-հոտով: Դե, մյուսները (հայրիկները) սովորական գործերով են զբաղված. Հետևում են սաների չարաճճի և հավես վերուվարին։ Շատ հաճելի է խոսել նրա մասին, որին սիրում ես անչափ, որով ապրում ես ամեն օր, ու որը ապրեցնում ես ինքդ։ Նրա մասին, որ քեզ հետ է ամեն օր։ Չգիտես նրա սկիզբն ու վերջը, բայց գիտես նրան ամբողջովին՝ ամեն մասնիկ, ամեն քար, ծառ, թուփ, դպրոց, բնակիչ․․․ Մեր կրթահամալիրը, որը տարիների պատմություն ունի։ Կրթահամալիրի Ագարակը մշտապես աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ։ Նրանք (Ագարակի աշխատողները), որպես կանոն, իրենց ակտիվությունը ցույց են տալիս ոչ միայն Ագարակի ներսում, այլև դրսում։ Նրանց ակտիվությունը խրախուսվում է դեռ նախադպրոցական տարիքից` շնորհիվ շրջահայաց ուսուցիչների, ովքեր ջանք ու միջոցներ չեն խնայում հյուրերի օրը տոն դարձնելու համար։ Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ցանկացած նոր ուսումնական նախագիծ կիրառվում է Ագարակում։ Ասվածիս ապացույցն է ծնողական համայնքի գեղեցիկ ներկայությունը Ագարակի ֆիզիկական միջավայրում։ Շատ հավես և հագեցած օր ունեցանք, մեր կոլորիտային նկարներն էլ վկա։ Երբեմնի լավագույն ավանդույթները մինչ օրս էլ շարունակվում են, միայն սաների կեսը արդեն մեծացել են:

Posted in Այլընտրանքային նկարչություն, Ծնողական ակումբ

Ոչ ավանդական մեթոդներով նկարչության հրճվանքը

2֊4 տարեկանում սաների մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի հետ։ Ոչ ավանդական մեթոդներով նկարչությունը նրանց մոտ միանգամից հագեցնում և՛ խաղալու և՛ խզբզելու ցանկությունը։
Այս փուլում ծնողների խնդիրն է, որ երեխային «համով-հոտով» պատմեն
շրջապատող իրերի մասին, որոնք օգնում են նրանց՝ հասկանալ իրերի նշանակությունները,
բացահայտել օգտագործման նոր եղանակները։
Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև երեխայի երևակայությունը, նա դառնում է փոքրիկ նկարիչ, սկսում է բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ որտեղ նկարչական գործիք կարող է դառնալ ամեն ինչը։ Սաները իրենց նկարած գլուխգործոցով կարող են մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրանց նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Երբեմն իրենց նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ իրենք ռեժիսոր են, հորինում են սցենար,
դառնում են փոքրիկ հրաշագործ ու կարողանում են աշխուժացնել ցանկացած
միջավայր։ Հարթակում ծնողն է. Կայի մայրիկ Սաթենիկ Աղասյանը։

Posted in Համբարձման ծես, Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Կաթնապուր

Համբարձման ծեսի անբաժան մասն է կազմում Կաթնապուրը։ Ամեն տարի դպրոցի խոհանոցում եփում ենք կաթնապուր: Ո՞վ չի սիրում համեղ ու օգտակար Կաթնապուրը։ Այն եկել է մեր մանկությունից և շարունակում է մնալ մեր սաների սիրած կերակուրներից մեկը։ Միակ ապուրն է, որի մի բաժինը չի բավարարում ոչ մեկին։ Իհարկե տիկին Մարիետան այն շատ համեղ է պատրաստում, բայց մայրիկի պատրաստածը մի ուրիշ համ ու հոտ ունի։ Դե ուրեմն թող սկսվի խոհարարական խենթությունը, և Կաթնապուրի համեղ հոտը լցվի մեր խմբասենյակ:

Posted in Դաստիարակի օրագիր