Posted in Դաստիարակի օրագիր

Ցեխակոլոլ հրճվանք

Ողջույն, հուսամ լավ եք ու տրամադրություններդ էլ բարձր է: Եթեայո, ապա զինվեք համբերությամբ, ես ձեզ պատրաստվում եմ պատմել մի շատ հավես պատմություն։

֊Երեխեք, գնանք բակ։

֊Ընկեր Հասմիկ, լավ էլի, անձրևա։ -Հերիք ա, լեգոներին, տանջեք: Գնանք խաղանք, ջրափոսերի մեջ։

֊Լավ, հեսա գալիս ենք։ Անձրևոտ եղանակներին բակից խուսափում են գրեթե բոլորը, տրտնջում են ու անվերջ խոսում մրսելու մասին։ Բայց այդ պատմությունը մեր մասին չէ։ Արագ հագնվեցինք ու վազեցինք դուրս մեր մեծիկ խաղասրահն (ջրափոսը) ու բոլորին անհասանելի աշխարհը։ Մեր ամեն օրը սկսվում ու ավարտվում է այսպես, հավեսախաղերով լեցուն։ Մեր ցեխակոլոլ ֆիլմն էլ վկա։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն