Posted in Ամառային պարտեզ, Աշխատանքային նախագծեր

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվա ռեժիմի նախագիծ 
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 16.00:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը , օգնականը՝ 


Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Ամառային լողափնյա-ջրային խաղեր

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն