Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Նախաճաշ մաքուր օդում

Գարնանային ձմեռ հիշեցնող մի օր (ձմռան վերջին օրը), երբ արևն արդեն թեքվել էր հորիզոնից՝ սաները հանգիստ խմբասենյակում, հանկարծ կանչում եմ ես։

֊Երեխաներ, գնա՞նք դրսում նախաճաշելու։

Մտքումս. «Շատ արևոտ եղանակա։ Բայց մի րոպե, չբռնեմ` հեռախոսս հետս տանեմ, մի երկու ֆոտո անեմ»…
Այսպես ուրախ֊ուրախ ես, Տաթևը և սաները վերցրինք ուտելիքները և գնացինք բակ։ Հավեսի նախաճաշ՝ մաքուր օդում։

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ծիրանի ջեմով կարկանդակ

Սեբաստացիներս ընդհանրապես շատ ձեռքից շնորհքով ենք, բայց մեր մեջ էլ իրենց առանձնահատկությամբ աչքի են ընկնում պարտեզի սաները կամ, ինչպես մենք ենք ասում, «Արևելքի արևները», որոնց համար շատ կարևոր է ինքնուրույնությունը. ամեն ինչ պետք է համով լինի`«նյամ֊նյամ»: Պատկերացրեք՝ խոհանոցային գործունեություն հավաքել ենք պարտեզի ունեցած֊չունեցածը, նստել ենք ու մեծ֊մեծ խմբով ծիրանի ջեմով կարկանդակ ենք թխում, անմահական հոտն էլ տարածել Արևելքով մեկ։ Դե եկեք ու դիմացեք…

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Խաչապուրու խենթացնող բույրը

Արևելքի նախակրթարանի խոհանոցային գործունեությունները ունեն միայն մեզ հատուկ համ ու հոտ, կախված տվյալ ուտեստների և դրանք մատուցելու յուրահատուկ սովորույթներից:
Իմ հայրական ընտանիքում, որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս ուտեստ է համարվում մայրիկիս բաղադրատոմսով պատրաստվող խաչապուրին: Խաչապուրու պատրաստման ձևերին ինձ ծանոթացրել է մայրիկս: Այսօր սաների հետ պատրաստեցինք, մայրս միշտ ասում է, որ խաչապուրին կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Եվ սկսվեց…
Ահա և պատրաստ է: Օ՜, ինչպես է բուրում, և՛ կարմիր է, և՛ փքված, և՛ շերտ-շերտ կարծես: Սաները` գոհ են իրենց աշխատանքից, մնաց համտեսենք, ինչպես սովորությունն է, հավասար կտրելով, բաժանեցինք:

խաչապուրու խենթացնող բույրը

Posted in Նոր սեբաստացիներ 2022֊2023, Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Պիցցայի խենթացնող բույրը

Այսօր՝ լույսը բացվելուն պես, մի անուշ բույր, առանց դուռը թակելու, ներս մտավ Արևելք: խենթանալու է այդ բույրը, այն էլ առավոտ շուտ, սոված փորիիկներիս: Կարծես խաղ ենք սկսում փորիկների հետ. «Բռնի՛ր, թե կարող ես»: Բույրը վազում է, իսկ մենք՝ նրա հետևից: Վերջապես հասանք այն հեքիաթային վայրը՝ բացօթյա խոհանոց:
Սաները, ինչպես միշտ, մինչև մազերի ծայրը ալյուրի մեջ կորած, պիցցա են պատրաստում: Մեկը գրտնակում է խմորը ու տալիս միյուսին: Եվ այդտեղ սկսվում է մեր ամենասիրած տեսարանը. խմորը սաների մի ձեռքից մյուսն է թռչում, հետո բանջարեղենի, պանրի, հավի կրծքամսի հերթն է։ Խմորը գնում է ջեռոց «Քիչ-քիչ սկսում է կարմրել ու արձակել այն սրտամաշ բույրը, որին անկարող ենք դիմանալ: Սաների կեսն էլ սկսում են իրենց սիրած բանն անել՝ վերցնել ու խրթխրթացնելով ուտել պիցցան: Եվ երբ կշտանում են քիչ թե շատ, վերցնում եմ մի քանի կտոր ու գնում տուն:

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Բացօթյա նախաճաշի հրճվանքը

Առավոտյան ժամը 10։20֊ին խոհանոց մտնելիս տեսնում ենք խոհարարների հոգատար ու բարի դեմքերը, ովքեր գեղեցիկ ժպիտով մեզ ուղեկցում է մինչև լողափ՝ նապաճաշի սեղանի մոտ, որտեղ միշտ կգտնենք մեզ համար սիրելի ու համեղ կերակուրներ: Ու բարի ախորժակ մաղթելով սաները անցնում են գործի: 2֊4 տարեկան սեբաստացիների խելքը գնում է, ինքնասպասարկմամբ զբաղվել: Եվ ահա մի այդպիսի օր էր այսօրը:

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Մաշմելո պատրաստելու նուրբ արվեստը

Ողջույն, ժպտալ սիրող մեր ընկերներ, իսկ դուք այսօր ժպտացե՞լ եք։ Մի բան պատմեմ, դուք էլ ժպտացեք։
Այնքան դրական էներգիա է փոխանցվել, որ ուզում եմ անպայման կարդաք և նայեք ։ Եվ իրոք, ամեն մի գործի համար, եթե այն արվում է լայն քայլերով, պետք է մղիչ ուժ՝ սեր և հավես։ Հենց ամենասկզբից մտածում էի, որ սա ուղղակի ժպիտի ու ժպտալու տիեզերական զգացումների մասին է, բայց ոչ․․․ Հենց համի և հոտի «բանաձևը» սա էր. «մաշմելո+Ժպիտ=Ժպիտոմանիա»։
Իսկ դուք երբևէ լսե՞լ եք, որ պարտեզում ծննդյան ծեսի ժամանակ կրակ վառեն` մեր ամենասիրելի քաղցրավենիքը՝ խորովեն։ Այս համեղ աղանդը, որն շատ սիրված է դարձել, կերանք մեկ ակնթարթում։ Ինչպես միշտ՝ այս գործունեությունն էլ նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Սեբաստացի բզեզիկները

Սիրում ենք ամեն առավոտ` գործունեությունից առաջ դուրս գալ, նստել մեր բզեզանոցում ու նայել երկնքին: Նայել ու մտածել, երազել, վերլուծել օրը, լսել թռչունների ձայնը, որ ամենալավ երաժշտությունն է այդ ժամին, կամ ուղղակի նայել սաների եռուզեռին և հիանալ նրաց չքնաղ մոլորակով: Այսօր էլ չդավաճանեցինք մեր վաղեմի սովորությանը ու դուրս եկանք ճաշելու: Օդը կարծես կանգնած լինի: Ոչ մի քամի չկա: Միայն լսվում են սաների զրնգուն ձայներն ու խոհանոցից եկող չխկոցները: Բզեզիկները անցել են գործի բզզզզզզզզզ…

Posted in Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Աղցան շորիկները

Սեբաստացի սաների սերունդը այն հետաքրքիրներից են։ նրանք եզակիներից են, որոնց մանկությունն անցնում է «բնական միջավայրում»։ Նրանց մանկության ամենասիրուն հուշերում կմնա ամենօրյա գործունեության հրճվանքը։ Նրանք նստած են լողափնյա այգում ու սրտատրոփ սպասում են, թե ինչպես են հազարի կամ նեխուրի տերևները դառնում շորիկ աղցան։ Նրանք նայում են մեզ ( ինձ, Աննային, Տաթևին), թե ինչպես ենք, սիրուն և խնամքով, շարում թելի վրա լոբին, վարունգն ու կանաչին, ոգևորված սպասում հագուստի աճելուն։ Որովհետև հազարի տերևները նրանց սիրելին է բոլոր կանաչիներից։ Նրանք լոբին փնջում են իրենց մանրիկ ձեռքում ու հասկանում, որ իմացության հերթական պահը մոտ է։ Ես ժպտում եմ ու էդ ժամանակ երևի դեռ էնքան գիտակից չեմ լինում, որ կարողանամ ամբողջովին զգալ սիրված լինելուս աստիճանը։ Մանկություն. Հետաքրքիր օղակ է, չէ՞: Ամենաուրախ, անհոգ տարիները: Երբ ոչ մի լուրջ խնդրի մասին չենք մտածում, երբ մեզ համար հասանելի չեն մեծական աշխարհում տեղի ունեցող գործերը։ Երբ ուղղակի անում ենք այն, ինչ խելքներիս փչում է: Բայց անընդհատ ուզում ենք մեծանալ ու ավելի ազատ լինել, բայց չենք գիտակցում, որ ազատությունն ու մանկությունը կարելի է նույնականացնել, քանի որ կախված չենք ոչ մեկից: Մեր այսօրվա նմանը չունեցող խաղն էլ վկա։

Posted in Համբարձման ծես, Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Կաթնապուր

Համբարձման ծեսի անբաժան մասն է կազմում Կաթնապուրը։ Ամեն տարի դպրոցի խոհանոցում եփում ենք կաթնապուր: Ո՞վ չի սիրում համեղ ու օգտակար Կաթնապուրը։ Այն եկել է մեր մանկությունից և շարունակում է մնալ մեր սաների սիրած կերակուրներից մեկը։ Միակ ապուրն է, որի մի բաժինը չի բավարարում ոչ մեկին։ Իհարկե տիկին Մարիետան այն շատ համեղ է պատրաստում, բայց մայրիկի պատրաստածը մի ուրիշ համ ու հոտ ունի։ Դե ուրեմն թող սկսվի խոհարարական խենթությունը, և Կաթնապուրի համեղ հոտը լցվի մեր խմբասենյակ: