Posted in Այլընտրանքային նկարչություն, Ծնողական ակումբ

Ոչ ավանդական մեթոդներով նկարչության հրճվանքը

2֊4 տարեկանում սաների մոտ սկսվում է ակտիվ ուսումնասիրության շրջան՝ շփում գույների, ներկերի հետ։ Ոչ ավանդական մեթոդներով նկարչությունը նրանց մոտ միանգամից հագեցնում և՛ խաղալու և՛ խզբզելու ցանկությունը։
Այս փուլում ծնողների խնդիրն է, որ երեխային «համով-հոտով» պատմեն
շրջապատող իրերի մասին, որոնք օգնում են նրանց՝ հասկանալ իրերի նշանակությունները,
բացահայտել օգտագործման նոր եղանակները։
Այս շրջանում սկսում է ակտիվ գործել նաև երեխայի երևակայությունը, նա դառնում է փոքրիկ նկարիչ, սկսում է բացահայտել գույները, սկսում է սիրել հետքեր թողնելու գործընթացը՝ որտեղ նկարչական գործիք կարող է դառնալ ամեն ինչը։ Սաները իրենց նկարած գլուխգործոցով կարող են մի մեծ պատմություն ներկայացնել։ Նրանց նկարի յուրաքանչյուր կետը կամ գիծը իր նշանակությունն է ունենում։ Երբեմն իրենց նկարած նկարներով մի ամբողջ ներկայացում է ներկայացնում, որտեղ իրենք ռեժիսոր են, հորինում են սցենար,
դառնում են փոքրիկ հրաշագործ ու կարողանում են աշխուժացնել ցանկացած
միջավայր։ Հարթակում ծնողն է. Կայի մայրիկ Սաթենիկ Աղասյանը։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն