Posted in Դաստիարակի օրագիր

Մաննի ասեմ ու լցնեմ

Ես և Անուշը զրուցում էինք, իսկ սաները խաղում էին լեգոներով: Հանկարծ խոհանոցից մեզ հարազատ ու համեղ հոտ եկավ: Անի֊Սոֆին վազեց մոտս, ու պսպղուն հայացքով հարցրեց.

֊ Ընկեր Հասմիկ, Հաս՛միկ ի՞նչ են եփում:

֊Մաննի, գնա խաղա, հենց եփի` կբերեմ:

Ուրախացավ և վազեց ընկերների մոտ: Լյուսին նրան հարցրեց.

֊Անի, ինչ ենք ուտելու:

֊Մաննի ա եփում, հիմա կբերի` կուտենք:

Մտածեցի` մի քիչ կատակ անեմ, մոտեցա նրանց ու հարցրի.

֊ Լյուսի, մաննի կուտե՞ս (նա չի սիրում դրանից):

֊Ոչ, չեմ ուտի…

Ես ծիծաղեցի, իսկ Անի֊Սոֆին շարունակեց։

֊Ես կուտեմ, շատ համովա։

Մանի ասեմ ու լցնեմ,
Ջան ճաշիկ, ջան, ջան,
Լցնեմ ափսեն ու շարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն