Posted in Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 17֊րդ հավաք, Այլընտրանքային նկարչություն

Գունագեղ շապիկները

«Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը»:
Մարիա Մոնթեսորի
Պատանեկությունը սովորողների զարգացման կարևորագույն փուլերից է: Կյանքի հենց
այս շրջանում անփոխարինելի է նկարչության դերը: Նկարչությունը ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել
Նրանց : Այն սովորողների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով: Նկարչությամբ հատկապես տպավորվում են
Կրտսեր դպրոցի երեխաները:
Նկարչությունը՝ երաժշտության ու կերպարվեստի գունային ամբողջություն է: Այն նպաստում, պայմաններ է ստեղծում անհատի ամբողջական
դաստիարակության համար, ինչպես նաև ինքնաարտահայտման և միաժամանակ
հոգեբանական լարվածության վերացման միջոց է: Նկարչության ընթացքում կատարելագործվում են բոլոր ֆիզիկական ֆունկցիաները` տեսողական ընկալում, պատկերացում, երևակայություն, հիշողություն, մտծողություն: Այսօր Հարթակում ծնողն է՝ նախագիծի շրջանակներում. Նկարչական պլեներ, բատիկայի վարպետության պարապմունք 5․2, 5․3 դասարանցիների հետ։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն