Posted in Դաստիարակի օրագիր

Գարուն խաղաղության

Գարուն խաղաղության․․․․ Ուրբաթ-համերգ, մայիսի 6, 2022թ.
Իսկական հեղինակային արվեստի ուժն անչափելի է։ Այն ազնվացնում ու վեհացնում է սովորողների հոգին, հարստացնում նրբին գույներով։ Բլեյանի դպրոցի համար արվեստի ամենաբարձր ու վեհ ոլորտում է երաժշտությունը, իսկական երաժշտությունը, կարճ ասած՝ դասական երաժշտությունը։ Սիրով և հուզմունքով ունկնդրեցի Մարինե Ոսկանյանի (ընտիր Մարինե ընկերոջ) ստեղծած հեղինակային մանկավարժությունը՝ Բեթհովենի հնչյունների ներքո, սա է իսկական անխարդախ արվեստը, որն օգնում է մեր հոգուն թռչել գեղեցիկի անսահման աշխարհում ։ Այս է, Արևելքի արվեստի անիմանալի ուժը, սրանով է այն թև տալիս սովորողների հոգուն ու մտքին։ Շնորհակալ եմ 🤍🤍🤍

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն