Posted in Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 17֊րդ հավաք

Ծաղկոցի ստեղծում

Ընկեր Գոհարը ծաղիկներ շատ է սիրում, կապ չունի՝ ինչ տեսակի կամ ինչ գույնի: Ամեն ինչ գիտի դրանց մասին ու ասում է, որ երբ ազատ ժամանակ է լինում, զրուցում է ծաղիկների հետ: Ինչպես սաներն են ասում՝ «ծաղիկների աշխարհում»: Բակում ընկեր Գոհարը նույնպես աճեցնում է տարբեր ծաղկատեսակներ, բայց պարտեզում ծաղկանոց չունեինք։ Այդ հարցը շուտափույթ լուծեցինք և սկսվեց, պարտեզպուրակային աշխատանքները։
Երեկ չարաճճի երեխաների պատճառով մեր նոր ծաղկոցի ծաղիկները շատ տուժեցին: Ընկեր Գոհարը և սաները տխրել էին, չէ՞ որ դա նրանց քրտնաջան աշխատանքն էր, չէ՞ որ նրանք հոգի էին դրել այդ ծաղիկների մեջ: Այսօր Նանեն անզգուշորեն դիպչեց դրանց, Լյուսին նեղվեց և ասաց.

-Դու նույնպես կնեղվես, եթե ինչ որ մեկը անզգուշորեն վարվի քո ամենասիրելի իրերի հետ Նանե՛:

Նանեն ժպտաց ու ոտքը քաշեց այն կողմ։ Ձեզ եմ ներկայացնում մեր նոր ծաղկոցը, որը համեմված է ջերմությամբ և սիրով։

Նախապատրաստական փուլ՝

Ծաղկատունկ՝

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն