Posted in Ճամփորդություն, Նռանե համույթ

Սեր Նռանե

Երեք անգամ զնգացող զարթուցիչը չի կարողանում համոզել ինձ արթնանալ: Զարթուցիչն իր պարտականությունը հանձնում է ամուսնուս:
֊7:25 է, վեր կաց:
֊Հեսա:
֊7:30 է արդեն:Վայ, հիմա վեր կացա:
֊ Հասո, 8:00 է, ուշացար:
-Ինչպե՞ս թե 8:00 է, ֊բղավում եմ ես: Անասելի արագությամբ մի կողմ եմ նետում ծածկոցը, սկսում եմ փնտրել հողաթափերս, հագնվում եմ, պատրաստվում, 3֊5 անգամ ստուգում պայուսակս ու տանից դուրս գալիս:
Իմ օրերը բաժանվում են 2 խմբի հաջողակ օրեր և էլ ավելի հաջողակ օրեր: Հասա կրթահամալիրի Քոլեջ ու սկսվեց…
Ժամը 8։30 էր. Արկածներ երազող ու փնտրող, խենթ ու խելառ դաստիարակներով լի ավտոբուսը ուղևորվեց դեպի վանք։ Ժամեր անց հասանք ։ Օ՜, այդ պահին ավելի լավ լուր չէր կարող հասնել ականջիս, քան այն լուրը, որ հասանք Զմրուխտյա անտառներն ու ոլորապտույտ ճանապարհներն խենթանալու էին, մի մասն էլ գույնզգույն ծաղիկներով լցված դաշտեր էին։ իրականացրեցինք բարձրունքի հաղթահարում Թեժառույքի վանք : Ընդհանուր առմամբ քայլելով մոտ 7 կմ: Քայլում ենք անտառով դեպի վեր: Ներդաշնակ լռություն է տիրում: Ոչ թե անթերի, կատարյալ լռություն, այլ սովորական անտառային մի լռություն` համեմված Լաերտ Գրիգորյան ընկերոջ, ոգևորող խոսքերով:

֊ Հաս դու կարող ես, դանդաղ քայլերով բարձրանում ենք (իմ Անուշի հետ միասին)։

Տերևների մեղմ սոսափն ու միջատների բզզոցը նույնպես այդ լռության մի մասն են: Եվ այդ լռությունը, անկախ քո կամքից, հոգիդ քնքշությամբ է լցնում։ Քայլում ենք և սաղարթների արանքից արևի շողերը դեմքներս են շոյում և պարուրում մեզ հաճելի ջերմությամբ: Եվ թվում է, թե երկար քայլելուց հետո հոգնած ենք լինելու, հասնելով վանք, գտանք հոգու ներդաշնակությունն ու հասանք կատարելության: Միգուցե հենց այդ ժամանակ էլ ցանկություն առաջանա թռչել: Թռչել ազատ ու անկաշկանդ, ճեղքել անսահման երկնքի կապույտն ու հասնել եզրին՝ աշխարհի եզրին: Այնտեղ ամեն ինչ հոգեպարար կլինի, պարզ ու ներդաշնակ։ Հիշողությունները դրանք կյանքի ամենահիանալի երևույթներն են: Երբ կրկին վերապրում ես այն, ինչի միջով անցել ես այսօր: Նրանք քեզ համար դառնում են կյանքի մի շրջան ձևավորող և գեղեցկացնող մասնիկներ: Ապրել ներկայում և երջանկանալ հիշողություններով… Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ես կապրեմ ամենաքաղցր պահերը` ընկերություն, սեր, խենթանալիք միջավայր: Կհայտնվեմ ինձ համար ընտանիք դարձած շրջապատում, իմ հիշողությունների և նրանց բաղկացուցիչ մասը կազմող իմ Նռանե պարային և երգող համույթի հետ միասին: վանքում միասնական շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Մարդյային և հոգևոր կապը ուրիշ է, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էինք ամեն պահը: հաղորդակցվեցինք աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասեսք համաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը ու իմ հոգին աղաղակում է՝ դուք լավն եք, իմ ընկերներ, ես սիրում եմ ձեզ:

Լուսանկարները` ընտիր Անահիտ ջանի

Ֆիլմը` ընկերասեր Սոնա ջանի

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն