Posted in Նռանե համույթ

Պարատուն Գարեգին Գևորգյանի հետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հանդիպեցինք հայտնի բանասեր, պարագետ, ազգագրագետ, դասախոս Գարեգին Գևորգյանին միասին սրտանց պարեցինք, քննարկվեցին պարի արդիական խնդիրները, պարերի վերծանումը

Հայերենը սկսվում է պարից….Պարը որպես առաջին լեզու….
Գարեգին Գևորգյան

Posted in Նռանե համույթ

Սեր Նռանե

Բարև։ Մենք ենք(դաստիարակների լաբորատորիան), ովքեր արդեն երեք տարի պարում և երգում են, Նռանե համույթում։ Նույնիսկ օրն եմ հիշում։ Կուզենայի ավելի շուտ ճանաչել Լաերտ Գրիգորյանին։ Ինչո՞ւ։ Ասեմ։ Ես միշտ ասել եմ, որ Նռանեի շնորհիվ մենք ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց մեծ մասը դարձել են ամենամոտն ու ամենահարազատները։ Ամենակարևորը, նա մեզ օգնեց էլ ավելի լավ պարել, սիրել և գնահատել ազգայինը, չկաշկանդվել, պարը ավելի տեսանելի դարձնել։ Նռանեն, իրոք, բոլորիս առջև մեծ դռներ է բացել։ Այն մի ուրիշ աշխարհ է։ Գուցե այդ աշխարհի հրաշալիությունը լիարժեք միայն պարող աղջիկները հասկանան, բայց դա այդպես է։ մենք սիրում ենք այդ աշխարհը։ Ես միշտ հաճույքով ու սիրով եմ պատմելու մեր համույթի, մեր ընկերության, մեր ուրախ պահերի մասին։
Շնորհավորում եմ բոլորիս։

Մխիթար Սեբաստացի ամենամյա մրցանակակիրներ հանրային ներկայացում

Posted in Նռանե համույթ, Սեմինար պարապմունքներ

Նռանե երգող և պարող համույթ

«Նռանե երգող և պարող համույթը, ունի մի սկզբունք. եթե Ա կետից պետք է հասնել Բ կետ, ինչ էլ ուզում է լինի՝ կհասնենք»։ Նռանեն արդե 3 տարեկան է, դաստիրակներն էլ մասնագիտությամբ՝ պարուհիներ (իհարկե սիրողական հարթաում)։ Մենք ունենք տարբեր նախասիրություններ, վարում ենք ակտիվ կենսակերպ։ Սակայն պարը ուրիշ է բոլորիս համար։ Մեր ոգեշնչման աղբյուրը մեր պարուսույցն է։ Նրա շնորհիվ ենք սիրել պարարվեստը և տարվել դրանով։ 3 տարվա ընթացքում Նռանեն արդեն գրանցել է որոշակի հաջողություններ, մասնակցել տարբեր միջոցառումների։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում, սովորել ենք հետևյալ պարերը։

Կայնե Ֆիդան`

12 ոտք`

Լիկիլի`

Posted in Ճամփորդություն, Նռանե համույթ

Սեր Նռանե

Երեք անգամ զնգացող զարթուցիչը չի կարողանում համոզել ինձ արթնանալ: Զարթուցիչն իր պարտականությունը հանձնում է ամուսնուս:
֊7:25 է, վեր կաց:
֊Հեսա:
֊7:30 է արդեն:Վայ, հիմա վեր կացա:
֊ Հասո, 8:00 է, ուշացար:
-Ինչպե՞ս թե 8:00 է, ֊բղավում եմ ես: Անասելի արագությամբ մի կողմ եմ նետում ծածկոցը, սկսում եմ փնտրել հողաթափերս, հագնվում եմ, պատրաստվում, 3֊5 անգամ ստուգում պայուսակս ու տանից դուրս գալիս:
Իմ օրերը բաժանվում են 2 խմբի հաջողակ օրեր և էլ ավելի հաջողակ օրեր: Հասա կրթահամալիրի Քոլեջ ու սկսվեց…
Ժամը 8։30 էր. Արկածներ երազող ու փնտրող, խենթ ու խելառ դաստիարակներով լի ավտոբուսը ուղևորվեց դեպի վանք։ Ժամեր անց հասանք ։ Օ՜, այդ պահին ավելի լավ լուր չէր կարող հասնել ականջիս, քան այն լուրը, որ հասանք Զմրուխտյա անտառներն ու ոլորապտույտ ճանապարհներն խենթանալու էին, մի մասն էլ գույնզգույն ծաղիկներով լցված դաշտեր էին։ իրականացրեցինք բարձրունքի հաղթահարում Թեժառույքի վանք : Ընդհանուր առմամբ քայլելով մոտ 7 կմ: Քայլում ենք անտառով դեպի վեր: Ներդաշնակ լռություն է տիրում: Ոչ թե անթերի, կատարյալ լռություն, այլ սովորական անտառային մի լռություն` համեմված Լաերտ Գրիգորյան ընկերոջ, ոգևորող խոսքերով:

֊ Հաս դու կարող ես, դանդաղ քայլերով բարձրանում ենք (իմ Անուշի հետ միասին)։

Տերևների մեղմ սոսափն ու միջատների բզզոցը նույնպես այդ լռության մի մասն են: Եվ այդ լռությունը, անկախ քո կամքից, հոգիդ քնքշությամբ է լցնում։ Քայլում ենք և սաղարթների արանքից արևի շողերը դեմքներս են շոյում և պարուրում մեզ հաճելի ջերմությամբ: Եվ թվում է, թե երկար քայլելուց հետո հոգնած ենք լինելու, հասնելով վանք, գտանք հոգու ներդաշնակությունն ու հասանք կատարելության: Միգուցե հենց այդ ժամանակ էլ ցանկություն առաջանա թռչել: Թռչել ազատ ու անկաշկանդ, ճեղքել անսահման երկնքի կապույտն ու հասնել եզրին՝ աշխարհի եզրին: Այնտեղ ամեն ինչ հոգեպարար կլինի, պարզ ու ներդաշնակ։ Հիշողությունները դրանք կյանքի ամենահիանալի երևույթներն են: Երբ կրկին վերապրում ես այն, ինչի միջով անցել ես այսօր: Նրանք քեզ համար դառնում են կյանքի մի շրջան ձևավորող և գեղեցկացնող մասնիկներ: Ապրել ներկայում և երջանկանալ հիշողություններով… Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ես կապրեմ ամենաքաղցր պահերը` ընկերություն, սեր, խենթանալիք միջավայր: Կհայտնվեմ ինձ համար ընտանիք դարձած շրջապատում, իմ հիշողությունների և նրանց բաղկացուցիչ մասը կազմող իմ Նռանե պարային և երգող համույթի հետ միասին: վանքում միասնական շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Մարդյային և հոգևոր կապը ուրիշ է, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էինք ամեն պահը: հաղորդակցվեցինք աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասեսք համաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը ու իմ հոգին աղաղակում է՝ դուք լավն եք, իմ ընկերներ, ես սիրում եմ ձեզ:

Լուսանկարները` ընտիր Անահիտ ջանի

Ֆիլմը` ընկերասեր Սոնա ջանի

Posted in Նռանե համույթ

Պարող դաստիարակը

Բարև։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ։ 2017 թվականին առաջնեկս՝ Նարեն առաջին դասարանի շեմին էր ու մենք փնտրտուքների մեջ ընկանք։ Դստերս համար այլընտրանք էի փնտրում։ Բարի մարդկանց խորհրդով դիմեցի «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց։ Նարեիս հետ անցանք մուտքի ճամբարը, ծանոթացանք հեղինակային կրթական ծրագրի կազմակերպչական պայմաններին և պահանջներին։ Իմ երազանքները օրեցօր իրականանում էին։ Այդ շրջանում ինձ համար բազմաթիվ բացահայտումներ արեցի։ Բավականին ակտիվ ծնող էի, ու հասկացա, որ ցանկանում եմ դառնալ այս մեծ ընտանիքի անդամ։ Սակայն չունենալով մանկավարժական կրթություն, երազանքս մնում էր սարերի հետևում։ Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից են ընկերությունն ու ընկերասիրությունն ։ Ընկերներս խորհուրդ տվեցին դիմել կրթահամալիրի քոլեջ, որն ունի «Նախադպրոցական մանկավարժություն» բաժին։ ԵՎ ահա մի արևոտ ու պայծառ օր, շատ ուրախ ու երջանիկ տրամադրությամբ մտա քոլեջ, որտեղ ինձ դիմավորեց շատ սիրալիր ու հմայիչ ժպիտով Տաթև Բլեյանը։Նա ինձ ծանոթացրեց ուսումնական պլանի հետ, որն իր մեջ ընդգրկում էր մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց֊արհեստանոց լաբորատորիաներով։ Այդ հիշարժան օրից անցել է երեք տարի։

Մտածում եմ ժամանակը հետ տալու մասին: Մտածում եմ՝ արդյո՞ք ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես հիմա է: Ընդամենը երեք տարով հետ եմ գնում, մտքով 33 տարեկան ժամանակներս եմ հիշում: Այդ տարիքում չգիտեի, թե ինչ մասնագիտություն կընտրեմ, մտածում էի ֆիզարձակուդից վերադառնալ նախկին աշխատանքիս, բայց կյանքի ճանապարհներն ինձ այլ ուղղությամբ տարան: Մանկավարժ դառնալու մասին երբեք չէի մտածել, դա կյանքիս երազանքն ու նպատակը չեմ համարել, բայց…

Ես անգամ չէի մտածում դրա մասին, ոչ էլ այն մասին, որ մի օր կորոշեմ դաստիարակ դառնալ: Այդ ժամանակ ընտանիքս էր, տունն ու հարազատ դարձած կենցաղը: Ինձ համար սովորական դարձած գործերը ու ընտանիքիս համար միշտ անսպասելի՝ երբեմնի փախուստները, ու… Ու եթե շարունակեմ պատմել այդ տարիների մասին, մեկ կամ երկու օրն անգամ չի հերիքի:
Հիմա այդ հուսահատ խենթություններով լի տարիներից ընդամենը հիշողություններ են մնացել ու անթիվ նկարներ:
Չէի մտածում, որ մի օր կգրեմ ու կնկարեմ հեղինակային նյութեր, կունենամ բլոգ, ու մարդիկ կկարդան գրածներս ու կդիտեն ֆիլմերս: Բայց հեղինակայինն Մանկավարժությունը
ինձ համար դարձավ կյանքի իմաստ:

Սիրելի` դաստիրակներ, ձեզանից շատերին գուցե ծանոթ է Նելիի կողմից այդքան հաճախ հնչող «ամեն ինչ կիսատ եք թողնում» հանդիմանաընկերական արտահայտությունը: Իհարկե, այնքան էլ հեշտ չէ լսել հանդիմանություններ քո հետաքրքրությունների փոփոխականության վերաբերյալ, հատկապես, երբ ինքներս էլ չենք կողմնորոշվում, թե ինչ ենք ուզում: Իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ սրտանց ցանկանում ենք զբաղվել ինչ որ բանով և… Անհրաժեշտ է հաղթահարել որոշակի դժվարություններ, որոնք «անհետաքրքիր» են դարձնում նոր զբաղմունքը: Հաճախ հենց դժվարություններն էլ ստիպում են հրաժարվել նոր հետաքրքրություններից և փնտրել ուրիշ հետաքրքրություն: Հետաքրքրությունները դրսևորվում են ինչպես գիտելիքների յուրացման ընթացքի, այնպես էլ վերջնական արդյունքի նկատմամբ: Փոփոխական հետաքրքրությունների պատճառներից է այն, որ առավել հաճախ մենք ցանկանում ենք հասնել արդյունքինմիևնույն ժամանակ, հաշվի չառնելով, չկանխատեսելով ընթացիկ դժվարություները, բախվելով դրանց, մենք միանգամից նահանջում ենք և անցնում մյուս հետաքրքրությանը: Դատեք ինքներդ ո՞վ է մտածում, օրինակ, «Այնքան կուզենայի շվի նվագել սովորել»: Ավելի շուտ մենք մտածում ենք. «Այնքան կուզենայի շվիի նվագել իմանալ»…

Երբ հետաքրքրվում ես ինչ որ բանով և ցանկանում սովորել, օգնության է գալիս կամքը, ինչը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել, ավարտին հասցնել մեր նպատակները կառավարելով մեր ցանկությունները: Դու կարո’ղ ես կազմակերպել գործունեությունդ այնպես, որ հասնես նպատակիդ, սակայն, որպեսզի վարվես այդպես, անհրաժեշտ է, որ նպատակդ քեզ համար արժեք ունենա: Երբեմն հետաքրքրություններն ու նպատակները բավականաչափ իմաստավորված չեն լինում, ինչի արդյունքում հաճախակի փոփոխության են ենթարկվում. այսօր մի բան ես ցանկանում, իսկ վաղը բոլորովին այլ բան: Որպեսզի նպատակդ իմաստավորված լինի, մտածի’ր, թե ինչ կարող է քեզ տալ այդ նպատակը (օրինակ` ճանաչում սեբաստացիների շրջանում), ինչ կարող է «խլել» քեզանից (օրինակ ազատ ժամանակդ): Այդպես, համեմատելով տարբեր հետաքրքրությունների դրական և բացասական կողմերը, որոշումը կայացնում ես դու: Իրականացնելով որևէ քայլ նպատակիդ ճանապարհինդու զգում ես, թե ինչպես են աստիճանաբար զարգանում քո կամային որակները, դու ունենում ես դրական զգացողություն հաղթելով ինքդ քեզ, քո վախը, ինչ որ բան անելու նկատմամբ…

Որպեսզի նպատակդ չլինի զուտ համառության արդյունք, անհրաժեշտ է պատկերացնել իրականացրած և չիրականացրած քայլերիդ հետևանքները: Այս հարցում քեզ կարող են օգտակար լինել Նելի Արղության և Լաերտ Գրիգորյան ջաները։ Եվ որ ամենակարևորն է` պատկերացրու այն զգացողությունները, որ կունենաս նպատակդ չիրագործելու կամ իրագործելու դեպքում: Իսկ հիմա, հիմա պարզապես ամառ է… Ընկերների հետ հավաքվելու, պարելու ու երգելու, հին ու նոր
ազգայինը հիշելու, անթիվ կատակներ անելու, տեղ-տեղ էլ՝ նկարվելու եղանակ…

Նկարի թմբլիկը ես եմ սեբաստացիական համայնքում ինձ գիտեն բոլորը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ 1։30ից֊3։00 պարով ու երգով եմ ապրում ու շնչում: Պարում եմ ամեն տեղ՝ լինի տանը, պարտեզում, թե ընկերների հետ, թե մենակ, լինի երաժշտություն, թե նկ։ 34 տշ ւարեկանում, սկսեցի հաճախել Նռանե երգող և պարող համույթ, պարուսուցման և երգուսուցման սեմինարները այնքան հավես են անցնում, որ երբեմն կատակում եմ «ընկեր Լաերտ, որ այսպես շարունակվի, ձեզ հացից կկտրեմ, մեծ ապագա ունեմ»: Սեմինարից հետո երբ գալիս եմ խումբ, դեռ երկար ժամանակ տպավորությունների մեջ եմ լինում, պարի շարժումները կրկնելով, մեծ հետաքրքրություն առաջացնելով սաների շրջանում։ Տրամադրություններս էլ ավելի բարձրանում է այն ժամանակ, երբ սկսում են կրկնօրինակել: Պարը նախակրթարանում է, ապա միացված է լինում ուրախությունը և նույն ֆիլմը` «Իմացության հրճվանքը»: Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի, վազքի, թռիչքի մեջ բոլորին բերքատու են: Այդ հասարակ պարերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած վազվզում ենք ու ճախրում, մոռանում ենք մեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չենք, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Մենք գտնվում ենք այն մեծիկ պարողների խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է ու հրճվելը: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Եթե բարկացած ես, մի լավ բղավում ես կամ էլ լացում ու անցնում առաջ: Դու կարիք չունես քեզ ու քո մեծիկ մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ էր, որ նրանց իրավունք էր վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ էին նրանք, թերևս, իրապես ազատ: Իսկ լիաթոք ազատություն սաներին և մեզ, տալիս է Բլեյանի դպրոցը։ Ամեն սեմինարից հետո հետաքրքիր հարց ու պատասխան է ստացվում ինքս ինձ հետ։

֊Ինչո՞ւ որոշեցի ընտրել հենց պարի սեմինարը:

֊Չեմ կարող ասել, թե ինչու հենց պարը ընտրեցի: Երևի պարով արտահայտում եմ ներքին հույզերս:

֊Ի՞նչ եմ զգում ամեն անգամ մարմարյա սրահում ելույթ ունենալուց առաջ:

֊Ամեն անգամ ելույթից հետո, մի նոր բան եմ սովորում, հուզված ապրումները ինձ ավելի համարձակ են դարձնում:

֊Ոչ միայն պարում եմ, այլ նաև ուսուցանում: Ի՞նչ եմ զգում երեխաների հետ աշխատելիս:

֊Այո, սովորածս փորձում եմ փոխանցել երեխաներին: Երեխաների հետ աշխատելիս կրկնակի անգամ զգում եմ ու համոզվում, որ շատ եմ սիրում պարել:

֊Ի՞նչ է պարը ինձ համար:

֊Ինձ համար պարը հրճվանք է: Այն թողնում է նույն ազդեցությունը, ինչ լողը, լողի համար անհրաժեշտ է ջուր իսկ պարի համար, ազգային երաժշտություն ու ցանկություն: Աշխատելով 2֊ից 5 տարեկանների խմբում նկատել եմ, որ յուրաքանչյուր ծիսական երգ ավելի հեշտ է ընկալվում, երբ այն ուղեկցվում է համապատասխան հավես պարով, շարժումով։ Յուրաքանչյուր երգ, հնչյուն ուղեկցել պարով, ռիթմով ու շարժումով։ Սեմինարի նպատակը նա է, որ ազգային պարն ու երգը մտնի պարտեզ, և դառնա մեր առօրյան։

Ինչքան էլ ասեն, որ ժամանակակից երաժշտություն են լսում, ինչքան էլ ասեն, որ ժամանակակից են հագնվում, չեմ հավատա, որ ունեն ներքին մշակույթ, հոգու մաքրություն կամ հոգում խաղաղություն։Ես էլ չունեի այս ամենը, մինչև «Նռանե»-ի իմ կյանքում հայտնվելը։ Հիմա ամեն բան բացատրեմ…
«Նռանե»-ն կրթահամալիրում գործող միակ ազգային պարի ու երգի խումբն է։ Խումբը ձևավորել ենք մենք՝ Նելի Արղությանը և դաստիարակների լաբորատորիան, և ունենք գեղարվեստական ղեկավար՝ Լաերտ Գրիգորյանը, ով ավելին է, քան ղեկավարը, քան լավագույն ընկերը։ Սեբաստացիներին հայտնի պարի խմբում սովորում ենք պարել ազգային պարեր, ամենասիրելիներից՝ «Գյովնդ», «Քոչարի»։


Երկու տարեկան «Նռանեն» հասցրել է ելույթ ունենալ կրթահամալիրի (մի շարք միջոցառումների ժամանակ)։ Ամեն շաբաթ սովորում ենք նոր պար։ Օրինակ՝ «Թամզարա» պարի, նոր տարբերակը։

«Լիսիցյան պարասրահը» կրթահամալիրի ամենահարազատ վայրերից մեկն է: Իսկ մարտից ամեն շաբաթվա վերջին ուրբաթ օրը այն դառնում է նաև ամենասիրելին՝ չնայած աղմուկին: Այդ օրը լաբորատորիան վերածվում է մի խաչմերուկի, որտեղ «բախվում» են ժամանակակիցն ու հին ազգայինը՝ ազգագրական երգն ու պարը: Արդեն մեկ ու կես ամիս է, ինչ ես նույնպես մասնակից եմ դառնում ամենշաբաթյա այս տոնին, որն իրար շուրջ է հավաքում թե՛ արտաքնապես, թե՛ կենսակերպով ու թե՛ էությամբ ամբողջապես տարբեր մարդկանց, որոնց միավորում է միայն մեկ բան՝ սերը հայկական մշակույթի հանդեպ: Ես ինքնուս եմ: Պարել սովորել եմ ամեն անգամ պարի սեմինարի գալով ու համառորեն փորձելով կրկնել կողքիններիս շարժումները, որոնց անընդհատ խանգարում էի իմ՝ պարել չիմանալով: Բայց աղջիկները պատրաստակամ են եղել՝ օգնելու սովորել պարերը, ու քաջալերել են, երբ ինչ որ շարժում շարունակ չի ստացվել: Ու այդ հանգամանքն այն մագնիսն է, որ երկաթի նման ինձ ամեն անգամ ձգում, քաշում է դեպի Նռանե ու նույնիսկ ոգևորում այնքան, որ հրճվանքս կիսեմ ձեր հետ։ Կարևորն այն է, որ ամսեամիս աղջիները շատանում են, պարելու տեղը՝ փոքրանում, մթնոլորտը դառնում է ավելի ջերմ, իսկ ոգին՝ ավելի հայկական։

Սյուզի Մարգարյանը տարիներ շարունակ ներկայացնում է հայ հոգևոր և դասական երգը սեբաստացի աշխարհին: Եվ ահա հերթը հասավ դաստիարակների լաբորատորիա՝ «Նռանե» համույթին (Գեղ. ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան)։ Մի քանի անգամ հանդիպեցինք և ստացվեց։ Ինձ թվում է միջավայրն է դա որոշում, հեղինակային մանկավարժությունն էլ ուղղորդում մեզ:Առանց կրթահամալիրի այս գործն անել ուղղակի հնարավոր չէ: Երբ ես նոր էի ընդունվել աշխատանքի, արդեն վաղուց հանրահայտ էր «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախումբը(Գեղ.ղեկավար Հարություն Թոփիկյան) ով, կարող ենք ասել, առաջիններից էր, որ բերեց հոգևոր երգը հայ հանդիսատեսին: Ասեմ, որ միջնադարում մեր եկեղեցին արգելում էր կանանց երգեցողությունը: Ընդունված էր, որ պետք է տղամարդիկ երգեին, այսինքն հոգևորականները: Իսկ արդեն Կոմիտասը մեծ աշխատանք արեց և ստեղծեց երգչախումբ: Իհարկե, այդ երգչախմբում կային թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Իսկ «Սեբաստացիներ» երգչախումբը եղավ առաջինը, ով հանդիսատես ունեցավ այդ բնագավառում: Եվ լսելով նրանց ես չէի կարող չոգևորվել, չվարակվել, չցանկանալ օրերից մի օր այդ երաժշտությունը հնչեցնել իմ ձայնի միջոցով: Իհարկե, երբ նոր ես, դա չես հասկանում, բայց ես զգացի շատ շուտ, որ այդ երաժշտությունը շատ եմ սիրում, այդ երաժշտությունն իմ հոգու մեջ է: Եվ այդպես, կամաց֊կամաց եկավ հասավ գիտակից պահը: Արդեն ուրիշ ճանապարհ չկար. այդ երգը հնչեց նաև իմ մեկնությամբ, ինչի համար շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորին: «Նռանե» համույթ, հատված Պատարագից. Մախենեճյան՝ «Տեր ողորմեա» հոգևոր և աստվածաշնչյան թեմայով գրված երաժշտություն։

Պարի սեմինարին հաճախում ենք սիրով և պատասխանատվությամբ: Այդ սերը մեր մեջ առաջացնում է, մեր պարուսույցը՝ Լաերտ Գրիգորյանը: Նա ոչ միայն առաջացրեց սեր պարարվեստի նկատմամբ, այլև դարձավ օրինակ, որին ուզում ենք նմանվել: Պարը դարձել է մեր շաբաթվա բաղկացուցիչ մաս: Ամենշաբաթյա քրտնաջան աշխատանքները չեն հոգնեցնում և ձանձրացնում:
Սկսել ենք պարապել ավելի խորացված: Ամեն անգամ, երբ չի ստացվում այս կամ այն շարժումը, փորձում ենք այնքան, մինչև ստացվի: Հետզհետե առաջանում է հավատ սեփական ուժերի հանդեպ: Այդ հավատն մեր մեջ սերմանում է Լաերտ Գրիգորյանը: Ամեն անգամ, երբ չի ստացվում, նա ասում է. «Դուք կարող եք»: Մենք ամեն ինչ անում ենք, որ արդարացնենք նրա սպասելիքները: Երաժշտությունը հնչեց, հայտարարեցին պարի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով ջեյրանա֊մարալների (ինչպես Նելին ասաց) վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և սկսվեց: Պարում էի այնպես, ասես ինձ ոչ ոք չէր նայում։ Ավարտվեց պարը, լսվեցին բարձր ծափահարություններ… Ես սթափվեցի և հասկացա, որ հերթական հրճվանքն կատարվել է:

Գարնան լիաթոք արտաշունչը գունազարդել է բնության դրախտը: Վերևից գահավիժող ջրվեժները ավելի գեղեցիկ են դարձնում եղանակի սիրուն պատկերը: Երկնքի անափ կապույտը ջերմ գրկել է եկեղեցու դրախտային կտավը: Ամպերը հավաքվեցին ու անձրև մաղեցին երանության վրա:Կարծես թարմության շունչը սփռվեց ամենուրեք: Անձրևի յուրաքանչյուր կաթիլն իր տեղն էր գտնում Դաստիարակների լաբորատորիայի կտավի վրա։ Անձրևից հետո երևաց Արևի երփներանգ գունապնակը: Երաժշտությունը հնչեց, հայտարարեցին մեր համույթի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով աղջիկներիս վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և սկսվեց: Ջրվեժի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ եկեղեցու ուխտի տոնի մասնակիցներ Նռանե համույթ։

Ես ապրում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, դպրոց֊պարտեզ, որն ունի արվեստը և գեղեցիկը գնահատող բնակիչներ: Արդեն երկու տարի է, ինչ ես պարում եմ Նռանե երգող և պարող համույթում: Եվ այս երկու տարվա ընթացքում հասկացել եմ, որ սեբաստացիները շատ լավ հանդիսատես են: Եվ հիմա դրանում էլ ավելի քան վստահ եմ: Երկու օր առաջ Լիսիցյան պարասրահում տոն էր։ Սեբաստացի ծնողների համայնքային համույթով երգում էինք ու պարում: Սեբաստացի հանդիսատեսը ինձ համար ամենաջերմ հանդիսատեսն է, հանդիսատես, որի համար արժե պարել, կատարելագործվել՝ հանդիսատեսին արժանի լինելու համար: Ծնողական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ և ավելի ամրապնդեց ծնող֊պարտեզ֊դաստիարակ կապը։ Եվ ինչպես Նելի Արղությանն է ասում`

Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվեք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։

Մայր դպրոց. Մայիս. Երեսուն հոգի` դաստիրակները և ծնողական համայնքը
լուռ ու ուշադիր լսում են Լաերտ Գրիգորյանի ոգեշնչող կոչը, հնչում է սպասված «Հե~յ»-ը, և սկսվում է հայկական «յարխուշտան»: Սկսում են «Քոչարիով», հետո տղաները դուրս են գալիս շարքերից սկսում են ծափերը, թռիչքները, հարվածները: Պարը նմանվում է իսկական կռվի: Շրջապատող մթնոլորտը քեզ ստիպում է վերապրել պատմությունդ, մտքով հետ գնալ այն ժամանակները, երբ «յարխուշտան» պարում էին պատերազմներից առաջ՝ մարտական ոգին բարձրացնելու համար: Պարը վերջանում է տղաների միաձայն «Հեյ հո»-ով: Սյուզի Մարգարյանը սկսում է պատմել հաջորդ պարի պատմությունը, թե որտեղից է եկել, ով է մշակել և այլն: Ու հանկարծ, տեսնում ես
մեր գլխավերևով անցնող կոպալը: Սկսում է նվագել կենդանի երաժշտությունը: Կոպալի ամեն զարկի հետ սիրտդ սկսում է ավելի արագ աշխատել: Նայում ես շուրջդ, շատ մեծ սեբաստացի համայնքը պարում է։ Այդ պահին մտածում ես, թե որքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար:

Ես այդ պահին ինձ լիովին երջանիկ մարդ եմ համարում: Ես կարծում եմ, ամեն հայ պետք է իմանա գոնե մեկ հայկական, ազգային պար: Եվ քանի որ ազգային պարերից մեկը սովորելով ցանկանում ես ևս մի քանիսը, այնուհետև բոլորը սովորել` ես ցանկանում եմ, որ բոլորդ սկսեք պարել մեր ազգայինը:

Իմ հետաքրքրությունների ու հնարավորությունների բազմազանությունը եթե ընկալեք, ապա կհասկանաք որ ի վերուստ որոշված է իմ «երգող ջ պարող դաստիարակ» դառնալը: Իմ բախտը բերել է՝ ես հնարավորություն ունեմ դուրս գալ այդ բոլոր կաղապարներից ու ցանկացած պահի բացահայտել այն, ինչ ուզում եմ: Շատերի համար թյուր կարծիք կա, որ իմ նման թմբլները, չգիտեն՝ որ չեն կարող պարել պարի համույթում: Բայց երևի հիասթափություն կապրեք, եթե իմանաք, որ նպատակներն իրագործելու համար գոյություն ունի Բլեյանի դպրոցը: Հասկանում եմ, որ պարարվեստի շնորհիվ այժմ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ ազգի մշակույթի կրողն եմ (Այս բառը այդքան էլ չեմ սիրում): Մենք վերջապես պետք է հասկանանք, որ սա մեր այն տարիքն է, երբ մենք պետք է ամեն ինչ փորձենք: Սա նման է համեղ ուտելիքին. եթե սիրում ես խնձոր ուտել, դա չի նշանակում, որ մայրիկի եփած ապուրն էլ չես ուտելու: Եվ առավել ևս, չի նշանակում, որ ապուր ուտել չես կարողանա, եթե խնձոր էլ ուտես: Գիտեմ, խնձորն ու ապուրը իրարից շատ հեռու են, գրեթե այնքան, ինչքան իմ հետաքրքրությունները։