Posted in Վարդավառ

Անձրևաբեր ծես

Այսօր քոլեջ֊պարտեզում իրականացրեցինք հին հայկական ծեսերից մեկը՝ Անձրևաբեր ծեսը։ Ծեսի խորհրդանիշ Նուրի տիկնիկը, ծիսական երգերն ու ջուրը մեծ ուրախություն պարգևեցին սաներին։ Սաներին և բոլորին հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է ստեղծվել Անձրևաբեր ծեսը, որտեղից է եկել այս ազգային և ծիսական գոհարը։ Մի անգամ մայրս պատմեց, թե ինչպես է մի քարքարոտ ու անմարդաբնակ տարածք (իմ սեր Ջավախքը) դարձել իր պապերի բնօրրանը։ Գաղթի ժամանակ, ջուրը չի եղել։ Նրանք օրեր շարունակ, ջուր չէին խմել, նրանց վշտից ու ծարավից խամրած աչքերը նայում էին երկնքին՝ փնտրելու անձրևաբեր ամպի մի պատառիկ, լռության մեջ փորձում էին որսալ անձրևի կաթիլների ոտնաձայները։ Ցանկացել են, որ երկնքից հորդ անձրևը անվերջ թափվի ցած։ Բնությունը առատաձեռն է։ Առավոտ էր։ Արեգակի լուսաշող ճառագայթներից այդ օրը կարծես ուրախություն էր ծորում՝ մեղրի պես քաղցր, լուսաբացի պես հանդիսավոր։
Լույսի, կյանքի ու հույսի առավոտ էր այդ առավոտը։ Կյանք պահպանելու զորությունը նրանք գտան երկնքի ընդերքից բխող պարզ, զուլալ ու կենսատու ջրերում։ Այդ ջրով է ոռոգվում հանդ ու անդաստան, այդ ջրերում են լողանում և զորություն առնում նրանց երեխաները, այդ ջրով են իրար շաղախում կիրն ու ավազը, քարը քարին դնում, երկիր շենացնում։ Ծեսի ընթացքում գյուղացիները, մեր տատիկ֊պապիկները երկնքից անձրև են խնդրել, որ դաշտերը ջրվեն և առատ բերք լինի։
֊Անձրև, անձրև, գոլ էրա,
֊Ցորեն հացը բոլ էրա…

Posted in Այլընտրանքային նկարչություն

Ալրաթաթաղ մռութիկներ

Ընկերական կապերն կրթահամալիրում հաստատվում են մի հայացքով, մի ժպիտով։ Ժպտացող և հրճվող սաներին տեսնելով՝ մենք ժպտում ենք ի պատասխան, և ուղեղն էնդորֆին է արտադրում, որն ապահովում է ուրախ տրամադրությունը։ Ժպիտով մենք դիմավորում ենք լավագույններին և ապրում իմացության հերթական ակնթարթը։ Մի քանի այսպիսի ժպիտներից սկսվեց, մեր այսօրվա ալրաթաթաղ խաղը։

Posted in Այլընտրանքային նկարչություն

Գույնզգույն խենթություններ

Ո՞վ իր կյանքում խենթություններ չի արել: Եթե լարենք մեր միտքը և մտովի հետ գնանք, հաստատ ինչ որ դեպքեր կհիշենք՝ կապված հարազատների հետ: Կան խենթություններ, որոնց պատճառով մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Ես այդ տիպի խենթություններ մի անգամ չէ, որ արել եմ: Այսօրվա գույնզգույն ժպիտներն էլ վկա։
Եվ այսպես, այնքա՜ն խենթություններ կան, որ հաշվել էլ չեմ կարող, բայց այսօրվա կիսատաբատի «թաթիկանկարչությունը», իսկական հրճվանք էր, ամեն անգամ դա հիշելիս կապրեմ այն զվարճանքը, որ զգում եմ հիմա: Ինձ թվում է՝ բոլորս կարիք ունենք խենթությունների: Ես խենթություն ասելով հասկանում եմ ուրախ պահեր, վախ և միևնույն ժամանակ, շատ մեծ համարձակություն, որոնք քեզ ստիպում են զգալ ինքնաբուխ պահի հաճույքը: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց կյանքը ձանձրալի է, միապաղաղ. գուցե խենթություններ անելու ժամանա՞կն է: Նամանավանդ ամառ է:

Մանկություն՝ մեր կյանքի ամենաուրախ, ամենաերջանիկ ու անհոգ տարիները։ Որքան հրաշալի ու հավես ժպիտներ կան այստեղ։ Ամառային պարտեզ անվերջ վազվզել, անվերջ խաղալ․․․
Մանկություն․ մեր կյանքի թերևս ամենահրաշալի ժամանակահատվածը․․․
«Ներկեր, գույնզգույն, հրճվանք, իրական միջավայր»․․․ Անվերջ կարող եմ շարունակել այս շարքը։ Սրանք են մեր մանկության ամենաները․․․

Posted in Հաշվետվություն

Տեղեկանք. 2021֊2022 ուսումնական տարի

Հասմիկ Հարությունյան.

2021֊2022 թթ ուսումնական տարում  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի` դաստիարակ։ 

Հասմիկ Հարությունյան` ուսումնական բլոգ

1. 2021֊2022 ուստարվա նախանրթարանի կարգեր 

2. 2021֊2022 ուստարվա նախակրթարանի օրացույց 

3․Աշնանային  պարտեզ 

4. Ձմեռային պարտեզ 

5․Գարնանային պարտեզ 

6․Ամառային պարտեզ 

7․ ՍեպտեմբերՕգոստոս ամիսների աշխատանքային նախագծեր՝ 

8․ՍեպտեմբերՕգոստոս ամիսների հաշվետվություններ՝ 

Ընտանեկան նախագծեր 

Ծեսերի և ստուգատեսերի փաթեթներ 

Սեմինար, ինքնակրթություն 

Բլոգային ցուցանիշներ`

  • Սեպտեմբեր՝ մուտք-142, դիտում-314, հրապարակում- 30
  • Հոկտեմբեր՝ մուտք-128, դիտում-211, հրապարակում-24
  • Նոյեմբեր՝ մուտք-103, դիտում-256, հրապարակում-19
  • Դեկտեմբեր` մուտք-510, դիտում-1244, հրապարակում-50
  • Հունվար` մուտք 461, դիտում-861, հրապարակում- 22
  • Փետրվար` մուտք-214, դիտում-886, հրապարակում- 225
  • Մարտ՝ մուտք-76, դիտում-131, հրապարակում-22
  • Ապրիլ՝ մուտք-75, դիտում-127, հրապարակում- 19
  • Մայիս՝ մուտք-127, դիտում-200, հրապարակում-
  • Հունիս՝ մուտք-91, դիտում-169, հրապարակում-12
  • Հուլիս՝ մուտք-30, դիտում-10, հրապարակում-2
  • Օգոստոս՝ մուտք-, դիտում-, հրապարակում- 

Սաների թիվը ըստ ամիսների՝ 

  • Սեպտեմբեր-30
  • Հոկտեմբեր-28
  • Նոյեմբեր- 28
  • Դեկտեմբեր֊28
  • Հունվար- 21
  • Փետրվար-23 
  • Մարտ- 24
  • Ապրիլ-26
  • Մայիս- 26
  • Հունիս- 26
  • Հուլիս- 12
  • Օգոստոս֊12