Posted in Հակաբացիլ Կոմիտաս, Ամառային պարտեզ

Հունիսմեկյան տոնը Արևելքում

Հունիսմեկյան առավոտն սկսվեց տոնական տրամադրությամբ՝ սաների մի ձեռքին փուչիկներ էին, իսկ մյուսին՝ քաղցրավենիքներ: Այդքան էլ էական չէ, թե որ օրը կնշես երեխաների տոնը: Յուրաքանչյուր օրը պետք է նվիրել նրանց: Ժպիտ պարգևել է պետք նրանց, լցնել օրերը ուրախությամբ։Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով: Արևելքում ամեն կողմից թող լսելի լինի մանկական զրգուն ծիծաղ, անհոգ շաղակրատանք ու երգ: Սեբաստացիական աշխարհը նաև երեխաների ժպիտներից է ջերմանում…Ես վստահ եմ, այս տարի կրկնակի շուքով նշեցինք Հունիսի մեկը՝ քանի որ մեր Նանեի ծննդյան ծեսն էր այսօր: Իսկ այժմ մենք ի սրտե շնորհավորում եմ ամբողջ աշխարհի ու հատկապես՝ սեբաստացի երեխաների հրաշք տոնը՝ Հունիսի մեկը, թող բոլոր երեխաների կյանքը շարունակվի որպես ժպիտների շքերթ:

Հակաբացիլ Կոմիտաս`

Հունիսմեկյան ծննդյան ծես`

Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով: Շնորհավոր մեր լույս Նանե👧

Ցնցուղախաղեր,հունիսմեկյան խրախճանք`

Ցնցուղախաղերի հրճվանքը