Posted in Ճամփորդություն, Նռանե համույթ

Սեր Նռանե

Երեք անգամ զնգացող զարթուցիչը չի կարողանում համոզել ինձ արթնանալ: Զարթուցիչն իր պարտականությունը հանձնում է ամուսնուս:
֊7:25 է, վեր կաց:
֊Հեսա:
֊7:30 է արդեն:Վայ, հիմա վեր կացա:
֊ Հասո, 8:00 է, ուշացար:
-Ինչպե՞ս թե 8:00 է, ֊բղավում եմ ես: Անասելի արագությամբ մի կողմ եմ նետում ծածկոցը, սկսում եմ փնտրել հողաթափերս, հագնվում եմ, պատրաստվում, 3֊5 անգամ ստուգում պայուսակս ու տանից դուրս գալիս:
Իմ օրերը բաժանվում են 2 խմբի հաջողակ օրեր և էլ ավելի հաջողակ օրեր: Հասա կրթահամալիրի Քոլեջ ու սկսվեց…
Ժամը 8։30 էր. Արկածներ երազող ու փնտրող, խենթ ու խելառ դաստիարակներով լի ավտոբուսը ուղևորվեց դեպի վանք։ Ժամեր անց հասանք ։ Օ՜, այդ պահին ավելի լավ լուր չէր կարող հասնել ականջիս, քան այն լուրը, որ հասանք Զմրուխտյա անտառներն ու ոլորապտույտ ճանապարհներն խենթանալու էին, մի մասն էլ գույնզգույն ծաղիկներով լցված դաշտեր էին։ իրականացրեցինք բարձրունքի հաղթահարում Թեժառույքի վանք : Ընդհանուր առմամբ քայլելով մոտ 7 կմ: Քայլում ենք անտառով դեպի վեր: Ներդաշնակ լռություն է տիրում: Ոչ թե անթերի, կատարյալ լռություն, այլ սովորական անտառային մի լռություն` համեմված Լաերտ Գրիգորյան ընկերոջ, ոգևորող խոսքերով:

֊ Հաս դու կարող ես, դանդաղ քայլերով բարձրանում ենք (իմ Անուշի հետ միասին)։

Տերևների մեղմ սոսափն ու միջատների բզզոցը նույնպես այդ լռության մի մասն են: Եվ այդ լռությունը, անկախ քո կամքից, հոգիդ քնքշությամբ է լցնում։ Քայլում ենք և սաղարթների արանքից արևի շողերը դեմքներս են շոյում և պարուրում մեզ հաճելի ջերմությամբ: Եվ թվում է, թե երկար քայլելուց հետո հոգնած ենք լինելու, հասնելով վանք, գտանք հոգու ներդաշնակությունն ու հասանք կատարելության: Միգուցե հենց այդ ժամանակ էլ ցանկություն առաջանա թռչել: Թռչել ազատ ու անկաշկանդ, ճեղքել անսահման երկնքի կապույտն ու հասնել եզրին՝ աշխարհի եզրին: Այնտեղ ամեն ինչ հոգեպարար կլինի, պարզ ու ներդաշնակ։ Հիշողությունները դրանք կյանքի ամենահիանալի երևույթներն են: Երբ կրկին վերապրում ես այն, ինչի միջով անցել ես այսօր: Նրանք քեզ համար դառնում են կյանքի մի շրջան ձևավորող և գեղեցկացնող մասնիկներ: Ապրել ներկայում և երջանկանալ հիշողություններով… Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ես կապրեմ ամենաքաղցր պահերը` ընկերություն, սեր, խենթանալիք միջավայր: Կհայտնվեմ ինձ համար ընտանիք դարձած շրջապատում, իմ հիշողությունների և նրանց բաղկացուցիչ մասը կազմող իմ Նռանե պարային և երգող համույթի հետ միասին: վանքում միասնական շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Մարդյային և հոգևոր կապը ուրիշ է, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էինք ամեն պահը: հաղորդակցվեցինք աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասեսք համաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը ու իմ հոգին աղաղակում է՝ դուք լավն եք, իմ ընկերներ, ես սիրում եմ ձեզ:

Լուսանկարները` ընտիր Անահիտ ջանի

Ֆիլմը` ընկերասեր Սոնա ջանի

Posted in Ճամփորդություն

Ջրվեժի կտավը

Գարնան լիաթոք արտաշունչը գունազարդել է բնության դրախտը: Վերևից գահավիժող ջրվեժները ավելի գեղեցիկ են դարձնում եղանակի սիրուն պատկերը: Երկնքի անափ կապույտը ջերմ գրկել է եկեղեցու դրախտային կտավը: Ամպերը հավաքվեցին ու անձրև մաղեցին երանության վրա:Կարծես թարմության շունչը սփռվեց ամենուրեք: Անձրևի յուրաքանչյուր կաթիլն իր տեղն էր գտնում Դաստիարակների լաբորատորիայի կտավի վրա։ Անձրևից հետո երևաց Արևի երփներանգ գունապնակը: Երաժշտությունը հնչեց, հայտարարեցին մեր համույթի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով աղջիկներիս վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և սկսվեց: Պարում էինք այնպես, ասես մեզ ոչ ոք չէր նայում։ Ավարտվեց պարը, լսվեցին բարձր ծափահարություններ… Ես սթափվեցի և հասկացա, որ հերթական հրճվանքն կատարվել է, այն էլ իմ ծննդավայրում: Ջրվեժի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ եկեղեցու ուխտի տոնի մասնակիցներ Նռանե համույթ։

Posted in Ձմեռային պարտեզ, Ճամփորդություն, Մարզական պարտեզ

2022 թիվն էր. Մտանք Լեռնանիստ

-Ո՞ւր եք գնում, երթուղայինը այստեղ է աղջիկներ: Վարորդ Հովհաննեսի ձայնով ազդարարվեց, ճամփորդության սկիզբը։ Երթուղայինը շարժվեց. Լեռնանիստը սպասում էր մեզ: Գնացինք…
27 սեբաստացի երիտասարդների մի հարկի տակ պատկերացնո՞ւմ եք, այն էլ Լեռնանիստում, եթե՞ այո, ուրեմն լավ երևակայություն ունեք:
Սկսեմ սկզբից ու պատմեմ, թե ինչպես դաստիարակների մի մեծ խումբ որոշեց «նվաճել» Լեռնանիստի սպորտային բազան: Բայց ինձնից լավ կպատմի նա, ով անձամբ ստանձնել էր կազմակերպման բարդ աշխատանքը: Որոշեցի մի քանի հարց տալ «Դաստիարակների լաբորատորիայի» ղեկավարին, Ճամփորդության ծրագրային համակարգող Նելի Արղությանին, հասկանալու համար նախաձեռնության էությունը:
֊Նել, մի քիչ պատմիր գաղափարի մասին:
֊Նախաձեռնությունը ենթադրում է ձմեռային մարզական խաղերի շրջանակում կազմակերպել արտագնա ճամփորդություն և 1֊օրյա ակտիվ հանգիստ (ստուգատես) դաստիարակների համար: Նպատակը հնարավորություն տալն է հետաքրքիր կազմակերպելու որպեսզի հանգիստը լինի կազմակերպված, և յուրաքանչյուրը մաքսիմալ հաճույք ստանա այն ժամանակից, որ անց է կացրել այս մեկ օրվա ընթացքում:
֊Նման ծրագրերը շարունակական կլինե՞ն:
֊Հուսանք՝ այո: նշեց, որ նման ծրագրեր նորից կկազմակերպվեն և նոր հետաքրքիր տարբերակներով։
Սա լրագրողական մասն էր, հիմա պատմեմ իմ սպասումների, զգացածի ու տպավորությունների մասին:
Ինձ համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ են, ովքեր իրենց ջերմությամբ կյանք են տալիս այն հողին, որի վրա ապրում են: Որևէ նոր տեղում հայտնվելով՝ տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ չմոռանաք փորձել ճանաչել մարդկանց, ովքեր մեզ հետ են: Օրինակ, ճանաչելու համար կրթահամալիրը պետք է ճանաչել սեբաստացիներին: Մեր ճամփորդությունները ուրիշ ջերմությամբ եմ սիրում, ամեն այցս տոն է, նոր տպավորությունների աղբյուր: «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը գունեղ է իր երիտասարդներով՝ իրարից տարբեր ու իրար շատ նման… Բազմակետերը ավելանում են խոսքիս մեջ ու այն դարձնում կցկտուր, մտքերս մի պահից մյուսն են գնում, մի կադրը փոխվում է մյուսով, իսկ բառերը նույն արագությամբ չեն նկարագրում զգացածս:
Կհասկանա՞ք:

Posted in Ճամփորդություն, Բարի լույս Ագարակ

Բարի օր Ագարակում

Ամիսներ են անցել, երբ վերջին անգամ եկել էինք կրթահամալիրի Ագարակ։ Սակայն պահի ջերմությունը մնացել էր երկար, որովհետև իսկական կոլորիտային զգացմունքները հիշվում են առաջին սիրո ջերմ ելևէջների նման:
Ագարակը գեղեցիկ է․․․
Այստեղի դեպքերը, դիպվածները, որոնց գեղեցկության մեր պատկերացումների մասին խոսել չենք կարող, որովհետև պետք չեն բառեր, որոնք կբացատրեն մեր զգացածը: Ճանապարհորդություն, բարձրունքի հաղթահարում, ձիավարություն, ինքնուրույն լինելու և վայելելու հրճվանքը։

Posted in Ճամփորդություն, Ամառային պարտեզ

Մեկօրյա այց Դդմաշեն

Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մարզի դրական առանձնահատկություններին, այն կրթական ոլորտում դեռևս ունի մեկ չլուծված խնդիր։ Չունի Բլեյանի դպրոց֊պարտեզի նմանը չունեցող մոդելը։ Այսօր «Բլեյան բաց ցանց» նախագծով այցելեցինք Դդմաշենի մանկապարտեզ։ Այս նախագծի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության կրթական դրական աճին։ Հեռախոսիս ինքնաթիռի ռեժիմը միացրի, ու դուրս եկա տանից, որ Կոմիտասյան հնչյունների ներքո հավեսով սկսենք մեր ճամփորդությունը։ Չիգիտեմ, որ երրորդ անգամն է արդեն, որը մեզ (Արևելքի խենթ սեբաստացիներին) մեքենան բերում է Գեղարքունիքի մարզ։

Ճանապարհին հանդիպեցինք Արմենին (շատ դրական էներգետիկայով երիտասարդին)։ Նրա հետ սկսվեց սեբաստացի նախագծային խմբի այսօրվա մեկնարկը՝ Խլխլում (Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ)։

Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, շատ ու շատ հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Իհարկե, ես չեմ ասի, որ չկան նման համայնքներ, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ Դդմաշենը այդպիսին չէ։ Բայց գիտե՞ք՝ Դդմաշենը, քաղաքից առանձնապես չի էլ տարբերվում։ Քաղաքացուն վայել կյանք են ապրում համայնքի բնակիչները, միայն այն տարբերությամբ, որ հիմնական աշխատանքը հողագործության հետ է կապված։ Դդմաշենի մանկապարտեզը այնքան գեղեցիկ է վերանորոգված, որ այնտեղ կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում, այստեղ շուտով կգործեն հեղինակային մանկավարժությամբ, որոնք մանկապարտեզի երեխաների համար այլընտրանք կլինի։ Իսկ պարտեզի բակում իսկական զբոսայգի են կառուցել. գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, նստարաններ և ազատ տարածք քայելու, հանգստանալու, սաների հետ խաղալու համար։ Դդմաշենի բնության մասին խոսելն ավելորդ է։ Նրանք, ովքեր նկատում և սիրում են գեղեցիկը, անկասկած չեն կարող անտարբեր անցնել այդ գեղատեսիլ բնության կողքով։

֊Ամենալավ ամառային օրը, ֊ վստահ եմ՝ վերջում հաստատեցին բոլորը:
Դդմաշենի մանկապարտեզում ծանոթացանք թե՛ սաների, թե՛ ուսուցչական աձնակազմի հետ։ Հետևաբար մտավախություն կար՝ կմերվեի՞նք իրար և կդառնայի՞նք արդյոք միասնական թիմ, թե` ոչ: Բայց…
֊Այ կտեսնեք՝ էս ընթացքում էնքան ենք կապվելու իրար, որ չենք էլ ուզելու տուն վերադառնալ, ֊ասացի ես աղջիկներին և չսխալվեցի:
Առաջին փուլը ծանոթության էր: Մենք ներկայացանք, պատմեցինք, թե ինչպես ենք դարձել Բլեյան ցանցի անդամ, ինչպես սկսվեց մեր պատմությունը Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, քննարկեցինք մեր անելիքները, կազմեցինք գործունեության օրակարգը:
Դե, ջերմ մթնոլորտի մասին խոսելն անգամ ավելորդ է: Մենք սկզբում հավաքվեցինք բակում և հետաքրքիր, նախավարժանքով, ռոդարիական խաղերով, այլընտրանքային նկարչությամբ, ցեխախաղերով։ Քնի ծեսով ավարտեցինք մեր առաջին օրը՝ մեծ ակնկալիքներով և հույսերով (որոնք, վստահ եմ՝ արդարացան բոլորիս մոտ) սպասելով հաջորդ հանդիպմանը: Հավեսի նախավարժանք և ինքնագլորներով շքերթ, համեմված Ռոդարիական մարզական խաղերով, Սյուզաննա Սարգսյանի հետ`

Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը և Քնի ծեսը ֆլեյտայի կախարդական հնչյունների ներքո, Տաթև Մանվելյանի հետ`

Այլընտրանքային նկարչության, ցեխախաղերի և բնագիտական փորձի հրճվանքը, Հասմիկ Հարությունյանի և Ինգա Անտոնյանի հետ `

Օրը ամփոփեցինք, գեղատեսիլ Սևանին հյուրընկալվելով։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին Սևանա լիճը չի կորցնում իր գեղեցկությունը։ Սակայն ամռանը Սևանա լճի գեղեցկությունը, կարելի է ասել, կրկնապատկվում է։ Այն իր հյուրընկալ դռները բացում է ոչ միայն իր համաերկրացիների, այլ նաև օտարերկրացիների առջև։ Սևանին խոսքեր պետք չեն, Սևանը մեր սիրուն և հոգատարությանն է սպասում: Հետաքրքիր է այն զգացողությունը, երբ ներս մտնելով վանք, մի պահ քեզ համարում ես այն բազմաթիվ քրիստոնյաներից մեկը, ովքեր Տեր Հովհանու աղոթքի զորությամբ վերածվում են աղավնու և խաչքարերով պատված հրվանդանի բարձունքից լճի վրայով ճախրում են կղզի:

Posted in Ճամփորդություն, Ծնողական ակումբ

Ծնողական ակումբ Ագարակում

Արևելքի ծնողական ակումբը այսօր, հերթական սեմինարի շրջանակներում նախատեսված էր իրականացնել իր տեսակի մեջ յուրահատուկ ձիավարություն կրթահամալիրի Ագարակում։ Որի ընթացքում հնարավորություն ունեցանք հիանալու մեր Ագարակի անզուգական գեղեցկությամբ, ծանոթանալու նրա հյուրընկալ մարդկանց հետ, շնչելու սեբաստացիական թթվածնով հարուստ օդն ու մի լավ հանգստանալու բնական֊բնության գրկում: Արևելյան դպրոցից, Մայր դպրոցի երթուղիների մոտով, Բանգլադեշյան քայլարշավ֊սահարշավ դեպի Ագարակ`

Բարի լույս Ագարակ և բացօթյա նախաճաշի հրճվանքը`

Թումանյանական քառյակներ ընթերցման հրճվանքը։ Թումանյանը քառյակներ շատ ունի, որոնք հատկապես առանձնացնում եմ, կախված միջավայրից, զրույցի թեմայից, մի խոսքով՝ կախված նպատակից։ Այսօր կրթահամալիրի Ագարակում Արևելքի ծնողական ակումբը, մեծն գրողի քառյակներից ընթերցեցին։ Թումանյանը շատ սեղմ ու գեղեցիկ ձևով ներկայացրել է մեր կյանքը, քառյակի մեջ`

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարմաբ, ձիավարության հրճվանքը ծնողական համայնքի հետ`

Իսկ վերջում կենդանիներին կերակրեցինք գազարով, կաղամբով և շաքարով`

Posted in Ճամփորդություն, Աշխատանքային նախագծեր, Ծնողական ակումբ

Ծնողական ակումբ Ագարակում

«Ծնողական ակումբ Ագարակում» ուսումնական նախագիծ։

Օրը՝ փետրվարի 20ին շաբաթ։

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ

Ժամը՝ 10:00֊12:00:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 125045
Նախագիծ՝ «Ծնողական ակումբ Ագարակում» 

  • 10:00-10:30-
    Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
  • 10:30-11:00-Նախաճաշ Ագարակում:
  • 11:00-11:30-Կենդանիների խնամք,կենդանագովք, մաքուր միջավայր։
  • 11:30-12:00- Ձիավարության և Թումանյանական ստեղծագործությունների հրճվանքը Ագարակում։
  • 12:00-Վերադարձ:
  • Երգեր`«Ձիուկ», «Արևների» շարք, «Տիտոխիկ», «Խնոցիներ»:
  • Ոտանավորներ` Թումանյանական ստեղծագործությունների շքերթ։
  • Պատասխանատուներ`
  • Դաստիարակներ (Հասմիկ Հարությունյան, Անուշ Բոյնարգյան, Քրիստինե Հովսեփյան, Հասմիկ Արթենյան
  • Լուսաբանումը (Հասմիկ Հարությունյան)

Նախապատրաստական փուլ.

  • գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
  •  քայլարշավ դեպի Ագարակ,
  • ուղիղ եթերներ:

Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
Ճամփորդության հրճվանքը ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում
  • Թումանյանական ստեղծագործությունների ընթերցում։
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • աղբի տոպրակ,
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Մեդիագործիք՝

  • հեռախոս

Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները և ծնողները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-4 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ։

Posted in Ճամփորդություն, Աշխատանքային նախագծեր

«Բարի լո՜ւյս, Ագարակ»

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 23 ուրբաթ։

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:30:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094֊12֊50֊45
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

09:00-9:30-Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
09:30-10:00-Առավոտյան ծես, «Ռոդարիական մարզական խաղեր»։
10:00-10:30-Նախաճաշ Ագարակում
10:30-11:00-Կենդանիների խնամք։
11:00-11:30-Ծիսական արարողություն՝ կենդանագովք»:
11:30-12:30-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »:
12:30-13:00- «Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում:
13:00-Վերադարձ:
Ռոդարիական խաղերվազք և ցատկ արգելքների հաղթահարում. « ո՞վ կհաղթի ձիուկին, իշուկին, պոնիին…»: Ագարակի ծիսական ուտեստներԼոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
Երգեր«Ձիուկ», «Արևների» շարք, «Գունդ անեմ», «մ Ոտանավորներ«Շունը», «Աքաղաղն ու կտուրը»,
Խաղիկներ«Թոնիր»: Պատասխանատուներ երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։
Նախապատրաստական փուլ.

ճամփորդության քարտեզագրում,
գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
քայլարշավ դեպի Ագարակ,
ուղիղ եթերներ:
Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
լավաշթխիկ+ լավաշուտոցի,
շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:
Անհրաժեշտ իրեր՝

ուսապարկ,
ախտահանիչ նյութեր՝ ալկոգել, սպիրտային լուծույթ
բրդուճներ,
ջուր,
թաց և չոր անձեռոցիկներ,
արևապաշտպան գլխարկ,
բուժական արկղիկ,
աղբի տոպրակ,
մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:
Մեդիագործիքներ՝

հեռախոս,
պլանշետ,
ֆոտոխցիկ,
ձայնագրիչ:
Նախագծի իրականացման նկարագրությունը՝

Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները, վերնացումները. ուղիղ եթերներ:
«Բլբլուկ Խենթուկներ» ռադիո:
Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում:
Երգ ու պարի ֆլեշմոբ:
Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

2-5 տարեկաններ,
դաստիարակներ,
ծնողներ,
երաժշտության դասավանդողներ
ծրագրի ղեկավարներ:
Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Posted in Ճամփորդություն, Բարձրունքի հաղթահարում

Բացահայտելով չքնաղ Լոռին

Այս անգամ դաստիարակների լաբորատորիայի ճամփորդության ուղին դեպի Լոռի էր։ Իսկ իմ ուրախությանը չափ չկար, որոհետև վաղուց էի երազում գնալ Լոռի: Ուզում էի տեսնել այն հրաշք վայրը, որի մասին Թումանյանը այդքան պատմել ու բանաստեղծության ձևով։ Առավոտյան ժամը 7֊ին Հանրապետության հրապարակից ճանապարհ ընկանք: Ճանապարհը շատ երկար էր ու ոլորաններով հարուստ, չնայած Լոռվա չնաշխարհիկ բնությունը կոծկում էր ամեն ինչ: Առաջին վայրը, ուր հասանք, Հնեվանքն էր: Ամպերի մեջ էր թառել Հնեվանքը, որն էլ ավելի էր գեղեցկացնում նրան։ Հնեվանքից հետո շարժվեցինք Տորմակավանք: Ախ գիտե՞ք ինչքան դժվար էր լսել այդ մի նախադասությունը , կտրվել բնությունից, թարմ օդից ու խոտերից և վերադառնալ մեր քաղաքի կիզիչ արևին։ Աննսահման կարելի է խոսել Լոռվա քարի, օդի, սարերի և ամեն ինչի մասին։ Ավելին ասեմ, Լոռվա մասին պետք չէ խոսել, այն պետք է միայն տեսնել ու զգալ։ Հա մոռացա ասեմ, այցելեցինք նաև Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի։ Ստորև ձեզ եմ ներկայացնում Չքնաղ Լոռու սիրառատ ֆիլմերը։

Բարձունքի հաղթահարում դեպի Հնեվանք`

Հնեվանք`

Տորմակավանք`

Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի`