Posted in Աշխատանքային նախագծեր

Հոկտեմբեր

Աշնանային պարտեզ

Նախակրթարանի օրացույց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45֊09.30։ Դաստիրակներից մեկը 8։30 լինում է խմբասենյակում,
  • զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում բակում, ծնողի մուտքն արգելվում է:
  •   Աշնանային պուրակի խնամք։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն
  • Բնագիտական փորձերի շարք ենք առանձնացրել, որոնք իրականցնելու ենք նախակրթարանի սաների հետ:
  • Սենյակային բույսերի խնամքը դառնալու մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասը: Իրականացնելու ենք մի շարք բնագիտական գործունեություններ
  • և՛ պարտեզի ներսում, և՛ պարտեզի տարածքում, և՛ պարտեզից դուրս:
  • Տեխնոլոգիա
  • Ցանկացած տեխնոլոգիական աշխատանք վերածվում է խաղ-աշխատանքի: Կարևոր խնդիր է երեխային ընդգրկել տարբեր տեխնոլոգիական գործունեությունների մեջ, երեխայի աչքերով,խաղով, երգ ու պարով,սովորելով ու սովորեցնելով։ Յուրաքանչյուր ծես,ծիսական ընթացք տոն է երեխայի համար,այն շարունակական խաղ է՝ բաղկացած տարբեր մասերից,և հենց այս խաղն է նպաստում երեխայի մտքի, երևակայության,խոսքի և մանր մոտորիկայի զարգացմանը։
  • Այլընտրանքային նկարչություն֊ 
  • Մեր կողմից իրականացվելու տեսական և գործնական հետազոտություն, որի նպատակն կլինի ուսումնասիրել ոչ ավանդական նկարչության դերը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքում։ Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։խ
  • Բակային խաղեր
  • Բակային խաղերը խթանում են երեխաների երևակայությունն ու ստեղծարար մտածելակերպը, քանի որ երեխաներն իրենք են հորինում խաղի կանոնները: Բակային խաղերը նաև օգնում են երեխային զարգացնել բանակցելու հմտությունները, խնդիրներին լուծում գտնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություննեը: Եվ ընդհանրապես բակային խաղեր խաղալը առաջնորդություն սովորելու ամենաարդյունավետ միջոցն է։

Հոկտեմբերյան նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը

01.10.2021֊08.10.2021

Ուրբաթ «Կարմրաթուշ գաթան»`

Արևելքի նախակրթարանում որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս թխվածք է համարվում մեր բաղադրատոմսով պատրաստվող գաթան:

Երկուշաբթի «Խաղողաքաղ, խաղողագովք»`

Մե՛նք շատ ենք սիրու՛մ մեր դպրոցը։ Բայց չեմ կարող թաքցնել, որ մեզ գերում են նաև այստեղի քաղցրահամ ու դյութիչ մրգերը: Հատկանշական է խաղողը… Պարզվում է՝ խաղողաքաղը՝ հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ, նաև համեղ գործընթաց է: Սաները և դաստիարակները հավաքվում են, գործը բաշխում իրար մեջ ու անցնում գործի: Աշխատանքն ավելի համ ու հոտով է դառնում ծեսի երգերի շնորհիվ:

֊Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
֊ Արևելքի խաղողին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան,
Խաղողի համը գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան:

Երեքշաբթի «Կոմիտասյան օր»`

Կոմիտասյան օր, Արևելքի հակաբացիլ լանջերին։

Չորեքշաբթի «Արևելքի հյութալի խաղողը»`

Երեխաներ, պար բռնեցեք,
Խաղողի համը գովեցեք,
Այ խաղող, համով խաղող,
Մեղրից անուշ, քաղցր խաղող:

Լսվում են քաղցր երգեցիկ ձայներ, ծիծաղ, խաղողի ճպճպոց-ճռճռոց, և ճզմած խաղողի հյութը ուղարկում ենք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինի:

Հինգշաբթի «Մամի, մամի, խաղողը հասե՞լ է»`

Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով և այլն…

Կարծում եմ, նոր սերնդի ներկայացուցիչների համար այս նախադասությունները, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, բայց ոչ սեբաստացիների: Որքան էլ որ զարմանալի թվա, այն մեր սաների մանկության անբաժանելի մասն էր կազմում: Ավելին, օրը օր չի լինում, եթե այդ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ չենք խաղում ծիսական խաղեր:

Ուրբաթ «Խաղողածեսը Արևելքում»`

Մեղրածոր և անուշաբույր խաղողածեսը, Արևելքի նախակրթարանում։

11.10.2021֊15.10.2021

Երկուշաբթի «Ավանդական հալվաթխիկ»`

հալվան հայկական ավանդական ուտեստ է, և հատկապես այն ժամանակ են պատրաստել, երբ ինչ որ ուրախ տոնակատարություն է եղել կամ ուղղակի հենց այնպես։ Հիմա անցնենք պատրաստմանը: Սկզբում հալեցնենք յուղը, հետո ավելացնենք ալյուրը։
Լա՜վ խառնում ենք, բովում ալյուրը, մինչև կարմրի: Նախօրոք սարքում ենք մեխակով, դարչինով համեմված շիրեն, իսկ երբ կարմրում է ալյուրը, շիրեն կամաց լցնում ենք բոված ալյուրի վրա, խառնում և լցնում ափսեների մեջ։ Իսկ վերջում ձեռքերով տմբտմբացնում և ամրացնում ենք ամանի մեջ հալվան, հետո վրան կոնֆետներ շարում, իսկ հետո, չես կարող համի գայթակղությանը դիմանալ։

Երեքշաբթի «Խմորից լաբիրինթ»`

Սաների հետ խմորով կպատրաստենք պլաստիրին և կգունավորենք։ Պլաստիրինով կպատրաստենք լաբիրինթ և կկատարենք շնչառական վարժություն։ Անհրաժեշտ նյութեր` ալյուր, կերակրի սոդա, աղ, ջուր, գուաշ։

Չորեքշաբթի «Ամենահամով լոշիկները»`

Խանութից գնելով ցորենը, շաղ կտանք սեղանին օդի մեջ թողնելով ցորենի տարբերվող բույրը: Ու հենց այդպես է սկսվում մեր մանկության լոշիկի հեքիաթը։ Սաների հետ մարդա մի բուռ ցորեն վերցնելով, գլաքարերով կծեծենք ու կմանրացնենք։ Երեխաների մատներին դիպչելով ցորենը շունչ ու հոգի կստանա, կդառնա պատմություն, միֆ, առասպել: Ուռաաա ալյուրը պատրաստ է, մնում է մաղել։ Մաղը ձեռքերի մեջ պար գակով, ալյուրը կցողի տաշտի մեջ: Մեկ էլ երեխաներից մեկը ոգևորված մատն ուղղում է դեպի մաղից թափվող ալյուրն ու հավեսով համտեսում։ Հետո խմոր կհունցենք, ալյուրի մեջ շաղախելով նաև մեր երգերը

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:
Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ:

Ու կրտսեր սեբաստացիներն կթխեն ծիսական լոշիկը։

Հինգշաբթի «Ալրաթաթաղ մռութիկներ»`

Չինգա֊չունգ և ալրահրավառություն։

Ուրբաթ «Ողջույն Ագարակ (Լավաշթխիկ)»`

18.10.2021֊22.10.2021

Երկուշաբթի «Խոտագույն օր»`

Աշնանացան ենք կատարելու, սխտորով բնագիտական փորձ։

Երեքշաբթի «Մեր սարդոստայնը»`

Աշնանացան ենք կատարելու, սխտորով բմ

1Գտնում ենք համապատասխան սարդոստյան
2 պատրաստում ենք սև ստվարաթուղթ և մազերի լաք
3 մոտեցնում ենք թուղթը սարդոստայնին և փչում լաքը ապա թղթի վրա նույնպես
4 ֆիքսում ենք թղթի վրա։

Չորեքշաբթի «Վարդագույն օր»`

Թեյախմություն անուշաբույր հատապտղով` մասուրով։ Նկատե՞լ եք: Երբ աշուն է, անձրև է գալիս, նախակրթարանում թեյը դառնում է ավելի անուշաբույր, ավելի համեղ ու ավելի հարազատ:

Հինգշաբթի «Արևագույն օր»`

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ (պատրաստելու ենք ժելե )։

Ուրբաթ «Ծառագույն օր»`

Արևելքի նախակրթարանի բաղադրատոմսով շոկոլադ ենք պատրաստելու: Բայց էնպես պետք է սովորեցնենք, որ շատ տպավորիչ լինի ու երբեք չմոռացվի: Դրա համար այլընտրանքային ձև ենք գտել բացատրելու: Կհավատաք, թե ոչ, բայց շոկոլադ պատրաստելը նման է մարդակային հարաբերություններին: Կակաոյի փոշին մեր զգացմունքներն են, որը դանդաղ կրակի վրա եփվելով պնդանում է, այսինքն՝ ամրանում ու դառնում միասեռ զանգված: Հետո ավելանում է կաթը ու այն ավելի պինդ է դառնում: Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց միաձուլվում են իրար: Ու դառնում են շատ հարմոնիկ, կարծես իրարից առանձին դրանք չեն էլ լինում: Ամեն ինչ պատրաստելուց հետո ամենակարևոր հատվածներից մեկն էլ շոկոլադե ճանապարհի ստեղծումն է: Կստեղծենք նմանը չունեցող ճանապարհ և կհամեմենք Ջանի Ռոդարիի. Շոկոլադե ճանապարհը հեքիաթով։ Շոկոլադե հրճվանք սաների հետ։

25.10.2021֊29.10.2021

Երկուշաբթի «Ցեխաչպչպիկներ»`

Եվ Ամռանը, և՛ Աշնանը, ցեխաթերապիայի հրճվանքը, անփոխարինելի խաղ է Արևելքում։

Երեքշաբթի «Եթերում բլբլան ռադիոն է»`

Չորեքշաբթի «Արևելքի ֆուտբոլային ակումբը»`

Բակային խաղեր, հավեսախաղեր Արևելքի լանջերին։

Հինգշաբթի «Բանջարեղենների ուսումնասիրություն»`

Մին, երկու, երեք, չորս, մենք կցանենք տասնչորս։

Ուրբաթ «Բուսաբուծության լաբորատորիայում»`

Հերթական նվեր֊անակնկալը տիկնի Շողիկին։

Ամսվա հեքիաթ`

  • Ալիսա գլորիկը

Երգեր՝

  • «Արևաշարք»,«Կոտ ու կես»,«Քուրիկ զիզին,«գունդ անեմ»

Ոտանավորներ՝

  • Աղայանական ոտանավորների շքերթ։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն