Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսին, ինչպես և նախորդ բոլոր ամիսներին, Արևելքի նախակրթարանը ներկայանում է, տարբեր գործունեություններ ներկայացնող նյութերով: Նելի Արղությանը, խրախուսում և առաջարկում է նոր գաղափարներ, որ դաստիրակները շարունակեն մտածել նոր նախագծեր, զարգացնեն ու շարունակեն դրանք: Ծեսերի և հատուկ նշանակության օրերին դաստիարակների բլոգները համալրվում են, տասնյակ նյութերով, որոնք, քանի որ վերաբերում են նույն օրվան, հաճախ լինում են միանման: Սակայն կա մի նյուանս, յուրաքանչյուրինը հեղինակային է և տարբերվող, որոնցից յուրաքանչյուրը ամենաինքնատիպն է: Սեպտեմբերի, մեր նախագիծը բնորոշվում է մեր, անկեղծությամբ, խենթությամբ և հումորի զգացումով: Ուզում ենք հատուկ նշել, որ այս նախագիծը իրար է կապում երկու կարևոր իրադարձություն. սեպտեմբերի մեկը՝ և ուսումնական տարվա, սկիզբը։ Թեմայից թեմա, նախագծից նախագիծ, ամսից ամիս մենք զգում ենք մեր առաջընթացը, տեսնում ենք, թե ինչպես ենք սկսում ներկայանալ հասուն, ավելի տպավորիչ ու խորը:

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30֊09.30։ Դաստիրակներից մեկը 8։30 լինում է խմբասենյակում,
  • զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում բակում, ծնողի մուտքն արգելվում է:
  •   Աշնանային լողավազան-լողափի խնամք։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն
  • Բնագիտական փորձերի շարք ենք առանձնացրել, որոնք իրականցնելու ենք նախակրթարանի սաների հետ:
  • Սենյակային բույսերի խնամքը դառնալու մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասը: Իրականացնելու ենք մի շարք բնագիտական գործունեություններ
  • և՛ պարտեզի ներսում, և՛ պարտեզի տարածքում, և՛ պարտեզից դուրս:
  • Տեխնոլոգիա
  • Ցանկացած տեխնոլոգիական աշխատանք վերածվում է խաղ-աշխատանքի: Կարևոր խնդիր է երեխային ընդգրկել տարբեր տեխնոլոգիական գործունեությունների մեջ, երեխայի աչքերով,խաղով, երգ ու պարով,սովորելով ու սովորեցնելով։ Յուրաքանչյուր ծես,ծիսական ընթացք տոն է երեխայի համար,այն շարունակական խաղ է՝ բաղկացած տարբեր մասերից,և հենց այս խաղն է նպաստում երեխայի մտքի, երևակայության,խոսքի և մանր մոտորիկայի զարգացմանը։
  • Այլընտրանքային նկարչություն֊ 
  • Մեր կողմից իրականացվելու տեսական և գործնական հետազոտություն, որի նպատակն կլինի ուսումնասիրել ոչ ավանդական նկարչության դերը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքում։ Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։խ
  • Բակային խաղեր
  • Բակային խաղերը խթանում են երեխաների երևակայությունն ու ստեղծարար մտածելակերպը, քանի որ երեխաներն իրենք են հորինում խաղի կանոնները: Բակային խաղերը նաև օգնում են երեխային զարգացնել բանակցելու հմտությունները, խնդիրներին լուծում գտնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություննեը: Եվ ընդհանրապես բակային խաղեր խաղալը առաջնորդություն սովորելու ամենաարդյունավետ միջոցն է։
  • Լողափնյա մարզական խաղեր `
  • Աշնանային լողափնյա հրճվանքը, ուրիշ է։ Այն համեմված է ջրային և մարզական խաղերով։ Հավեսի աշունը իր հետ բերում նոր լողափնյա մարզական խաղեր, երեխաներին տալով նոր ձեռքբերումներ և խենթություններ։
  • Երգեր՝ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,։
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ

Սեպտեմբերյան նախագծեր`

  • Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 14-30`  «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»
  • Ռադիո

Սեպտեմբերյան սեմինար-պարապմունքներ

  • 14:00-15:00Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի։
  • հինգշաբթի՝ բլոգավարություն: Սեպտեմբերի 9, 16, 23, 30
  • 14։00-15։00․ Սեմինար-պարապմունք․ Երկուշաբթի՝ պարուսուցում։ Սեպտեմբերի 6, 13, 20, 27
  • Ծնողական առցանց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը։

Սեպտեմբերյան գործունեությունները ըստ շաբաթների`

01.09֊03.08

խենք օրեր ուսումնական շ

  • Չորեքշաբթի «Սեպտեմբերմեկյան բերկրանք»`

-Հե՜յ, արթնացի՛ր, մի՞թե մոռացել ես, թե այսօր ինչ օր է (Հասմիկ)

-Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, չէ՞ որ այս օրը մեր ամենասիրված ու սպասված օրերից մեկն է(Անուշ)

-Ուրեմն արագ վե՛ր կաց, ուր որ է տոնախմբությունը կսկսվի, իսկ մենք դեռ այնքա՜ն անելիք ունենք. պետք է պատրաստվենք(Հասմիկ)

-Լա՛վ, լա՛վ, դու գնա, ես հիմա կգամ(Անուշ)

Այդ օրը մոտավորապես այսպես էր սկսվում դաստիարակների առավոտը Արևելքում: Կարծում եմ՝ գուշակեցիք, թե որն է այս տագնապահարույց ուրախության պատճառը: Չէ՞ որ հենց այս տոնական օրվան ենք սպասել երկար ժամանակ… Այո՛, այդ օրը Սեպտեմբերի մեկն է՝ ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը: Սեբաստացի թե՛ սաները , թե՛ ծնողները հավաքվում են մի վայրում՝ Արևելքի լողափնյա պուրակում, և սկսվում է ժպիտների տոնահանդեսը:

  • Հինգշաբթի «Եթերում պարտեզ TV֊ին է»`

Եթերում պարտեզ թիվին է։ Սա նոր լրատվական հաղորդում է, որում սաները ներկայացնում են իրենք իրենց, պատմում եմ ամենօրյա կյանքի, նախասիրությունների մասին։ Միմյանց հարցեր են տալիս, դե իհարկե մեկընդմեջ այս հաղորդումը ընդհատվում է հավես գովազդով։

  • Ուրբաթ «Color party գույնզգույն հրավառություն»`

Այ, ես հպարտ ասում եմ, որ սեբաստացի դաստիարակներից մեկն եմ: Խենթ միջավայր, դրական էներգիա՝ հավես երիտասարդություն, չկրկնվող և նմանը չունեցող միջոցառումներ: Արևելքի նախակրթարանը սկսում է, նոր նախագիծ «Color party» գույնզգույն հրավառություն։ Նման միջոցառումները Արևելքում շարունակական կլինեն։ Մենք կազմակերպում ենք նաև «փրփուր փարթի», «ցեխ փարթի» և նման այլ փարթիներ: Սեբաստացիական լրիվ նոր իվենթ (Color party֊ի մասին է խոսքը): Կոչ-խորհուրդ ենք հղում սեբաստացիական համայնքին, որ ներգրավվեն միջոցառմանը, տարածեն այս գեղեցիկ նախագիծը և կոտրեն բոլոր կարծրատիպերը:

06.09֊10.09

  • Երկուշաբթի «Կրկնակի տոն, կրթական շքերթ»`

֊ Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
֊ Մեր Տիարին գովենք:

  • Երեքշաբթի «Փազլ աշնանային տերևներով»`

Նախապես ստվարաթղթի վրա նկարում ենք որևէ կենդանի, շրջում ենք թուղթը, գծում դրա վրա քառակուսիներ, համարակալում դրանք։
Ապա ներկերի փոխարեն` օգտագործում ենք աշնանային տերևներ։ Փակցնում ենք դրանք սոսնձի միջոցով։ Վերջում մկրատով կտրում նախապես գծված քառակուսիները և փազլը պատրաստ է։

  • Չորեքշաբթի «Այլընտրանքային գուլպայանկարչություն»`

Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։ Սաները իրենց հետ բերելու են ճերմակ զուգագուլպաներ, դրանք ներկելով տարբեր գույներով, կունենանք գունեղ մարզական գուլպաներ։ Որը կկրենք մարզական ստուգատեսի ժամանակ։

  • Հինգշաբթի« Բարձրունքի հաղթահարում»`

Փոքր բարձրունք` մեծ հաղթանակ

  • Ուրբաթ «Եգիպտացորենի ավանդույթը Արևելքում »`

Կան ավանդույթներ ու արարողություններ, որոնք բնորոշ են Աշնանը։ Օրինակ՝ Եգիպտացորենի օրվան պատրաստելը ։ Բայց, մինչ դա կան մի շարք գործողություններ, որոնք դարձել են ավանդույթ կրթահամալիրում։ Դե Արևելքում, առաջնայինը հավեսի գնումներն են, իսկ հետո, հերթով շարքով֊կարգով։ Մեզ մոտ, ամեն օրը և օրվա գործունեությունը մի մեծ իրադարձություն է։ Գնումներից հետո գալիս է ամենասիրելի պահը՝ «մաշկը մաքրելու» ժամանակը։ Դա շատ հետաքրքիր գործընթաց է։ Եգիպտացորենի կաշին՝ մաշկը մաքրում են մազերից, ու դա դառնում է անմահական ուտելիք (իհարկե եփելուց հետո) և եգիպտացորեն մաքրելու խորհրդանիշը։ Հետո պատրաստում համով կերակուր, որը Արևելքի բաղադրատոմսով են պատրաստում։ Համեցեք…

13.09֊17.09

Հավես օրեր

  • Երկուշաբթի «Բակային խաղեր»`

Բակային խաղերը, մեր սաների օրվա մեծ մասն են կազմում, բակում ամբողջ օրը խաղում ենք: Խաղում ենք՝ ինչ ուզում ենք, էլ պահմտոցի, էլ բռնոցի: Մի խոսքով, ամեն ինչ: Բայց այս անգամ ֆուտբոլ ենք խաղալու։ Գնացինք: Ահա այնքան սիրելի Արևելքի արտաքին բակը:

  • Երեքշաբթի « Մհերի ֆիտնեսի մարզիչ մայրիկը»`

Հարթակում ծնողն է։

  • Չորեքշաբթի «Եթերում բլբլան ռադիոն է»`
  • Հինգշաբթի «Ավազանկարչություն»`

Նկարչության բազմաթիվ ձևեր կան, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է սաների երևակայությունը, շարժական մոտորիկան։ Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի ավազանկարչությունը։ Բակում սկուտեղների մեջ լցնում ենք մանր ավազ ամեն սկուտեղի մոտ հավաքվում ենք երկու֊երեք սան։ Ու սկսում ենք նկարել մեր նկարչական ամենապարզ միջոցով` մատիկներով։

  • Ուրբաթ «Բնագիտական փորձ, հրաբխե լուսամփոփը»`

Անհրաժեշտ է աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա: 

Փորձի նկարագրությունը. Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:

Բացատրություն. Բուսական յուղը ջրից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսզի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:

13.09֊17.09

Կոմիտասյան օրեր

Երկուշաբթի «Զգայարաների արահետ»`

Նելի Արղությանի զգայարաների արահետները վերադառնում են, որոնք համեմված են լինելու Հասմիկ Հարությունյանի երևակայությամբ և Անուշ Բոյնարգյանի էներգետիկայով

Երեքշաբթի « նկարչություն Կոմիտասյան հնչյունների ներքո»`
Խմբում շշեր միշտ էլ լինում,դրանք օգտագործելոըց հետո չենք նետում աղբը,այլ գտնում ենք կյանքի կոչելու,պլաստիկը օգտագործելու մեկ այլ ձև ։ Այս անգամ շշերի մեջ կլցնենք գույներ,իսկ կափարիչի փոխարեն կդնենք սպունգ և այն կամրացնենք սիլիկոնե սոսինձի օգնությամբ։ Ահա և պատրաստ է ։ Աշնանյին տերևներ նկարելու ամենահեշտ ու ուրախ ձևը։

Չորեքշաբթի «Կոմիտասյան խրախճանք, Թումոյի այգում»`

Հինգշաբթի «Մարմնամարզություն»`

Ուրբաթ «Ալրաթերապիա»`

Ալրաթերապիան դրականորեն է ազդում մատների մանր մոտորիկայի զարգացման, զգայական և շոշափելու հմտությունների, մտածողության, երևակայության և այլն։Բացի այդ, ստեղծագործության այս տեսակը շատ է դուր գալիս երեխաներին։ Ալյուրը սեղմելով բռունցքի մեջ, ցողելով ափի մեջից մյուս ափի մեջ։ Դաստիարակի խնդիրն է երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել ալրանկարչության նկատմամբ, սովորեցնել ճիշտ աշխատել նյութի հետ և մինչև վերջ ավարտել աշխատանքը, հաղթահարել դժվար պահերը: Ալյուրը ունի մեկ կարևոր առավելություն: Ի տարբերություն ավազի, այն կարելի է համտեսել, ինչը շատ հաճախ երեխաները սիրում են անել: Тосно у

20.09֊24֊09

Գույնզգույն օրեր

Երկուշաբթի «Երկնագույն օր»`

Պատրաստելու են թղթե ուրուր (бумажный змей):

Երեքշաբթի «Խոտագույն օր»`

Աշնանացան ենք կատարելու, սխտորով բնագիտական փորձ։

Չորեքշաբթի «Վարդագույն օր»`

Թեյախմություն անուշաբույր հատապտղով` մասուրով։ Նկատե՞լ եք: Երբ աշուն է, անձրև է գալիս, նախակրթարանում թեյը դառնում է ավելի անուշաբույր, ավելի համեղ ու ավելի հարազատ:

Հինգշաբթի «Արևագույն օր»`

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ (պատրաստելու ենք ժելե )։

Ուրբաթ «Ծառագույն օր»`

Արևելքի նախակրթարանի բաղադրատոմսով շոկոլադ ենք պատրաստելու: Բայց էնպես պետք է սովորեցնենք, որ շատ տպավորիչ լինի ու երբեք չմոռացվի: Դրա համար այլընտրանքային ձև ենք գտել բացատրելու: Կհավատաք, թե ոչ, բայց շոկոլադ պատրաստելը նման է մարդակային հարաբերություններին: Կակաոյի փոշին մեր զգացմունքներն են, որը դանդաղ կրակի վրա եփվելով պնդանում է, այսինքն՝ ամրանում ու դառնում միասեռ զանգված: Հետո ավելանում է կաթը ու այն ավելի պինդ է դառնում: Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց միաձուլվում են իրար: Ու դառնում են շատ հարմոնիկ, կարծես իրարից առանձին դրանք չեն էլ լինում: Ամեն ինչ պատրաստելուց հետո ամենակարևոր հատվածներից մեկն էլ շոկոլադե ճանապարհի ստեղծումն է: Կստեղծենք նմանը չունեցող ճանապարհ և կհամեմենք Ջանի Ռոդարիի. Շոկոլադե ճանապարհը հեքիաթով։ Շոկոլադե հրճվանք սաների հետ։

27.09֊30.09

Ազգային օրեր

Երկուշաբթի «Կարմրաթուշ գաթա»`

Կրթահամալիրի նախակրթարաններից յուրաքանչյուրն ունի միայն իրեն հատուկ համ ու հոտ, կախված դաստիարակին բնորոշ ուտեստներից և դրանք մատուցելու յուրահատուկ , ձևից։ Արևելքի նախակրթարանում որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս թխվածք է համարվում մեր բաղադրատոմսով պատրաստվող գաթան: Գաթան կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Սեբաստացիական գաթան ամենահամեղն է մնացած բոլոր այլ բաղադրատոմսերով պատրաստվող գաթաներից:

Երեքշաբթի «Ազգային խաղիկներ և ճվիկներ»`

Չորեքշաբթի«Ազգային պար, Թամզարա»`

Սովորող և սովորեցնող նախագծի շրջանակներում, համագործակցություն Սաթեն Քարաջյանի հետ։

Հինգշաբթի «Զրնգուն կարկաչաները»`

Տարատեսակ հատիկեղենից, պատրասելու ենք շրխկաններ։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն