Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Կյանքը շրջվել է՝ մեզ իր շուրջը պտտեցնելով։

Մեր առաջվա երազանքները, որոնք գուցե անիրական էին թվում մի ժամանակ, հիմա արդեն իրագործելի են թվում, որովհետև գիտակցում ենք, որ սովորելու, աշխատելու, փորձ ձեռք բերելու դեպքում կկարողանանք նվաճել աննվաճելի թվացողը։ Մեր երազանքների բանաձևերը մեզ թվում են պարզ ու դյուրին՝ տնից պարտեզ ճանապարհը հինգ րոպեում անցնելու չափ։

Շնորհավոր գարնան առաջին օր։
Մարտիմեկյան վիճակ։

Ահա և եկավ գարուն՝ բերելով իր հետ նոր տրամադրություն: Գարնան առաջին օրը մենք բացեցինք մեր «տոպրակը» նկարեցինք թղթերին 1֊15 թվերը և սկսվեց վիճակը, որը գուշակում է, թե մարտ ամսվա, որ օրը ինչպինսին կլինի` արևոտ ու պայծառ, թե՞ մռայլ ու մտածկոտ։Ըստ դրա էլ կվորոշվի,թե մեր տարին ինչպիսին կլինի։
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Մարտիմեկյան վիճակ։

Մարտ. Իրական Սեբաստացու ամիսը` խենթ ու խելառ, խառնվում են մտքերն ու երգերը,մի ակնթարթում արևն ու ձյունը հանդիպում են իրար։Իսկ դե մենք միայն դիտում ենք այդ բնության հետաքրքիր ֆիլմը մեր մեծ ու թափանցիկ էկրաններից։Իսկ ամեն Եղանակն էլ մեզ համար մի երգ է։
Սկզբում երգեցինք Մարտ ամսվա երգը,ապա սաները իրենք խառնեցին ձյան ու գարնան ոտանավոր ու երգ։Ու հանկարծ Արև,արևը բերեց իր հետ լուսավոր ու պայծառ եղանակ

Ախ էսպես էլ գիժ ամիս

Հաճելի է, երբ ամեն ոք (սեբաստացի) հետևում է իր Արևելքի բնությանը, մաքրում ու խնամում է այն։ Հաճելի է նաև, երբ կան հստակ օրեր՝ գործունեություններ, երբ ամբողջ Արևելքը ներգրավվում է այդ գործընթացի մեջ։ Միջավայրի խնամք ասվածի հիմնական գաղափարախոսությունն է` կամավոր և սիրառատ սկզբունքով մաքրել կրթական պարտեզի տարածքը: Այսօր սաների հետ պատրաստեցինք պլաստիկե շշերի (թափոնների) համար նախատեսված արկղիկ։ 

Պլաստիկե շշերի արկղիկը

Ձոն Մայրիկին նախագիծ

Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Միգուցե: Եվ միգուցե այդ պատճառով Արևելքի գեղեցկուհիները (խոհարարը, կազմակերպիչը, գրասենյակի ղեկավարը, բուժքույրը, տնտեսուհին, երաժշտության դաստիարակը…) ընդգրկվեցին «Գուշակիր թե կարող ես» մայրիկատոնը ներկայացնող արևներ թիմում: Այս խաղի շնորհիվ սաները ձեռք բերեցին ավագ հրաշալի ընկերներ, որոնք իրենց մարդ տեսակի համար իրապես արժանի են «մայրիկ» կոչվելուն: Չգիտեմ, միասնական նպատակը, թե միանման հետաքրքրություններն այդպես մտերմացրին նրանց: Խենթ ժամանցի շնորհիվ՝ մենք անցանք հաջորդ՝ ջերմագին և սիրառատ փուլ, սաները հիացած էին իրենց ավագ ընկերներով: Այդպես մեր առօրյան միշտ լի է տարբեր զարգացնող ու ժամանցային խաղերով, դրանց միջոցով է, որ մենք ենք մեր օրվա և գործունեության հեղինակը:

Գուշակիր թե կարող ես

Այսօր չքնաղագեղ գարնան սիրուն օրերից մեկն է «Մայրիկատոնը»։
Երբ ասում են՝ մայրը միակ վարդն է, որ փշեր չունի, շա՜տ ճիշտ են ասում։ Իմ մայրն էլ իմ անփուշ վարդն է, որի ձայնով ականջներս հարուստ են, բա բույրը։ Առաջին նախադասությունը կարդալիս՝ ամբողջ մարմինս փշաքաղվեց, և մորս գրկելու, համբուրելու, բույրը ավելի մոտիկից զգալու ցանկությունը ավելի ու ավելի մեծացավ։
Մի մեծ խնդրանք ունեմ. հենց հիմա գնա՛ մայրիկիդ մոտ և ասա՛, որ սիրում ես, համբուրի՛ր այտը, շոյիր մազերը, և ամուր գրկի՛ր։ Այնքա՜ն ամուր, որ նրա բույրի մի մասնիկը հավետ մնա սրտիդ խորքում։ Գարունը, իսկապես, նոր կյանք է վառել։ Թող բարի լինի գարունը բոլորիս։

Մայրիկատոն

Շուտով մայրիկատոն է։Միշտ էլ ցանկանում ես նվիրել այնպիսի նվեր, որը շուրջ տարի կլինի սիրած մարդու հետ, երբեք չի կորցնի իր գեղեցկությունը, ամեն կրելիս կհիշեցնի նվիրողին։Որոշեցինք նվիրել ծաղիկ, բայց որ սովորական այլ գործված գույնզգույն թելերով։ Մեր սիրելի ընկեր Ասյան օգնեց մեզ այդ հարցում։Արդյունքում մայրիկները ունեցան յուրօրինակ կրծքազարդեր։

Շնորհավոր մայրիկատոն։

Մայրիկատոն

Աղայան+Ռոդարի նախագիծ

Աղայանական օրեր՝

Այսօր այլընտրանքային նկարչության հրճվանքը, գույնզգույն ոտանավորի մասին էր, սովորեցինք Ղազարոս Աղայանի՝ «Ծիտն ու բազեն» բանաստեղծության տողերը:

Աղայանական նկարչություն

Այս երկու հանճարները այսօր միավորվեցին Արևելյան պարտեզի բեմում։Ու երկու կամակոր այծիկները դարձան երկու գուլպա ` զույգ ձեռքի վրա։ Եվ սկսվեց գուլպայաթատրոնը։Սաները ցույց տվեցին, թե ինչ է լինում, երբ երկու ընկեր կամակորություն են անում, և ամեն մեկը պնդում է իրենը։Հետաքրքրե՞ց։ Դե եկեք դիտենք։

Աղայան+ Ռոդարի։

Ռոդարիական օրեր՝

Մենք սիրում ենք լսել Ջանի Ռոդարիի հեքիաթները։ Այնտեղ ամեն ինչ այնքան ուրիշ է, գունավոր է, պայծառ ու անթերի։ Սաները տարվում ենք երևակայական ու հորինված այդ աշխարհով, հավատում են, որ սերը պիտի հաղթի, որ վերջում բարին պիտի վարակի չար հերոսին։Սիրում ենք, երբ ինքներս ենք հորինում ու շարունակում հեքիաթը, խելքը֊գլխին մտացածին մի բան է։ Մենք մեր առօրյայից հեռանալու համար պատրաստ ենք հավատալ ամենաֆանտաստիկ հերոսներին, հավեսի արկածներին, խոսող մեքենաներին, ակերի վրա շարժվող քաղաքներին, սեբաստացիական երկրի փայլփլուն բնությանը, տարօրինակ կենդանիների գոյությանը։ Մեր այլընտրանքային մոլորակում, ձիերը կարող են թռչել, իսկ թռչունները խոսել։ Այսօր հորինեցինք մեր այլընտրանքային լեզուն, ու տարվեցինք այդ հնարովի աշխարհով․․․

Սակալա֊պակալա

Հարցին թե ինչ խաղեր են Ռոդարիական խաղերը, սաները պատասխանեցին` ձյունի,արևի,անձրևի։Այո Ռոդարին կլոր տարի մեզ հետ է։Ռոդարիական խաղերը չունեն կանոններ, դրանք երևակայական են ու հորինովի։Ամեն մեկն իր ուզած արկածի հերոսն է ու ստեղծողը։Այս անգամ խաղացինք խաղեր, որոնց արդյունքում ամբողջ խումբը երկար ու բարակ թուղթ էր։Հետաքրքրե՞ց։ Դե դիտեք։

Ռոդարին կլոր տարի

Դաստիրակի օրագիր՝

Ալենը հավատում է բոլոր սուպերհերոսների գոյությանը: Հիանում է, թե ինչպես են նրանք իրենց կյանքը զոհաբերում իրենց ընդհանրապես անծանոթ մարդկանց կյանքը փրկելու համար: Զարմանում է, թե ինչպես են նրանք հաղթահարում բոլոր դժվարությունները և հաղթում չարին: Երազում է դառնալ իրենց պես հերոս և փրկել մարդկանց կյանքերը։ Ալենն ունի սուպեր ուժ և կախարդական թևեր, որ աշխարհի մի ծայրից մյուսը թռչի:
Ալենի հերոսները իրեն սովորեցրել են, որ «Եթե ինչ որ բան շատ ես ուզում, ապա պետք է պայքարես ու հաղթահարես բոլոր դժվարությունները, եթե ձեռքերդ վայր դնես, ապա «սուպերհերոս» չես կարող դառնալ։ Ապա տեսեք, թե ինչպես է գովում նրանց՝

Գովենք, գովենք, ո՞ւմ գովենք, մեր spider man֊ին (սարդ մարդուն) գովենք։

Իմ սրտի սուպեր հերոս Ալենը

֊Ջա՛ն, էլի ձյուն եկավ, սառելու է, դառնա սառույց:

Համոզված եմ, որ վերոնշյալ նախադասությունը, օրը մի քանի անգամ լսում եք, կամ ինքներդ եք ասում: Գարնանային ձյան հրճվանքը ուրիշ է, բայց ցանկալի է մաքրել արահետները։ Քայլում ես և հանկարծ հասկանում, որ արդեն կանգնած չես ոտքերիդ վրա, այլ պառկած մեջքի վրա։

Քիչ մնաց, շուտով գարուն է:

Արևելքի մաքրասերիկները

Առաջին օրվանից էլ Լևոնն մեզ շատ դուր եկավ: Նա էլ է մեզ նման զվարթ և շատ է սիրում ծիծաղել: Լևոնի հետ միշտ ուրախ և հավես պատմություններ են լինում: Երկու օր առաջ, երբ նա եկավ պարտեզ և հողաթափերը հագնելու ժամանակ հայտնաբերեց շոկոլադե սալիկներ, նա զարմացած հարցրեց հայրիկին.

֊Պա՛պ, սա իմն՞ է:

Հայրիկը ծիծաղելով ասաց.

֊Այո, Լևո՛ն, քոնն է, ընկեր Հասմիկն է դրել:

Լևոնը երևի հասկացավ, կամ չհասկացավ, շոկոլադի գաղտնիքը, բայց շա՛տ ուրախացավ։ Այսօրվա մեր ամաչկոտ Լևոնը, (նա նաև շատ ամաչկոտ է) ֆիլմն էլ վկա։

Ամաչկոտ Լևոնը

Շարունակում ենք Էդգարի ու Նանեի ընկերության սիրուն պատմությունը։Նանեն շատ ինքնուրույն աղջիկ է, բայց յուրաքանչյուր առավոտ սպասում է, որ Էդգարը գա օգնի իրեն ու դառնա ուժեղ տղա։

Էդգարն ու Նանեն

Ես կարողանում եմ նախագիծ՝

Նորից մի գեղեցիկ առավոտ: Ու նորից արևի ճառագայթները, լուսավորել են խմբասենյակը: Սաների բլբլոցները խառնվել են իրար՝ ստեղծելով գարնանային հավես մի երգ: Արևելքը նմանվում է հեքիաթի գարնանը, երբ բոլոր ծառերը հագնվում են ճերմակ փաթիլներով, իսկ գետինը շաղախվում է ճերմակ ձյունով: «Ես կարողանում» եմ շարքը սկսվում է. Մաքրում ենք հարթակը, բացում ենք անկողինները, ինքնուրույն հանվում ենք ու հագնվում… Իսկ ընթացքում չենք մոռանում վազվզել, խաղալ, թռչկոտել, կռիվ-կռիվ խաղալ… Ի՞նչ հավես օրեր են…

Ես կարողանում եմ

Պստիկ է, բայց շատ ճստիկ է։ Այս արտահայտությունը իսկը Նարեի համար է։ Նարեն երկու տարեկան է, բայց շատ ինքնուրույն է։Ինքնուրույն զգեստափոխվում է, ուտում է, օգնում է սենյակի մաքրության ու խնամքի ընթացքում։Թվում է էլ ինչ կարող է անել երկուամյա Նարեն։Նա կարողանում է նաև կերակրել իր նոր ընկերներին։
֊Միքայել կեր, որ պապան գա։

Ես կարողանում եմ

Ծննդյան ծես՝

Պարտեզում այսօր տոն էր։Արևելյան դպրոցի ամենակրտսեր սանըսիրուն Սյունեն մեծացավ ևս մեկ տարով։Այնքան սպասված տարդեարձը, որի մասին խոսում էր ամեն օր վերջապես եկավ։Երգ, պար, ճիճ ու ծիծաղ։Իհարկե Սյունեի պատրաստած տորթիկն ու անուշեղեններն էլ,էլ ավելի քաղրացրին մեր օրը։Ասենք շնորհավոր Սիրուն Սյունե։

Սյունեի ծննդյան ծեսը

Մարզական՝

Հին հույները չգիտեին, որ այս ասացվածքը ունի նաև մեկ այլ` Սեբաստացիական մոտեցում։Առողջ մարմնում` վառ երևակայություն։ Ամեն օր էլ մարզվում ենք, բայց այսօր դա արեցինք երևակայելով։ Թղթերին նկարեցինք մարդուկներ, ովքերնտարբեր դիրքեր էին ցույց տալիս` մարզանքի համար։ Ամեն մեկը յուրովի ընկալում ու ցույց էր տալիս իր ընկալած մարդուկի կերպարը։

Առողջ մարմնում` վառ երևակայություն

Մասնակցել եմ՝

Պարուսուցում 

Մարտի 7, 14, 21, 28-ի պարապմունքներ
Ժամը՝ 13։30-14։30,  վայրը՝ Մայր դպրոց(պարասրահ) Լաերտ Գրիգորյան։

Ուրբաթ համերգին՝ դասվար֊դաստիրակներ ի պարային ակումբի հետ։

Անուշ Բոյնարգյան մասնակցել է՝

Տեխնոլոգիա

Մարտի 3, 10, 17, 24, 31-ի պարապմունք Քոլեջ. Թերեզա Թումանյանի արվեստանոց

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն