Posted in Աշխատանքային նախագծեր

Մարտ

Գարունը սկսվում է այն ժամանակ, երբ հեռախոսս ձեռքս եմ վերցնում, բայց աչքս դրսում է, սիրտս այգիներում։ Գետինները կանաչել են, իսկ ես տանը նստած եմ` դեռ գրում եմ, ջնջում։ Գարուն է, իմ մտավոր վերելքի թերևս ամենաբուռն շրջանն է։ Ի՞նչ է պետք ինձ, դե իհարկե, արևոտ եղանակ, բարձր տրամադրություն ու գարնան բույր, ահա և ապահովված է տրամադրվածությունը դեպի նպատակներ հասնելու ուղով վազելու։ Գարնանը ինչպե՞ս կարող ես հանգիստ նստել, երբ այն պահանջում է վազել, փնտրել, գտնել։ Սիրիր գարունը և գեթ մեկ օր քեզ տուր գարնանը։

Գարնանային պարտեզ
Մարտ ամսվա օրացույց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Ծնողի մուտքն արգելվում է (անհրաժեշտության դեպքում կրում է բախիլ)։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00- Ազատ գործունեություն և տուն ճանապարհել։

Մարտյան օրացույց`

Մարտյան սեմինարներ՝

  • Մարտի-3, 6, 10, 13, 17, 20 24, 27 ,31-ի պարապմունքներ. պարուսուցում, երգուսուցում   (Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան)։
  • Մարտի-7, 14, 21, 28-ի պարապմունք․ ասեղնագործություն․ (Լենա Նալբանդյան)։

01.03.2023֊03.03.2023

Չորեքշաբթի «Մարտմեկյան խրախճանք»`

Անակնկալ արկղիկի գաղտնիքները բացահայտում են մայրիկները, սաներին պարգևելով մարտմեկյան խրախճանք։

Հինգշաբթի «Մայրիկիս բույրը ուրիշ է»`

Մայրիկատոնին ընդառաջ նախակրթարանի մայրիկները հավաքվելով նախակրթարանի խմբասենյակում կխաղան «Շոշափելով գտիր» խաղը։ Փակելով երեխայի աչքերը նա մայրիկների միջից շոշափելով գտնում է իր մայրիկին, չէ որ ամեն երեխայի համար, իր մայրիկի բույրը ուրիշ է։

Ուրբաթ«Ծառատունկ Արևելքում»`

Նմանը չունեցող ցուցահանդես է լինելու Արևելքի չքնաղ պուրակում։ Ծառատունկ մայրիկների և սաների մասնակցությամբ։ Սեբաստացի մայրիկները անվանական ծառեր են ունենալու Արևելյան դպրոց պարտեզում։ Ծառերին անհրաժեշտ է որոշակի խնամք ու հոգատարություն: Բայց արդյո՞ք մենք երբևէ մտածում ենք մեր հոգու բնության խնամքի մասին. այն բնության, որը փոքրիկ պարտեզի տեսքով ապրում է յուրաքանչյուրիս հոգում՝ մեր ծննդյան առաջին րոպեից: Երբ մենք առաջին անգամ ժպտում ենք, մեր հոգու այգեպանն այնտեղ տնկեց առաջին շիվերը, որոնք սկսեցին մեծանալ մեր յուրաքանչյուր ժպիտի, ուրախ հայացքի ու լավ արարքի շնորհիվ: Առաջին անգամ, երբ խոսել էինք փորձում, այդ շիվերն արդեն դարձել էին փոքրիկ ծառեր, որոնք ծաղկեցին: Երբ մայրիկն օգնում էր առաջին քայլերն անել, ծառը պտուղներ տվեց: Պարտեզն օր օրի մեծանում էր, ծաղկում ու գեղեցկանում։ Եթե յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենա սեփական բնության նկատմամբ, ապա ծառերին նույնպես կվերաբերվի խնամքով:

06.03.2023֊10.03.2023

Երկուշաբթի «Տուն֊տունիկ մայրիկիս հետ»`

Թեյախմության հրճվանքը մայրիկեների հետ։

Երեքշաբթի «Զավեշտալի մեդիաբացիկներ մայրիկատոնին»`

Արևելքի նախակրթարանի հմայքը անսպառ հումորն էր՝ անկեղծ ու վարակիչ։ Կատակերգական մեդիաբացիկներ, հավանաբար, սաների պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ։

Չորեքշաբթի «Այլընտրանքային մայրիկանկարչություն»`

Սաները քսվացնելու (դիմահարդարելու) են մայրիկների, արդյունքում կունենանք նմանը չունեցող այլընտրանքային նկարչություն։

Հինգշաբթի «Արևելքի մաքրասերիկները»`

Ինչպես ընկեր Նառա է ասում,֊ Նախակրթարանը պըլ֊պըլ։

Ուրբաթ «Ես կարողանում եմ»`

Սաները կարողանում են ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել։ Շատ ղոչաղ են շատ։

13.03.2023֊17.03.2023

Երկուշաբթի «Աղայան+Ռոդարի ստվերախաղ»`

Երեքշաբթի «Աղայանական շքերթ ինքնագլորներով»`

Չորեքշաբթի «Արևելքի արևներ երգի ու պարի ակումբ»`

Երբ Լաերտ Գրիգորյանի երգի և պարի ակումբը, մտնում է նախակրթարան։

Հինգշաբթի«Ուռա մենք նոր գրադարան ունենք»`

Սմբատ հայրիկի (ճստիկ Սյունեի) պատրաստած գրադարանը ամենասիրունն է։

Ուրբաթ «Անակնկալ նվեր Տիգրան Հայրապետյան գրադարանին»`

Ինքնաշեն հեքիաթ գրքի ստեղծում, սաների ձեռքերով։

20.03.2023֊24.03.2023

Երկուշաբթի «Եղանակի տեսության վիճակահանություն»`

Ահա և եկավ գարուն՝ բերելով իր հետ նոր տրամադրություն: Գարնան երրորդ շաբաթը մենք բացեցինք մեր «տոպրակը» նկարեցինք թղթերին 1֊15 թվերը և սկսվեց վիճակը, որը գուշակում է, թե մարտ ամսվա, որ օրը ինչպինսին կլինի` արևոտ ու պայծառ, թե՞ մռայլ ու մտածկոտ։

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Երեքշաբթի «Ինքնաշեն շրխկաններ, սննդային հատիկեղենից»`

Չորեքշաբթի «Երաժշտական նվագարանների ստեղծում, ձայնային պատ խորհագրով»`

Հինգշաբթի «Այընտրանքին կավե դիմաքանդակներ»`

Ուրբաթ «Դաստիարակի ծննդյան ծես»`

27.03.2023֊31.03.2023

Երկուշաբթի «Ալրաթաթաղ խաղ, չինգա չունգ»`

Սաները խաղալու են, շատերի կողմից սիրված ու նաև շատ տարածված «Չինգա-չունգ» խաղը: Բայց խաղը ամբողջական է դարձնելու ալյուրը։

Երեքշաբթի «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ, պատաստելու ենք պիցցա»`

Չորեքշաբթի «թափորներից թաղարների ստեղծում»`

Հինգշաբթի «Ածիկացան, մի բուռ ես, մի բուռ դու»`

Ուրբաթ ամսվա ամփոփում։

Ամսվա ոտանավոր՝

Ամսվա երգ՝

Ամսվա հեքիաթ՝

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն