Posted in Ճամփորդություն, Ամառային պարտեզ

Մեկօրյա այց Դդմաշեն

Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մարզի դրական առանձնահատկություններին, այն կրթական ոլորտում դեռևս ունի մեկ չլուծված խնդիր։ Չունի Բլեյանի դպրոց֊պարտեզի նմանը չունեցող մոդելը։ Այսօր «Բլեյան բաց ցանց» նախագծով այցելեցինք Դդմաշենի մանկապարտեզ։ Այս նախագծի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության կրթական դրական աճին։ Հեռախոսիս ինքնաթիռի ռեժիմը միացրի, ու դուրս եկա տանից, որ Կոմիտասյան հնչյունների ներքո հավեսով սկսենք մեր ճամփորդությունը։ Չիգիտեմ, որ երրորդ անգամն է արդեն, որը մեզ (Արևելքի խենթ սեբաստացիներին) մեքենան բերում է Գեղարքունիքի մարզ։

Ճանապարհին հանդիպեցինք Արմենին (շատ դրական էներգետիկայով երիտասարդին)։ Նրա հետ սկսվեց սեբաստացի նախագծային խմբի այսօրվա մեկնարկը՝ Խլխլում (Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ)։

Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, շատ ու շատ հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Իհարկե, ես չեմ ասի, որ չկան նման համայնքներ, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ Դդմաշենը այդպիսին չէ։ Բայց գիտե՞ք՝ Դդմաշենը, քաղաքից առանձնապես չի էլ տարբերվում։ Քաղաքացուն վայել կյանք են ապրում համայնքի բնակիչները, միայն այն տարբերությամբ, որ հիմնական աշխատանքը հողագործության հետ է կապված։ Դդմաշենի մանկապարտեզը այնքան գեղեցիկ է վերանորոգված, որ այնտեղ կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում, այստեղ շուտով կգործեն հեղինակային մանկավարժությամբ, որոնք մանկապարտեզի երեխաների համար այլընտրանք կլինի։ Իսկ պարտեզի բակում իսկական զբոսայգի են կառուցել. գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, նստարաններ և ազատ տարածք քայելու, հանգստանալու, սաների հետ խաղալու համար։ Դդմաշենի բնության մասին խոսելն ավելորդ է։ Նրանք, ովքեր նկատում և սիրում են գեղեցիկը, անկասկած չեն կարող անտարբեր անցնել այդ գեղատեսիլ բնության կողքով։

֊Ամենալավ ամառային օրը, ֊ վստահ եմ՝ վերջում հաստատեցին բոլորը:
Դդմաշենի մանկապարտեզում ծանոթացանք թե՛ սաների, թե՛ ուսուցչական աձնակազմի հետ։ Հետևաբար մտավախություն կար՝ կմերվեի՞նք իրար և կդառնայի՞նք արդյոք միասնական թիմ, թե` ոչ: Բայց…
֊Այ կտեսնեք՝ էս ընթացքում էնքան ենք կապվելու իրար, որ չենք էլ ուզելու տուն վերադառնալ, ֊ասացի ես աղջիկներին և չսխալվեցի:
Առաջին փուլը ծանոթության էր: Մենք ներկայացանք, պատմեցինք, թե ինչպես ենք դարձել Բլեյան ցանցի անդամ, ինչպես սկսվեց մեր պատմությունը Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, քննարկեցինք մեր անելիքները, կազմեցինք գործունեության օրակարգը:
Դե, ջերմ մթնոլորտի մասին խոսելն անգամ ավելորդ է: Մենք սկզբում հավաքվեցինք բակում և հետաքրքիր, նախավարժանքով, ռոդարիական խաղերով, այլընտրանքային նկարչությամբ, ցեխախաղերով։ Քնի ծեսով ավարտեցինք մեր առաջին օրը՝ մեծ ակնկալիքներով և հույսերով (որոնք, վստահ եմ՝ արդարացան բոլորիս մոտ) սպասելով հաջորդ հանդիպմանը: Հավեսի նախավարժանք և ինքնագլորներով շքերթ, համեմված Ռոդարիական մարզական խաղերով, Սյուզաննա Սարգսյանի հետ`

Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը և Քնի ծեսը ֆլեյտայի կախարդական հնչյունների ներքո, Տաթև Մանվելյանի հետ`

Այլընտրանքային նկարչության, ցեխախաղերի և բնագիտական փորձի հրճվանքը, Հասմիկ Հարությունյանի և Ինգա Անտոնյանի հետ `

Օրը ամփոփեցինք, գեղատեսիլ Սևանին հյուրընկալվելով։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին Սևանա լիճը չի կորցնում իր գեղեցկությունը։ Սակայն ամռանը Սևանա լճի գեղեցկությունը, կարելի է ասել, կրկնապատկվում է։ Այն իր հյուրընկալ դռները բացում է ոչ միայն իր համաերկրացիների, այլ նաև օտարերկրացիների առջև։ Սևանին խոսքեր պետք չեն, Սևանը մեր սիրուն և հոգատարությանն է սպասում: Հետաքրքիր է այն զգացողությունը, երբ ներս մտնելով վանք, մի պահ քեզ համարում ես այն բազմաթիվ քրիստոնյաներից մեկը, ովքեր Տեր Հովհանու աղոթքի զորությամբ վերածվում են աղավնու և խաչքարերով պատված հրվանդանի բարձունքից լճի վրայով ճախրում են կղզի:

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն