Posted in Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր. Ուսումնական նախագիծ

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
Ավ. Իսահակյան, 1949թ.

Այս Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանիմեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը։

Վայրը` Արևելյան դպրոց֊պարտեզ

Մասնակիցներ՝ 2֊5 տարեկաններ,դաստիարակներ

Ժամանակահատված` հոկտեմբերի հինգ 11։00

Նպատակ՝ Կոմիտասի մանկական երգերի ուսուցում,Կոմիտասի երգերի, կատարումների միջոցով` ծանոթություն ազգային երաժշտությանը,Գեղագիտական ճաշակի ձևավորում։

Խնդիրներ՝

Զարգացնել սանի երաժշտական ճաշակը,Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների մեջ սեր առաջացնել ազգային երաժշտության նկատմամբ։

Ընթացք`

Երգուսուցման, ունկնդրման համար նախատեսված նյութերից ընտրել մանկական ստեղծագործություններ,Երգուսուցման ընթացքը կազմակերպել խաղային,յուրաքանչյուր երգի տող `իրեն համպատասխան խաղային շարժում,քարերի շրխկոց,ծափ ու ոտքերի դոփյուն։Այդպես յուրաքանչյուր երգը կդառնա խաղ֊թատրոն։

Պատրաստել այլընտրանքային շրխկաններ փայտե գթալներից։

Երգերը

Արև ,արև եկ, եկ

Հինգ էծ ունեմ ուլերով

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Կաքավիկ

Կոտ ու կես

Փայտե ձիուկ

Գնացեք տեսեք

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն