Posted in 2022֊2023 ուսումնական տարի, Աշխատանքային նախագծեր

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Աշունը սկսվում է այն ժամանակ, երբ գալիս է հոկտեմբեր ամիսը, աչքս նախակրթարանում է, սիրտս Արևելքի աշնանային պուրակում։ Աշուն է, իմ ֆիզիկական և մտավոր վերելքի թերևս ամենաբուռն շրջանն է։ Ի՞նչ է պետք ինձ, դե իհարկե, արևոտ եղանակ, բարձր տրամադրություն ու աշնան բույրը, ահա և ապահովված է տրամադրվածությունը դեպի նպատակներ հասնելու ուղով վազելու։ Հոկտեմբերյան բույրը ինձ ամենաշատն է մոտիվացնում, իսկ այն հաճույքը, երբ ներդաշնակության մեջ ես բնության հետ, անփոխարինելի է։ Աշնանը ինչպե՞ս կարող ես հանգիստ նստել, երբ այն պահանջում է վազել, փնտրել, գտնել։ Աշունը փնտրտուք է. փնտրիր, գտիր քո նպատակը աշնանը, որը երեկ երազանք էր թվում, և իրականացրու, որովհետև այն ամենատրամադրող եղանակն է հասնելու «անհնարին» կոչվող ցանկությանդ, որը երբեք էլ անհնար չի եղել։ Այս տարի Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքը շուրջամսյա է, որի ընթացքում իրականացնելու ենք հետևյալ նախագծերը`

Նախագծի անվանումը՝

Անցկացման տևողությունը՝

  • Հոկտեմբերի 3-28

Մասնակիցներ՝

  • Սաներ
  • Դաստիարակներ
  • Երաժշտության դաստիրակներ
  • Ծնողական համայնք

Անցկացման վայրը՝

  • «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»

Ծրագրում`

  • Բացօթյա անուշ քուն
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ
  • Այլընտրանքային նկարչություն
  • Տեխնոլոգիական աշխատանք
  • Խոհանոցային գործունեություն
  • Կլոր սեղան քննարկում

Նախագծի ընթացքում իրականացվելու է հետևյալ նախագծերը՝

Արդյունքները կհրապարակենք սոց․ ցանցերում, բլոգներում, ենթակայքում։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն