Posted in Ամանոր, Աշխատանքային նախագծեր

Ամանորի ծեսը` Ռոդարիական խենթ ու խելառ միջավայրից

Ամանորի ծեսը` Արևելքի նախակրթարանում գնալով ավելի ու ավելի նմանը չունեցող է դառնում: Ամանորյա ծեսի ժամանակ ամեն վարկյանը, եթե երազանք պահես, այն ամենանվիրականը, ու ամբողջ սրտով հավատաս, անպայման կիրականանա: Ամանորը արտասովոր ծես է, երբ երազանքներ ենք պահում, մեր խենթ ու հավես միջավայրում: Մի՞թե մեծացել ենք, բայց չէ՞ որ խենթությունները տարիք չեն ճանաչում, ու մենք միշտ հնարավորություն ունենք խենթանալու… Ամանորը ողջ իմաստով տարին նորովի սկսելու ու վայելելու համար է։ Շնորհավո՜ր Ամանոր, իմ սրտաբաց, հյուրասեր և սիրով լցված սեբաստացիներ, թող քո երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ամանորներդ՝ միշտ երջանիկ։ Այս օրերին ավելի ես կարևորում ունեցածդ, ակամա վերապրում խենթություններով լցված օրերդ։ Մենք սիրում ենք Ամանորը: Երկիր մոլորակի վրա թերևս չկա այնպիսի սեբաստացի, որը չի սիրում այս ծեսը: Յուրաքանչյուրս մտովի հօաշվարկ է անում, թե քանի օր մնաց: Ունեցածս ամենակարևոր հարստություններից մեկը(ընտանիքիցս հետո իհարկե) Արևելքի մեր ընտանիքն է. Սաները, ծնողական համայնքը, և այլն: մեզ հիմնականում դուր են գալիս մեր խենթ ու խելառ միջավայրը, քանի որ այդ ժամանակ բոլորը հավեսախաղի մեջ են: Ես վստահ եմ, որ մեր ընտանիքն աշխարհի ամենաբարի ու լավ, զարմանահրաշ ընտանիքներից է:
«Ժպիտ, ծիծաղ, հումոր» ու նման բառերն մեզ համար միջավայր են դարձել: Ասում են՝ ամանորյա հրաշքն իրականացնում է երազանքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ աշխարհում բոլոր մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարի, սիրալիր ու քիչմը խելառ…

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 26, ժամը՝ 11֊ին։

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ, հյուրեր:

 Մուտքը`

Դաստիարակներ-աղջիկներ​ սպիտակ շապիկներով (вадалазка), գույնզգույն կիսաշրջազգեստներ, սպիտակ զուգագուլպաներով, Տղաներ սպիտակ շապիկներով (вадалазка), ջինսե տաբատներ, գույնզգույն փողկապներ։
Ծնողներ`Սպիտակ շապիներ, ջինսե տաբատներ։ Յուրաքանչյուր սան իր հետ բերում է գազով 1֊2 հատ գույնզգույն փուչիկ։

Նախագիծ՝

Ամանորյա ծեսը՝ Ռոդարիական խենթ ու խելառ միջավայրից, տոնախմբության ծրագիր`

Ժամը` 10:00 հավաքվում ենք տոնական սրահում.

  • Ծնողական  միասնական պար «Վալս» (հայրիկները դստրիկների հետ, մայրիկները որդիների)
  • Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
  • Միասնական երգ`« Փաթ, փաթ, փաթիլներ»
  • Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)
  • Միասնական ընթերցանություն՝ (Աթաբեկ Խնկոյան) Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։
  • Միասնական երգ`«Նորտարվա հանդես»
  • Գնացքով գնում ենք վերնատուն, նվերների արտադրամաս։

Եվ սկսվում է ծեսի ամենասպասված պահը։ Մեծիկ սաները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Վերնատան սրահի աջակողմյան մասում սաներին սպասում են մայրիկները և դիզայներներական տաղավարը։

Ամանորյա բարեմաղթանքներ`

Այս տարին, ավելի քան երբևէ, պետք է խենթ լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև սաների կողմից հնչեցրած բառերի արժեքը ուրիշ է: Վերնատան պատշգամբից փուչիկներով ենք ուզում զարդարել երկինքը այս տարի: Դրանք մի տեսակ «գույնզգույն երանգ» են տալիս ծեսին: Ազնվությամբ ենք զարդարելու երկինքը։ Խամրած լույսերը փոխարինելու ենք բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք: Ասելու ենք շատ քաղցր բարեմաղթանքներ, որ բոլորիս Ամանորը քաղցրությամբ սկսվի ու նաև…

  • Վերնատնից ինքնագլորներով խենթուկները (սաները և ծնողները) ուղևորվում է`.Ռոդարիական սրահ:.« в лесу родилась ёлчка »երգի ներքո:

Ամանորյա Ռոդարիական խաղեր՝

Ռոդարին ամենուր է նախակրթարանում՝ սաների համար երևակայական աշխարհ ստեղծելու համար: Ռոդարին օգնում է ստեղծագործել, հորինել, երևակայել, և այդ ամենը իրագործել սաների հետ: Ռոդարին թույլ է տալիս անհնարինը դարձնել հնարավոր և մի լավ ուրախանալ: Նախակրթարանում սաները խաղում են ռոդարիական խենթ ու խելառ հավեսախաղեր, որոնք շատ-շատ են:
Ստորև կներկայացնեմ 2֊4 տարեկանների ռոդարիական խենթ խաղերից մի քանիսը։

Ալրաթաթաղ մռութիկներ «Չինգա չունգ»`

  • Սաները և ծնողները խաղալու են , շատերի կողմից սիրված ու նաև շատ տարածված «Չինգա-չունգ» խաղը: Բայց խաղը ամբողջական է դարձնելու ալյուրը։

Թղթապատում «սեբաստացի մումյաները»

  • Թղթերով  ծնողները`  փաթաթելով սաներին, կապրեն իմացության հերթական ակնթարթը։ Այս խաղի միջոցով ցույց կտան, որ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք։

Չարաճճի անձեռոցիկները`

  • Սաների և ծնողների մեջ սկսվում է իսկական պայքար, ով արագ կքաշի անձեռոցիկները տուփից, նա էլ կհաղթի, ինչքան պարզություն կա այս խաղում, միևնույն ժամանակ արագություն և ճարպկություն է պետք։

Գլուխկոնծիների և ցատկերի շքերթ`

  • Սաները ծնողների օգնությամբ, բարձրանում են հարթակ, ցատկում են պահարանի վրայից։ Միանգամից հավաքվում են ու սկսվում է ցատկերի հրավառությունը՝ ով է բարձր ցատկում, ով է առանց վախենալու ցատկում, ով է ցատկելուց հետո ուղիղ կանգնում։ Այս անգամ էլ ցատկից հետո գլուխկոնծի են տալիս ու սպասում հաջորդ ցատկին։

Չոչերի շքերթ`

  • Ռոդարիական խաղերը կամփոփենք, սաների և ծնողների չոչերի մրցույթով:

Հյուրասիրությունը՝

  • Տարեգաթաներ, պասուց տոլմա, ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ։

Ամանորյա երգերի ցանկ՝

  • В лесу родилась ёлчка
  • Նոր տարվա հանդես
  • Զար, զընգը

Տոնախմբության պատասխանատու՝

Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան։

Հեղինակ՝

Բարև ։ Ես Հասմիկ Հարությունյանն եմ ( Արևելքի խենթերից) սիրելի կրթահամալիրի` հեղինակային կրթական ծրագրերի կրողն ու փոխանցողը։ Բարի գալուստ իմ նմանը չունեցող մեդիամիջավայր ...

Թողնել մեկնաբանություն