Posted in Բուսաբուծության լաբորատորիա

«Կեյշա և Գեյշա» թութակներն

Այս անգամ մեր նվերը Բուսաբուծության լաբորատորիային «Կեյշա և Գեյշա» թութակներն էին, որոնց մասին կարծիք կազմելու համար անուններն էլ բավական է (կհասկանան հատկապես նրանք, ովքեր մեզ նման «սիրահարված» են թռչուններին ու բնությանը): Յուրահատուկ զգացողություն էր տիկին Շողիկի մոտ, թութակներ ստանալ նվեր, սաների կողմից՝ նրանց ձեռքերից: Տիկին Շողիկի մոտ շատ հավես է։ Անկախ մեզանից ցանկանում ենք նորից ու նորից հանդիպելու առիթներ ունենալ: Հա, առիթից օգտվելով էլ ասեմ՝ ծաղկի սերմեր ցանեցինք, բույսերը ջրեցինք ու խնամեցինք, մի հոգատար և հավես օրվա պատմություն էլ կերտեցինք:
Այ, այսպիսինն էր այս օրը թութակներ նվիրելու ու դրական էներգիա նվեր ստանալու օրը, և, ճիշտ է՝ միակ դրական էներգիան չէր, որ նվեր ստացանք, բայց ամենաթանկն էր, ու մի քանի րոպեում դարձավ ամենասիրելիներից մեկը: Մյուս կողմից՝ ևս մեկ հետաքրքիր ու կարևոր բացահայտում արեցինք մեզ համար:

«Կեյշա և Գեյշա» թութակներն՝

Տնկեցինք ծաղկի սերմեր՝

Բույսերի խնամք՝