Posted in Թումանյանական օրեր

Թումանյանական ֆլեշմոբ ընտանիքում

Արևելքի սաները ճանաչում են Թումանյանին: Կրթահամալիրում՝ նախակրթարանից պատմում ենք Թումանյանի հեքիաթները ու այդպես փոքր տարիքից սեր ենք առաջացնում նրա հանդեպ: Ու մենք սիրում ենք նրան, որովհետև նա մեզ համար մի բարի պապիկ էր, որը գրել էր «Ծիտը», «Ճամփորդները», ու շատ հեքիաթներ: Սաները սիրում են այդ հեքիաթները: Կգա նաև այն շրջանը, երբ սաները կգնան դպրոց ու կսովորեն տառերը: Թումանյանը կմնա բարի պապիկ, որի հեքիաթները ինքնուրույն կկարդան: Կգա նաև այն շրջանը, երբ սաները կհասկանան, որ Թումանյանը բարի պապիկ չէ, այլ Ամենայն հայոց բանաստեղծ, որը գրել էր «Փարվանա» բալլադը, «Թմկաբերդի առումը», որպեսզի մենք մտքներումս անգիր արած ման գանք ու հիշենք, որ «գործն է անմահ»: Նույնիսկ այս տողերը չեն կարող բացատրել մեր սերը, հարգանքը Թումանյանի հանդեպ:
Թումանյանն է այն մարդը, որն իր գործով կապրի անվերջ, անդադար: Հովհաննես Թումանյանի կյանքը և գործը ճանաչող ամեն մարդու հիացնում է այն միասնությունը, որ կա նրա ստեղծագործության և գործունեության միջև: Խոսքի և գործի այդ միասնությունն է, որ Թումանյանին դարձնում է ոչ միայն ստեղծագործող, այլև անչափելի մեծություն:

Սարգսյան Ալեն՝

Տիտանյան Մհեր՝

Սահակյան Ավետ՝

Առաքելյան Աննա՝

Գասպարյան Էդգար՝

Posted in Թումանյանական օրեր

Թումանյանական օր Արևելքում

Այսօր մենք նշում ենք Հովհաննես Թումանյանի ծննդյան ծեսն, և այսօրվա մեր բոլոր խոսքերը նվիրված են նրան: Այսօրվա ընթացքում մենք կանգ չենք առնելու, և չենք խոսելու Թումանյանի ստեղծագործությունների մասին, որովհետև Թումանյան գիտենք բոլորս, որովհետև բոլորս ենք կարդացել նրա ստեղծագործությունները՝ սկսած մանկապարտեզի սաներից, մինչև խորը ծերություն ապրող մարդիկ: Այսօր մենք խոսելու ենք մի մեծ մարդու, մի մեծ անհատի, նշանավոր քաղաքացու, նշանավոր հայրենասերի, 10 լավագույն երեխաների հայր՝ Հովհաննես Թումանյանի մասին: Մի բանաստեղծի, որի բերդը միշտ անառիկ է և կանգուն։ Այսօր ես մի նոր դաս վարեցի, մտել եմ դասարանից դասարան ու խոսում եմ Թումանյանի մասին, հուզվում և հուզում եմ բոլորին: Եվ իմ խոսքերին լրացնելու եկան այսօրվա մասնակցող երեխաների և դասավանդողների խոսքերը: Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, իմաստուն բանաստեղծի քառյակները միշտ մնում են, նա այդ փիլիսոփայական մտքերը գրել է ժողովրդի համար, մեզ, մեր երեխաների համար, և հավերժանալու համար է գրել: Ուստի բոլորիս խորհուրդ է տրվում հոգու խորքում միշտ վառ պահել նրա հիշատակը: Եվ ես ցանկանում եմ մի խորհուրդ տալ․ այն ժամանակը, որ տրամադրում եք հեռախոսի մեջ առաջ անցկացնելուն, այդ ժամանակը տրամադրեք ընթերցանությանը, որովհետև այն գրականությունը, խոսքի արվեստը, որին տիրապետելու եք դուք, ձեզ պետք է գալու:

Posted in Մարզական պարտեզ, Այլընտրանքային նկարչություն, Թումանյանական օրեր

Այլընտրանքային ինքնագլորանկարչություն

Ինքնագլորներով նկարչությունը անկրկնելի է՝ ամեն մի գիծ, իր գույնզգույն հրաբուխը ունի, սեբաստացու ստեղծագործելը տարիներ շարունակ եղել և այսօր էլ մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնատուր կարողությունների և տարիների ընթացքում ձեռք բերած իմացության վրա:

-Սիրում եմ թաքուն հետևել, թե ինչպես հարազատներս (սաները) նկարելիս վարում ինքնագլոր, ինչ գույներ են խառնում: Իսկ երբ մի քանի րոպեով հեռանում եմ նկարից, ինքս եմ վերցնում ինքնագլորը, թաթախում գույների մեջ, իսկ հետո ինքնագոհ հայացք ընդունում ու ուրախ վարում, որ չեն նկատել իմ արած գծերը: Կարևորելով գունային ճիշտ ընտրությունը, ստեղծում ենք գունային հատուկ և տարբերվող համադրություններ, օգտագործում վառ գույներ: Նկարներիս գույները մեր հոգու ու կյանքի արտացոլանքն են։

Posted in Բլբլան ռադիո, Թումանյանական օրեր

Եթերում ընտանեկան բլբլան ռադիոն է

Թումանյան պապիկը գրել է, հեքիաթներ և գրել է այնքան լավ, որ դրանց իմաստը պահպանվում է նույնիսկ մեկուկես դար անց, ոչ միայն բարի է, այլ նաև իմաստուն: Թումանյանը այն բանաստեղծներից էր, որոնք հասկանում էին, որ մարդկության բարություն ու կամքի ուժ սովորեցնելու համար պետք է սկսել մանուկներից: Ընտանեկան հեքիաթ ներկայացում Սահակյան Նարեկի գլխավորությամբ`

https://m.soundcloud.com/user-466618846/xvkctqtz6nz3

Լուսանկարը` Լիլիթ Սահակյանի Facebook֊յան էջից։

Posted in Թումանյանական օրեր, Ծնողական ակումբ

Թումանյանական ընթերցանության հրճվանքը

Թումանյանը քառյակներ շատ ունի, որոնք հատկապես առանձնացնում եմ, կախված միջավայրից, զրույցի թեմայից, մի խոսքով՝ կախված նպատակից։ Այսօր կրթահամալիրի Ագարակում` Արևելքի ծնողական ակումբը, մեծն գրողի քառյակներից ընթերցեցին։ Թումանյանը շատ սեղմ ու գեղեցիկ ձևով ներկայացրել է մեր կյանքը, քառյակի մեջ.

Posted in Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր. Արևելքի նախակրթարանում

Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել, ես անկասկած կպատասխանեմ՝ Հովհաննես Թումանյանին: Երբ կարդում եմ Թումանյանի քառյակները, կարծես ծանոթանում եմ նրա հետ, հասկանում, որ նա եղել է մեր մի մասնիկը, եղել է այն ձայնը, որն անընդհատ խոսել է թե մարդկության անունից, թե մարդկության հետ: Կուզեի հանդիպել Թումանյանին, որովհետև առաջին հերթին կուզեի հանդիպել բարի մարդու հետ: Մեր պատմության մեջ կան շատ գրողներ, որոնց գործերը հավանում եմ, սակայն նրանց մի բան չի հերիքում։ Այդ մի բանը հեքիաթներն են: Իմ կարծիքով, այն մարդը, որը գրում է հեքիաթներ և գրում է այնքան լավ, որ դրանց իմաստը պահպանվում է նույնիսկ մեկուկես դար անց, ոչ միայն բարի է, այլ նաև իմաստուն: Թումանյանը այն բանաստեղծներից էր, որոնք հասկանում էին, որ մարդկության բարություն ու կամքի ուժ սովորեցնելու համար պետք է սկսել մանուկներից: Թումանյանը հավերժ է, որովհետև նրա գործերն են հավերժ: Եթե բախտ ունենայի նրան հանդիպելու, ուղղակի ամուր կգրկեի ու կասեի շնորհակալություն… Շնորհակալություն ինձ բարություն սովորեցնելու համար:

«Հեքիաթասաց տատիկը բարբառով»

Հեքիաթաթերապիա Լոռվա բարբառով

Թումանյանական տոն` նվեր ինքնագլորներով

Թումանյանական ընթերցանության հրճվանքը

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԻԼԱՇՓՈԹ ԹԱՏՐՈՆ

Posted in Ընտանեկան առցանց-հեռավար ուսուցում, Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր. Ընտանեկան նախագիծ

Դեռ պարտեզ չընդունված՝ սաները գիտեն Թումանյանին: Սեբաստացի ծնողները պատմում են Թումանյանի հեքիաթները ու այդպես փոքր տարիքից սեր են առաջացնում նրա հանդեպ: Ու մենք սիրում ենք նրան, որովհետև նա մեզ համար մի բարի պապիկ է, որը գրել է «Ծիտը», «Բարեկենդանը» ու շատ հեքիաթներ: Սաները սիրում են այդ հեքիաթները։ Սեբաստացի և՛ մանուկների, և՛ դեռահասների, և՛ երիտասարդների, և՛ ծերերի համար Թումանյանը սիրելի՛ է: Թումանյանը չի սահմանափակվում հեքիաթներով ու բանաստեղծություններով:
Թումանյանն է այն մարդը, որն իր գործով կապրի անվերջ, անդադար: Հովհաննես Թումանյանի կյանքը և գործը ճանաչող ամեն մարդու հիացնում է այն միասնությունը, որ կա նրա ստեղծագործության և գործունեության միջև: Խոսքի և գործի այդ միասնությունն է, որ Թումանյանին դարձնում է ոչ միայն ստեղծագործող, այլև անչափելի մեծություն:

Հովհաննիսյան Նարեկ`

https://m.soundcloud.com/user-466618846/xvkctqtz6nz3

Քեշիշյան Լյուսի`

Տիտանյան Մհեր`

Posted in Թումանյանական օրեր

Թումանյանական տոն` նվեր ինքնագլորներով

Ամենայն հայոց բանաստեղծը, մեծ խաղաղասերն ու հայրենասերը դարձավ 152 տարեկան: Իսկ մենք էլ, որպես նրա հաջորդ սերունդներ, ամեն տարի` փետրվարի 19֊ին, բանաստեղծին սիրելի մանկական ստեղծագործություններով շնորհավորել նրա ծննդյան օրը: Այսօր նոր֊նվեր ինքնագլորներով, գլորվեցինք դեպի բացօթյա մարզադաշտ։ Վայլեցինք ինքնագլորներ վարելու հրճվանքը և ուրախությունը։

Posted in Թումանյանական օրեր

Հեքիաթաթերապիա Լոռվա բարբառով

Գոյություն ունի արտթերապիայի մի հավես ուղղություն, որը կոչվում է հքիաթաթերապիա։ Այսօրվա մեր գործունեության ընթացքում հեքիաթի ուղեկցությամբ, ծեփում էինք կավով։ Այս գործունեության ընթացքում սաները իրական հրճվանք են ապրում։ Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբային աշխատանքները։
Գործունեության ընթացքում զարգանում է երեխաների բանավոր խոսքը: Նրանք ներկայացնում են միմյանց իրենց ծեփած պատկերները, հպարտանում դրանցով և պատմություններ հորինում: Այսպիսով նրանք մարզում են ոչ միայն իրենց մատիկները, այլև միտքը: